User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Մեմուարներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #3
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեմուարներ. Մանկություն

    Մանկությանս տարիների հետ ոչ մի բան չեմ փոխի: Հենց էտ ցուրտ ու մութ տարիների հետ: Էն որ ձմռանը 5 հատ նասկի իրար վրա հագած էի քնում, որ սրսրթալով սպասում էի, թե երբ ա իմ հերթը հասնելու, որ 2,5 հատ հացս տան: Հետո վերցնում էի, դնում կտորի տոպրակի մեջ ու ինձանից գոհ-գոհ գնում տուն: Գիտեի, որ 4 հոգի էտ հացինա սպասում:
    Կարոտում եմ երեկոները, որ հարևաններով նստում լոտո էինք խաղում, համընկած թվերի վրա էլ կառալյոկի չորացրած կորիզներ էինք դնում: Նենց ուրախ էր անցնում: Երևի օրվա ամենալավ հատվածն էր:
    Բակի երեխեքով ինչ-ոչ հետաքրքիր ոտանավորներ էինք հորինում, հենց լույսերը տալիս էին սկսում էինք էտ ոտանավորները գոռալ:
    Մի հատ էլ սերիալ կար «Իմ երկրորդ մայրը», ամեն երեկո նայում էի, լավ էլ հետաքրքիր սերիալ էր, հիմա էլ հաճույքով կնայեի: Նույնիսկ գլխավոր հերոսուհու անունն եմ հիշում` Մոնիկա:
    Կարևորը զգում էի, որ երեխա եմ, չէի շտապում մեծանալ:
    Ոչ պուլտով հեռուստոցույց ունեի, ոչ համակարգիչ, ոչ էլ բջջային հեռախոս` գոլդ համարով: Փոխարենը լիքը լավ ընկերներ ունեի, որոնց հետաքրքիր էի ես, այլ ոչ թե ունեցած-չունեցածս: Մարդիկ հոգնած էին, մտածում էին ինչ անեն, որ կարողանան վաղն էլ երեխեքին կերակրեն, բայց հազար անգամ ավելի բարի էին, քան հիմա:
    Լույս, ջուր, գազ, հեռախոս, ..., ճիշտա էս ամեն ինչը հիմա կա, բայց մարդկանց դենքին անկեղծ ժպիտ չկա:
    Երկիր ջան, էս ինչ ես դառել, էս ինչ օրի ես: Քեզ փրկելա պետք, փրկել...
    Դու մենակ դիմացի...
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (05.01.2010), A.r.p.i. (10.04.2010), Ariadna (15.01.2010), CactuSoul (11.01.2010), cold skin (15.01.2010), Mark Pauler (19.07.2010), Nadine (11.01.2010), Philosopher (14.04.2010), Yellow Raven (05.01.2010), Yevuk (20.03.2010), Արևհատիկ (01.02.2010), Դեկադա (21.01.2010), Երկնային (11.01.2010), Ժունդիայի (30.03.2010), Լեո (11.01.2010), Կաթիլ (05.01.2010), Հայկօ (06.01.2010), Մանուլ (01.02.2010), Նարե (05.01.2010), Ներսես_AM (16.01.2010), Նիկեա (09.11.2014), Ուլուանա (23.01.2010), Ռուֆուս (05.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •