User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Մեմուարներ

  1. #46
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լինում են մեղեդիներ, որոնք հուզում են մինչև հոգու խորքը…
    Լինում են խոսքեր, որոնք կտրում են շունչը այնպես, որ ներսում ամեն ինչ կծկվում է…
    Եվ լինում են մարդիկ, առանց ում այդ բոլոր մեղեդիներն ու խոսքերը ոչինչ չեն նշանակում…
    …որովհետև այդ բոլոր մեղեդիներն ու խոսքերը նշանակություն ունեն միայն այն ժամանակ, երբ նրանք կողքիդ են…
    Ծալած ձեռքի հեռավորության վրա…
    Այնտեղ, որտեղ զարկում է սիրտը…
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (25.06.2010), Agni (25.06.2010), einnA (30.06.2010), helium (06.07.2010), Legolas (25.06.2010), Miss Elegance (28.09.2010), Nadine (16.07.2010), SSS (25.06.2010), Yevuk (28.08.2010), Արևածագ (19.01.2011), Դատարկություն (25.06.2010), Երկնային (25.06.2010), Ժունդիայի (25.06.2010), Լեո (25.06.2010), Մանուլ (25.06.2010)

  3. #47
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներկեմ սենյակիս պատերը աչքերիդ գույնով և կսկսեմ դանդաղ խելագարվել…երջանկությունից
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (07.07.2010), Legolas (26.07.2010), Miss Elegance (28.09.2010), murmushka (06.07.2010), StrangeLittleGirl (28.08.2010), Yevuk (28.08.2010), Արևածագ (19.01.2011), Դատարկություն (14.07.2010), Ժունդիայի (06.07.2010), Լեո (25.07.2010)

  5. #48
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Փակիր աչքերդ:
    - ---
    - Ահա, տեսնում ես?
    - ---
    - Ոչ, ոչ, մի ծիծաղիր: Տեսնել կարելի է և փակ աչքերով:
    - Իսկ դա ինչպես?
    - Ինչպես երազում, ինչպես երազանքներում, երբ դու պատկերացնում ես ինչ-որ բան, որը ստիպում է քո սրտին զարկել ավելի արագ...
    - Բայց ես ոչինչ չեմ տեսնում…
    - Չի կարող պատահել: Փորձիր ևս մեկ անգամ...դու ուղղակի նայիր... Իրականում այնտեղ ամեն ինչ այնքան հեքիաթային է, այնտեղ դու կարող ես թռչել...
    - Ես չեմ հավատում հեքիաթներին, իսկ թևերս ես շուտվանից եմ ջարդել...

    Վերջին արտահայտությունը սառը արտասանելուց հետո աղջիկը բացեց աչքերը: Նայելով բազում գույնզգույն ծաղիկներին, նա իրեն ստիպեց շուրթերի ծայրով ժպտալ: Նրան պետք չէր թռչել հորինված աշխարհում, նա չէր ուզում ապրել երազներում: Նա գիտեր, որ այլևս երբեք չի կարող վայելել երկինքը, զգալ այդ անմոռանալի հաճույքը և ...
    ...բայց ոչ, նա ուներ վերջին հնարավորությունը, միակ հնարավորությունը զգալ դա ևս մի անգամ: Վերջին անգամ նայելով իր կողքին կանգնած թիթեռին, ում սիրում էր ամենից և բոլորից շատ, նա արեց իր վերջին քայլը:

    Իսկ տղան սառել և նայում էր, թե ինչպքս է աշխարհի ամենագեղեցիկ թիթեռնիկը թռչում, ամուր գրկելով ազատության քամին:
    Թիթեռնիկը ջարդվում էր, բայց իր փոքրիկ կյանքի վերջին վայրկյաններին նորից զգում էր իր թևերը, նա ժպտում էր, նա երջանիկ էր:

    Կանգնելով մի քանի րոպե դեղին ծաղկի վրա, տղան տխուր հայացքով նայեց վերև և շարժեց գլուխը: Նա սիրում էր նրան, կորցում էր, բայց ցավոք այդպես էլ չկարողացավ հասկացալ նրան...
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    helium (14.07.2010), Ժունդիայի (14.07.2010), Լեո (25.07.2010), Մանուլ (22.07.2010)

  7. #49
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սթրեսից ու դեպիեսիայից դուրս գալու ամենալավ միջոցը երեխաներն են: Մի քանի ժամ հասարակ շփում նրանց հետ և հասկանում ես, որ ամեն ինչ լավ է և կյանքը հիասքանչ է:

