Ես որպես այս թեմայի հիմնադիր ներկայացնեմ իմ հերոսին:
Կիլիկյան հայկական պետությունը , որը գտնվում էր այժմյա Թուրքիայի հարավ արևելքում, Միջերկրական ծովի ափին, գոյություն է ունեցել ավելի քան 3 հարյուրամյակ`սկսած 1080-ից վերջացրած 1375թ-ով: Այս պետության դերը հայոց պատմության մեջ շատ մեծ է: Այն ոչ միայն դարձավ հայ ժողովրդի ինքնահաստատման, հայ ժողովրդի զարգացման աղբյուր այլ նաև հույս էր երկու Հայաստանների միավորման համար: Մշակույթային արժեքները, որոնք ստեղծվեցին կիլիկյան հայերի կողմից, մտան հայկական մշակույթային ընդհանուր գանձարանի մեջ նաև: Կիլիկյան Հայսատանը 11-14-րդ դարերում դարձել էր միջազգային քաղաքական կենտրոններից մեկը: Նրա անկախությանն էին ձեռք մեկնում խաչակիրները, մոնգոլները, մամելուկները և սելջուկները: Սակայն հայերը, հայ թագավորները, որ իշխում էին այս երկրում կարողացան բարձր պահել հայոց իշխանությունը, ոչ միայն ներքին ժողովրդի աչքերում, այլ օտարերկրյա օկուպանտների աչքերում: Իմ հերոսը պատկանում է այս հրաշք երկիրը ղեկավարող ռուբինյանների դինաստյային: Ինչպես գիտենք Կիլիկյան հայկական պետության ձևավորումը տեղի է ունեցել երկու փուլով: Առաջին փուլում, այսինքն 1080-1198 թթ հայկական պետությունը ձևավորվել է , որպես խոշոր կնյաժեստվոյի, այս ժամանկաշրջանի թագավորները`մասնավորապես երկրի հիմնադիր Ռուբեն I զբաղվել է երկրի ձևավորման և ամրապնդման խնդիրներով: Հաջորդ փուլը, 1187-1375 թթ վերաբերում է հայկական կիլիկյան պետության ծաղկմանը, որպես թագավորություն: Ահա այս ժամանակահատվածում էլ գործել է իմ հերոսը: Նա Կիլիկյան թագավորության ամենաուժեղ թագավորներից մեկն է եղել: Իմ հերոսը [COLOR="rgb(139, 0, 0)"]Լևոն II[/COLOR]-ն է: Իմ կարծիքով նա մեծ բան է կատարել ողջ հայ ժողովրդի և հայկական պետության կայացման գործում: Վերջինս գործելով ծայրահեղ ծանր լարված միջազգային քաղաքական պայմաններում, կարողացել է բարձր պահել Կիլիկյան հայկական պետության պատիվը: Նախքան նրա գործերին անդրադառնալը մի քանի խոսքով ներկայացնեմ իմ հերոսին.
Լևոն II -ը ծնվել է 1150թ-ին: հայկական կիլիկյան պետությունը թագավորել է սկսած 1198թ-ին: Հայկական Կիլիկյան պետությունը իր զարգացման ամենաբարձր կետին է հասել այս թագավորի օրոք, երբ 1198 թ-ին արքեպսիկոպոս Մայնցը թագադրեց իրեն: Ինչպես նշվում է պատմության էջերում, վերջինիս թագադրումը մեծ քաղաքական իրադարձություն էր, որով հիմք դրվեց հայոց թագավորության զարգացմանը: Լևոն II ոչ միայն կարողանում էր իր ձեռքում պահել երկրի ներքին քաղաքական կյանքը, իսկ մենք գիտենք թե ինչ կարգի դավաճաններ ենք ունեցել, այլ նաև կարողացավ մի շարք արտաքին զավթողական պատերազմների միջոցով ընդլայնել հայկական թագավորության սահմանները: Նրա օորոք զարգանում էր ողջ տնտեսությունը, Կիլիկյան թագավորի շնորհիվ, որը լավ հարաբերությունների մեջ էր Գերմանացիների և Հռոմի պապի հետ կարողացավ Կիլիկյան դարձնել միջազգային առևտրի կենտրոն: Զարկ տրվեց հայկական նավատորմի զարգացմանը: Լևոն II նաև շատ մեծ ուշադրություն էր դարձնում հայ եկեղեցուն: Այն ժամանակներում երբ Բյուզանդյան մի կողմից, արաբները մյուս կողմից, ցանկանում էին զրկել հայերին ինքնուրույն կրոնից, այս թագավորը վարելով խորամանկ դիվանագիտական քաղաքականություն կարողացավ պահել հայկական եկեղեցու ինքնուրույնությունը, այլ եկեղցիներից: Սակայն այս թագավորը կողմնակից էր երկրի կառավարման գործում եկեղեցու երկրորդական դերին: Այս թագավորի շնորհիվ Կիլիկյան մեծ կապեր ուներ իտալական քաղաքների հետ, մերձավոր արևելքի խոշոր տերությունների հետ:
Ավարտելով իմ հերոսի ներկայացումը նշեմ, որ այս թագավորը դեռ այն ժամանակներից, հույս ուներ, Կիլիկյայի զարգացման շնորհիվ, որպես վերջին նպատակ արևմտյան և արևելյան հայերի միավորումն էր: Սա իմ կարծիքով գովելի է: եվ ես կարծում եմ, որ այս թագավորը իր ուրույն տեղը գտավ հայոց զարգացման գործում:
Էջանիշներ