Էրխեք God բառը հրեական երեք բառերի հապավումն է` Gtamel, Oz, Dabar(Գեղեցկություն, Ուժ, Իմաստություն):
Чеширский КотЭ
Pagan_Angel (07.01.2010)
Katka (19.01.2010), Mariam1556 (25.01.2010)
Ըստ իս սրանք շատ փոխկապակցված հասկացություններ են:Ժողովրդական այսպիսի խոսք կա<<չկա չարիք առանց բարիք>>: Եթե սրանցից մեկն ու մեկը չլիներ ուրեմն մեր կյանքում մի շատ մեծ բացթողում կլիներ: Պատկերացնում ե՞ք որքան անիմաստ կլիներ կյանքը, երբ հանդիպենք միայն բարի մարդկանց, համեմատելու ոչինչ չէինք ունենա ու չէինք ասի << տես այս մարդը բարի է>>: Բարին առանց չարի իր իմաստը կորցնում է:
Չարը ո՞րն ա է, չար հասկացությունը չկա, չարը բարու իսպառ բացակայությունն ա :![]()
Чеширский КотЭ
Մարինե ջան, առանց չարի, բարին իսկի էլ իր իմաստը չի կորցնում, պարզապես այն կատարելության է հասնում: Ուրիշ բան է ասել՝ այդ կատարելությանը երբեք չենք հասնի, որովհետև մարդը ծնվում է արդեն իսկ անկատար:
Ժողովուրդ, բայց նմանատիպ էլի թեմաներ կան բացված: Թեմա բացելուց առաջ կարելի է որոնման համակարգից օգտվել չկչկնվելու համար:
Մեկը հենց սա՝ Բարություն
Marine-24 (07.01.2010)
Չարն ու բարին դրանք լրիվ սուբյեկտիվ են. եթե իմ համար մուրացկանին «անպատվելը» լրիվ բնական է, ապա մեկի համար դա կարող է դիտվել որպես չարության դրսեվորում, կամ էլ մեկի համար ատոմակայնը դա միայն ռադիացիայի բուն է, մյուսի համար՝ «ապրուստի միջոց» (մեր պետությունն առանց ատոմակայան դա ոնց-որ գործարանն առանց հումքի):
Մի խոսքով բարին ու չարը որոշվում են միմիայն «գիտելիքների» քանակից:
Ես կարծում եմ, որ բարու և չարի սահմանում գոյություն չունի, սրանք բոլորը մարդկանց ստեղծած պատկերացումներն են, իրականում ոչ մեկը կա ոչ մյուսը: Սակայն պատկերացնում եք ինչպիսին կլիներ կյանքը, եթե նրանցից մեկը չլիներ: Այո, շատ անհետաքրքրիր: Սակայն ինչպես բարին, այնպես էլ չարը իր մեջ ունի նաև իր ուրույն կողմերը: Սակայն չարն ու բարին գնահատականի արդյունք են: Իսկ մարդը ամեն բան մի ձև է գնահատում: Չար մարդ , բարի մարդ ըստ ինձ գոյություն չունի, չար վատ իմաստով մարդը իր խորքում անպայման ունի լավը, սկայն հենց հասարակությունա դարձնում նրան այդպիսն, քանզի ինքը դեռ չի տեսել իրեն , չի գտել այ թե ինչն է խնդիրը: Մարդը իսկզբանե մաքուր է, քանի դեռ նրան չեն պիտակավորում, իսկ ես կարծում եմ, որ չարն ու բարին դրանք պիտակներ են հորինված մարդկանց կողմից, որոնք անընդհատ ձգտում են բավարարել իրենց այսպես կոչված էգոն: Մի խոսքով ցանկանում եմ ասել, որ բոլորիս մեջ էլ էն լավի կորիզը, էն մաքուր կորիզը կա, սակայն այն գտնել է պետք, այն կորցված է:
Ինձ համար այստեղ կա մի հստակ ճշմարտություն, որ չար ու բարին գոյություն ունեն աշխարհի ստեղծման պահից ի վեր, կան դրանց համարժեք մի շարք հասկացություններ: Ուղղղակի կարելի է քննարկել տարբեր տեսանկյուններից ` տալով դրանց տարբեր անվանումներ : դրանք հարթության 2 ծայրահեղ կողմեր են, սակայն մի բան հստակ է, բարությունից երբեք ի վնաս չի լինում, իսկ չարը չափազանց գրավիչ է և կործանարար:
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
bari hoki (19.01.2010)
Թեմային շատ համապատասխան է.
Բարին ու Չարը
Լեոնարդո դա Վինչին երկար ժամանակ չէր կարողանում գտնել համապատասխան բնորդներ Հիսուսին և Հուդային պատկերելու համար իր «Գաղտնի ընթրիքը» կտավում: Նա ուզում էր, որ բնորդները կատարելապես մարմնավորեին բարին ու չարը… Երկար փնտրելուց հետո գտնում է Հիսուսի բնորդին՝ մի երիտասարդ, ով երգում էր եկեղեցում: Այդ երիտասարդին տանում է իր արվեստանոց և մի քանի նշումներ անում կտավի վրա: Անցնում է 3 տարի, Հիսուսն արդեն պատկերված է, սակայն Հուդան՝ ոչ: Լեոնարդոն չէր կարողանում գտնել իր ուզած բնորդին: Մի օր էլ հանդիպում է մի արբաց թափառականի, ով թաղված էր մեղքերի մեջ… Քանի որ էտյուդի ժամանակ չկար, Լեոնարդոյի օգնականները այդ մարդուն տարան կտավի մոտ, և Լեոնարդոն տեղում սկսեց նկարել Հուդային: Նկարի ավարտին թափառականը արդեն ուշքի էր եկել, և տեսնելով կտավը՝ ասաց.
-Ես նախկինում տեսել եմ այս նկարը:
-Ե՞րբ, - զարմանում է Լեոնարդոն:
-3 տարի առաջ, նախքան ամեն ինչ կորցնելս: Այդ ժամանակ ես երգում էի եկեղեցում, և ինչ-որ նկարիչ ինձանից Հիսուս նկարեց…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