    Հերթական դեպրեսիայից դուրս գալու համար ինձ օգնության հասավ ընկերուհուս աղջիկը: Եկավ, նստեց կողքս, մոտ 10 րոպե նայեց աչքերիս մեջ ու լուրջ-լուրջ ասեց.
    - Միշ, գիտես, դու էս կյանքից բան չես հասկանում: Սպասի, հիմա ես քեզ ամեն ինչ կսովորեցնեմ (էս խոսքերը լսել 3 տարեկան երեխայի շուրթերից մի այլ կարգի հաճելիա):
    Տիկնիկին հանեց պայուսակից, ծանոթացրեց մեզ ու սկսեց խաղալ: Սկզբում հեքիաթ պատմեց, հետո` երգեց, պարեց: Մեկ էլ, չգիտես ինչու, որոշեց մեր շորերը փոխել: Տիկնիկինը փոխելուց հետո հերթը հասավ ինձ: Երկար տանջվելուց հետո (տիկնիկի ոչ մի շոր հագովս չեղավ ), ջղայինացած նայեց դեմքիս ու ասեց.
    - Ուֆֆֆֆֆ, բայց դու ինչ դբռ դուրս եկար :
    Հետո հաց կերակրեց (արդեն մոռացել էի ինչ հավեսա, երբ քեզ կերակրում են ), լվացացրեց ու պառկեցրեց քնելու: Էնքան խոսեց, մինչև երկուսս էլ, ավելի ճիշտ երեքս, տիկնիկին մոռացա, քնեցինք:
    Արթնացա, ինքը դեռ քնած էր, նայեցի դեմքին ու հասկացա, որ դեպրեսիայիցս ոչինչ չի մնացել, կարծես նոր ծնված լինեի :

    Էլենչոս, ապրես, սիրում ես քեզ
    Վերջին խմբագրող՝ Farfalla: 16.07.2010, 10:31:
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  8. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.07.2010), Ariadna (10.09.2010), einnA (20.07.2010), KiLa (16.07.2010), Legolas (16.07.2010), Philosopher (17.07.2010), Yevuk (28.08.2010), Արևածագ (15.09.2010), Արևհատիկ (22.07.2010), Դատարկություն (16.07.2010), Դեկադա (18.07.2010), Երվանդ (16.07.2010), Ժունդիայի (16.07.2010), Մանուլ (22.07.2010), Ուլուանա (16.07.2010), Ռուֆուս (16.07.2010)

  9. #50
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ-որ մի օր ես կհանդիպեմ Նրան…
    Մենք կշնչենք նույն երկնքի օդը: Կես-կես…
    Եվ կհավաքենք անձրևի կաթիլները միմյանց շուրթերից…
    Կքայլենք գիշերային ամայի փողոցներով և կժպտանք մթության մեջ…
    Մենք կլինենք միասին…
    Բոլորը կնայեն մեր հետևից և կժպտան` նախանձելով մեր ձեռքերին-շուրթերին-աչքերին-մարմիններին-սրտերին…
    Մեր հոգիները կմիավորվեն մեկ ընդհանուր մարմնում և կգոռան “Երջանիկ ենք!”
    Չես լինի դու: Չեմ լինի ես: Կլինենք մենք և մեր սերը…
    Ինչ-որ մի օր ես կհանդիպեմ Նրան…
    Կրկին…
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (22.07.2010), helium (22.07.2010), Legolas (06.08.2010), Miss Elegance (10.09.2010), Yevuk (21.07.2010), Դատարկություն (21.07.2010), Ժունդիայի (22.07.2010), Լեո (25.07.2010), Մանուլ (22.07.2010)

  11. #51
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորածին երեխայի ծիծաղից ավելի հաճելի ու հանգստացնող ձայն աշխարհում չկա
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (28.08.2010), Ariadna (10.09.2010), CactuSoul (07.09.2010), Chilly (28.09.2010), einnA (28.08.2010), Safaryan (28.08.2010), Ալիք (10.12.2010), Արևհատիկ (11.09.2010), Երկնային (28.08.2010)

  13. #52
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք խաղում էին, գողանալով երազանքներ մեկս-մեկից...
    Ինչ-որ անհասկանալի զգացում է` հաճույք ստանալ ուրիշի փոխարեն...
    Անիմաստ վատնած ժամանակի տարօրինակ զգացում...
    ...ապրած ոչ թե սեփական, այլ ուրիշի կյանքով...
    Բայց մենք չենք կարող միմիյանց մեղադրել ստորության մեջ ...
    ...մենք դրա իրավունքը չունենք...
    Քանի որ ամեն մեկս գողացավ մի պատառ ուրիշի երջանկությունից...
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (15.09.2010), einnA (10.09.2010), helium (15.09.2010), Legolas (10.09.2010), Miss Elegance (10.09.2010), Ժունդիայի (10.09.2010)

  15. #53
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն գիշեր իր գույնն ունի…

    *****
    Հետաքրքիր է, ինչո՞վ է չափվում երջանկությունը…
    Երևի այն վայրկյաններով, երբ զգում ես, որ մի քիչ էլ և սիրտդ կկանգնի, երբ զգում ես, որ թռչում ես...

    *****

    Իսկ ես սիրահարվել եմ…
    Կյանքին…
    Կրկին…
    Եվ առաջին անգամ զգում եմ, որ դա փոխադարձ է…և հավերժ…
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (15.09.2010), Ariadna (24.09.2010), CactuSoul (15.09.2010), Chilly (28.09.2010), einnA (15.09.2010), helium (15.09.2010), Legolas (17.09.2010), Miss Elegance (15.09.2010), My World My Space (17.09.2010), Դատարկություն (15.09.2010), Երկնային (15.09.2010), Ուլուանա (15.09.2010)

  17. #54
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչի՞ են ժամանակը սենց արագ թռնում: Ոնց որ երեկ լիներ, որ առաջին անգամ մանկապարտեզ գնացի, հետո` դպրոց, համալսարան, աշխատանքի: Չեմ էլ հասցնի աչքս թարթեմ, կգնամ թոշակ ստանալու:
    Սկսել եմ վախենալ ժամանակից:

    Լավ էր էլի փոքր ժամանակ: Մարդիկ զարմանում են, որ ասում եմ, որ կարոտում եմ էն ժամանակները, երբ ոչ մի բան չկար: Բայց ախր լավ էր, մի տեսակ հավես էր, ամեն ինչի վրա նենց անկեղծ էի ուրախանում:

    Տռամվայներն եմ շատ կարոտում: Ուշքս գնում էր տռամվայ նստելու համար, եղբորս հետ նստում էինք ու սկսում “իմպռտնի” ավտոները հաշվել: Հազիվ 10 հատ տեսնեինք: Հիմա լռիվ հակառակնա, հազիվ 10 հատ սովետական ավտո տեսնենք:
    Բա որ հեռուստացույցով ինչ-որ համերգ էին տալիս, типа “Песня года”, ուրախությանս չափ ու սահման չէր լինում, հերիք չի նայում էի, մի հատ էլ ձայնագրում էի, որ հետո ուզածս ժամանակ նայեմ:

    Երեկ երեկոյան տխուր ու դժգոհ գնացի պապայիս մոտ ու սկսեցի բողոքել, որ կարոտում եմ մակությունս, կարոտում եմ էն ժամանակները, ինքն էլ ամուր գրկեց ու ասեց.
    - Ոչինչ բալես, էդ լավ ա, նշանակումա, որ մեծանում ես, կարևորը ուրախությամբ ես հիշում մանկությունդ:

    Բայց ի՞նչ անեմ, որ ես չեմ ուզում մեծանալ
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (24.09.2010), Ariadna (24.09.2010), CactuSoul (24.09.2010), Legolas (30.09.2010), Miss Elegance (28.09.2010), Դատարկություն (24.09.2010), Ժունդիայի (24.09.2010), Հարդ (28.09.2010), Մանուլ (24.09.2010)

  19. #55
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քիչ առաջ նայում էի երկնքին...
    Այնտեղ արևն էր, որն այդքան նման է քեզ...

    Նրան էլ քեզ պես սիրեցի...
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (28.09.2010), Legolas (12.11.2010), Miss Elegance (28.09.2010), Ժունդիայի (28.09.2010), Հարդ (28.09.2010)

  21. #56
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեք չեմ հասկացել, թե ոնց կարա ընկերը-ընկերոջը ասի, «մի բան ասեմ, մենակ մարդու չասես»: Դե եթե քեզ թվումա, որ ինքը պետք ա գնա բոլորին դրա մասին պատմի, ավելի լավ չի չասես:

    Մեկ-մեկ մոտս էնպիսի տպավորությունա, որ շատ-շատերը մոռացել են «ընկեր» բառի իմաստը:
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.10.2010), A.r.p.i. (05.10.2010), CactuSoul (05.10.2010), Yevuk (31.12.2010), Ժունդիայի (05.10.2010)

  23. #57
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)




    Հ.Գ. Լինում եմ պահեր, զգում ես, որ սիրտդ պայթում ա ու խոսքերն ավելորդ են:
    Երևի հենց դա ա Երջանկությունը:
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (21.10.2010)

  25. #58
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Farfalla-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս տարի կյանքումս առաջին անգան որոշել էի Նոր տարվա գիշերը, 12-ի զանգերը խփելու ժամանակ թղթի վրա երազանք գրեի, հետո վառեի, գցեի շամպայնով բաժակի մեջ ու խմեի: Էտքան էլ չեմ հավատում տենց բաների, բայց դե որոշեցի անեմ: Ժամը 11-ից սկսած փորձեր էի անում, որ տեսնեմ հասցնում եմ, թե չէ: Ամենադժվարը պարզվեց թուղթ վառելն ա, եղունգներս էլ էր վառվում: Ամենահարմար ձևը թուղթը շպիլկայով բռնելն էր, ավելի անվտանգ էր համ եղունգներիս, համ տան համար: Բերեցի բոլոր անհրաժեշտ պարագաները սիրուն շարեցի կողքս ու սկսեցի անհամբեր սպասել 12-ին: Ժամը 12-ին, երբ բոլորը իրար շնորհավորում ու բաժակ էին չխկացնում, ես երազանք գրելով ու վառելով էի զբաղված: Կարևորը` հասցրեցի:

    Էսօր աշխատանքի գալուց հիշեցի երազանքիս մասին ու մարմնովս դող անցավ: Ինչ եմ անելու եթե իրկանանա:
    Վախենում եմ, առաջին անգամ երազանքիցս վախենում եմ:
    Աաաաաաաաաաա, ով կմտածեր, բայց իրականացավ
    Հավատս չի գալիս:
    Չգիտեմ վառած թղթով շամպայնի արդյունք էր, թե ինչ-որ անհասկանալի ուժերի, բայց մի այլ կարգի երջանիկ եմ:

    Փաստորեն մեկ-մեկ հրաշքներ էլ են կատարվում:
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  26. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.12.2010), einnA (13.12.2010), Legolas (13.12.2010), Philosopher (13.12.2010), Shah (13.12.2010), Yevuk (31.12.2010), Արևհատիկ (13.12.2010), Դատարկություն (13.12.2010), Դեկադա (13.12.2010), Ժունդիայի (13.12.2010), Հարդ (13.12.2010), Մանուլ (13.12.2010), Ուլուանա (16.12.2010)

  27. #59
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2010: Մի քանի ժամից կգնաս, բայց էնքան հիշողություններ կթողնես քեզանից հետո:
    Վագր, այ վագր, բա դու քո արածներից գոհ ես? (Տեսնես որ վագրը չլիներ մեղավորությունը ում վրա էի գցելու?): Բայց ամեն դեպքում ճիշտ են ասում, որ` бывает, когда год день кормит, бывает, когда и день год кормит.

    Շնորհակալ եմ քեզանից հենց էդ մի, կյանքիս ամենակարևոր օրվա համար:

    Նապո, լավն ես լինելու, չէ? Ես լիքը պլաններ ունեմ, դու կարևորը չվախենաս, մենք իրար հետ սարեր շուռ կտանք:

    Հ.Գ. Ձմեռ պապ, սպասում եմ: Հույսով եմ տանս տեղը չես մեռացել:
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Legolas (02.01.2011), Nadine (01.01.2011), Դատարկություն (31.12.2010), Ժունդիայի (19.01.2011)

  29. #60
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծանոթացանք Facebook-ում
    Շփվեցինք – Odnoslassniki- ում
    Բաժանվեցինք – Vkontakte- ում

    21-րդ դար եմ ասել, է
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  30. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.02.2011), Ariadna (23.05.2011), einnA (19.01.2011), helium (19.01.2011), Kita (19.01.2011), Legolas (20.01.2011), Yevuk (02.04.2011), Արևածագ (19.01.2011), Արևհատիկ (23.01.2011), Դատարկություն (19.01.2011), Դեկադա (19.01.2011), Երվանդ (19.01.2011), Ժունդիայի (19.01.2011), Մանուլ (19.01.2011), Ռուֆուս (19.01.2011)

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •