Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
Դե, օրինակ, ասենք, եթե հայրը բռնաբարում է իր աղջկան, փակում է տարիներով նկուղում: Ու՞մ համար է բարի, Yeghoyan ջան, կամ ասենք մեկը իրա հաճույքի համար մտնում ա մանկապարտեզ ու սպանում երեխաների կամ օրինակ, մեկը իրա հաճույքի համար աղտոտեց գետը ու սպանեց անմեղ ձկներին: Դե ասա տեսնեմ՝ ու՞մ համար է բարի:
Ինչի՞ ենք միանգամից օրինակ բերում հանցագործություն, արարք որը պատժելի է քրեորեն, բնական է նորմալ մտածելակերպ ունեցող մարդը չի անում, հասկանում է որ վնաս է իր արարքը: Հասարակության մեջ քչերն են նման բան անում, դրանք էլ իրենց պատճառներն են ունենում:
Համենայն դեպս նշեցիր իր հաճույքի համար, նշանակեց որ հաճույք ստացավ գործողությունն անողը, իր համար իր արարքը դրական է: