Ես կարծում եմ, որ բարու և չարի սահմանում գոյություն չունի, սրանք բոլորը մարդկանց ստեղծած պատկերացումներն են, իրականում ոչ մեկը կա ոչ մյուսը: Սակայն պատկերացնում եք ինչպիսին կլիներ կյանքը, եթե նրանցից մեկը չլիներ: Այո, շատ անհետաքրքրիր: Սակայն ինչպես բարին, այնպես էլ չարը իր մեջ ունի նաև իր ուրույն կողմերը: Սակայն չարն ու բարին գնահատականի արդյունք են: Իսկ մարդը ամեն բան մի ձև է գնահատում: Չար մարդ , բարի մարդ ըստ ինձ գոյություն չունի, չար վատ իմաստով մարդը իր խորքում անպայման ունի լավը, սկայն հենց հասարակությունա դարձնում նրան այդպիսն, քանզի ինքը դեռ չի տեսել իրեն , չի գտել այ թե ինչն է խնդիրը: Մարդը իսկզբանե մաքուր է, քանի դեռ նրան չեն պիտակավորում, իսկ ես կարծում եմ, որ չարն ու բարին դրանք պիտակներ են հորինված մարդկանց կողմից, որոնք անընդհատ ձգտում են բավարարել իրենց այսպես կոչված էգոն: Մի խոսքով ցանկանում եմ ասել, որ բոլորիս մեջ էլ էն լավի կորիզը, էն մաքուր կորիզը կա, սակայն այն գտնել է պետք, այն կորցված է: