User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

  1. #1
    singer sharick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    624
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    "Թերարժեքության զգացում" այս թեման բացում եմ ,որովհետև ինձ շաաատ ա հետաքրքրում ինչից ա գալիս թերարժեքության զգացումը ? շատ մարդկանց մեջ նկատել եմ ,որ թերարժեքության բարդույթ ունեն կամ իրենք իրենց արժանիքները թերագնահատում են....
    ես չգիտեմ ակումբում այսպիսի թեմա կա թէ ոչ ,բայց իսկապես ինձ հետաքրքրում ա թե ինչն ա պակաս այդպիսի մարդկանց մոտ....
    ուզում եմ ,որ միասին պարզենք թերարժեքության բարդույթների պատճառը.....
    Վերջին խմբագրող՝ sharick: 04.01.2010, 20:00:
    ....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (04.01.2010)

  3. #2
    Մշտական անդամ Albus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    186
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    Մեջբերում sharick-ի խոսքերից Նայել գրառումը
    "Թերարժեքության զգացում" այս թեման բացում եմ ,որովհետև ինձ շաաատ ա հետաքրքրում ինչից ա գալիս թերարժեքության զգացումը ? շատ մարդկանց մեջ նկատել եմ ,որ թերարժեքության բարդույթ ունեն կամ իրենք իրենց արժանիքները թերագնահատում են....
    ես չգիտեմ ակումբում այսպիսի թեմա կա թէ ոչ ,բայց իսկապես ինձ հետաքրքրում ա թե ինչն ա պակաս այդպիսի մարդկանց մոտ....
    ուզում եմ ,որ միասին պարզենք թերարժեքության բարդույթների պատճառը.....
    Էդ մարդկանց մոտ պակասա մարդկանց հետ շփումը, իրենք չունեն մարդկանց հետ շփման համար բավարար փորձ և երբ մեկի հետ խոսում են, էդ մարդու ամեն շարժում, դեմքի միմիկայի ամեն փոփոխություն իրենց վրա ազդումա, մտածում են ինչը ճիշտ չարեցին, որտեղ իրենց սխալ պահեցին... Ու շատ դեպքերում զրուցակցի պահվածքի փոփոխության հետ փոխվում է նաև իրենց խոսքի ուղղությունը, քանի որ վստահ չեն իրենց ուժերի վրա, չունեն հստակ սեփական կարծիք: Փոքր տարիքից եկող պռոբլեմա
    Վերջին խմբագրող՝ Albus: 04.01.2010, 20:32: Պատճառ: Գրառման ավելացում

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (14.07.2017), sharick (04.01.2010), Smokie (29.06.2012), Արևհատիկ (04.01.2010)

  5. #3
    Սկսնակ անդամ Marine-24-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2009
    Հասցե
    գ. Քարինջ
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    Ինձ թվում է այդ մարդկանց մոտ պակասում է ինքնավստահությունը: Շատ ծնողներ, ինչպես նաև դպրոցում, այնքան են հոգեբանական ճնշման ենթարկում երեխային, որ ակամայից երեխան դառնում է ինքնամփոփ ու անվստահ իր անձի նկատմամբ, որը մեծ տարիքում իր հետքն է թողնում: Ինչու չէ, նաև հոգեկան ցնցումներն են դրան հասցնում, բայց մեծամասնությունը ճնշման է ենթարկվում հենց դպրոցում, ես պատահական չեմ դպրոցը նշում, որովհետև ինքս եմ ականատես լինում այդպիսի դեպքերի, երբ վայ ուսուցիչները մատների արանքով են նայում երեխայի հոգեկան վիճակին և թքած ունեն նրանց վրա, իրենց հետաքրքրում է միայն փողը և ոււսուցչի կոչման վրա էլ են բիծ թողնում , աշակերտի կյանքի վրա էլ:
    Վերջին խմբագրող՝ Marine-24: 04.01.2010, 23:31:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (05.01.2010), Կաթիլ (05.01.2010), Մանոն (04.01.2010)

  7. #4
    singer sharick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    624
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    Մեջբերում Marine-24-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է այդ մարդկանց մոտ պակասում է ինքնավստահությունը: Շատ ծնողներ, ինչպես նաև դպրոցում, այնքան են հոգեբանական ճնշման ենթարկում երեխային, որ ակամայից երեխան դառնում է ինքնամփոփ ու անվստահ իր անձի նկատմամբ, որը մեծ տարիքում իր հետքն է թողնում: Ինչու չէ, նաև հոգեկան ցնցումներն են դրան հասցնում, բայց մեծամասնությունը ճնշման է ենթարկվում հենց դպրոցում, ես պատահական չեմ դպրոցը նշում, որովհետև ինքս եմ ականատես լինում այդպիսի դեպքերի, երբ վայ ուսուցիչները մատների արանքով են նայում երեխայի հոգեկան վիճակին և թքած ունեն նրանց վրա, իրենց հետաքրքրում է միայն փողը և ոււսուցչի կոչման վրա էլ են բիծ թողնում , աշակերտի կյանքի վրա էլ:

    թերևս ճիշտ ես ասում,բայց կարծում եմ ուսուցչի դերը տեղ ճիշտ ա նշանակություն ունի,բայց էդքան էլ կարևոր չի ....
    ....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով

  8. #5
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....
    Այն, որ ոչ ոք քեզ չի հավատում, հատկապես նրանք, ում հավատալը քեզ անհրաժեշտ ա՝ ինքդ քեզ հավատալու չափ… Ու էնքան չեն հավատում, որ ինքդ էլ ես սկսում չհավատալ…
    Իսկ չեն հավատում հիմնականում էն պատճառով, որ իրենք էդպիսին չեն, իրենք չէին կարող դրան հասնել, ինչ դու ես ուզում: Դե դա էլ իր հերթին թերարժեքության կոմպլեքսի արդյունք է…
    Ու քանի որ ամեն մարդ իր սեփական արժեհամակարգն ունի, հետևաբար այդ արժեհամակարգում իրեն բավականաչափ բարձր չտեսնելով ու «հավատալով», որ չի էլ լինելու՝ կոմպլեքսավորվում է:

    Գուցե սխալ եմ, չգիտեմ
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 05.01.2010, 00:50:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (29.06.2012), Նաիրուհի (20.01.2010)

  10. #6
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    Պարապությունն ա: Մարդ որ պարապ ա մնում, ինչքան վատ երևույթներ ասես, որ չեն համակում իրան: Թե՛ ավելորդ ներշնչանքները, թե՛ թերարժեքությունը, կորչում ա ձգտելու ցանկությունը, մարդուն թվում ա, թե ոչնչի ունակ չի (ասածս չի վերաբերվում բոլոր դեպքերին): Եթե դրան գումարենք մենակությունը, կստանանք թերարժեքության բարդույթի հիմքում ընկած պատճառները: Ամեն դեպքում էդ բարդույթի ախտով չտառապելու կամ դրանից դուրս գալու համար պետք ա առնվազն 2 բան`

    1. Պարապ չմնալ, գտնել զբաղմունք, կապ չունի` ինչ տեսակ, էնքան որ ժամանակդ բովանդակալից անցնի,
    2. Մենակ չմնալ, շփվել մարդկանց հետ, գնալ զբոսնելու, ուրախ անցկացնել ժամանակը:

    Կարծում եմ` հնարավոր ա` շատերը համաձայն չեն իմ հետ, ամեն դեպքում, իմ կարծիքով դրանք էական հանգամանքներ են:

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (05.01.2010), AniwaR (05.01.2010), Smokie (29.06.2012), Կաթիլ (05.01.2010), Շինարար (05.01.2010)

  12. #7
    Սկսնակ անդամ Marine-24-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2009
    Հասցե
    գ. Քարինջ
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    Շատ կարևոր է, դուք երևի չեք տեսել ընկճվաց երեխային տարրական դասարանից միջին դպրոց տեղափոխված:Ես ինքս դրանից այնքան վատ էի զգում, որ ամաչում էի երեխայի ու ծնողի աչքերին նայել: Եվ դա մի անգանմ չէ, որ հանդիպել է ինձ:Դրանք այն երեխաների տեսակն են, որոնք ի ծնե ամաչկոտ են իսկ, հոգեբանական ճնշումը արդեն կործանում է:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (05.01.2010), Yevuk (08.01.2010), Կաթիլ (05.01.2010)

  14. #8
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարապությունն ա: Մարդ որ պարապ ա մնում, ինչքան վատ երևույթներ ասես, որ չեն համակում իրան: Թե՛ ավելորդ ներշնչանքները, թե՛ թերարժեքությունը, կորչում ա ձգտելու ցանկությունը, մարդուն թվում ա, թե ոչնչի ունակ չի (ասածս չի վերաբերվում բոլոր դեպքերին): Եթե դրան գումարենք մենակությունը, կստանանք թերարժեքության բարդույթի հիմքում ընկած պատճառները: Ամեն դեպքում էդ բարդույթի ախտով չտառապելու կամ դրանից դուրս գալու համար պետք ա առնվազն 2 բան`

    1. Պարապ չմնալ, գտնել զբաղմունք, կապ չունի` ինչ տեսակ, էնքան որ ժամանակդ բովանդակալից անցնի,
    2. Մենակ չմնալ, շփվել մարդկանց հետ, գնալ զբոսնելու, ուրախ անցկացնել ժամանակը:

    Կարծում եմ` հնարավոր ա` շատերը համաձայն չեն իմ հետ, ամեն դեպքում, իմ կարծիքով դրանք էական հանգամանքներ են:

    Էտքան էլ համաձայն չեմ: Նախ թերարժթքության հիմքում ընկած է.
    1. Ընտանեկան դաստիրակությունը:Ես ինչքանով որ նկատել եմ թերարժեքության բարդույթ ունենում են այն երեխաները ովքեր մեծանում են խիստ ընտանիքներում, որտեղ նրանց ստիպում են ցանկացած քայլ անելուց միշտ շատ լավ մտածել, և որտեղ ավելի շատ են երեխայի բացասական կողմերը դնում քննարկման այլոց ներկայությամբ:Ասածս այն է, որ ինչքան շատ կողմնակի անձի ներկայությամբ/ կապ չունի այդ կողմնակին բարեկամ է թե հարևան/ չարախոսեք ձեր երեխային, այնքան նա բարդույթավորված կլինի:Ու չասեք թե դա դաստիրակության մի ձև է՝ամենևին երեխային կարելի է դաստիրակել կողքի աչքից անտեսանելի:
    2.Երեխան էլ ավելի կբարդույթավորվի դրսում՝ մանկապարտեզ, դպրոց և ամենից կարևորը «փողոցում», երբ այդ երեխայի մոտ դա արդեն ձևավորված է՝ ինչը և խթան կհանդիսանա իրեն ավելի ընկճված զգալու՝ եթե դրան նպաստող պայմաններ լինեն:
    3. Մարդը կարա որոշակի բարդույթավորվի որոշակի միջավայրում, որտեղ իրեն չեն ընդունում էնպես ինչպես որ ինքն է ուզում, կամ ավելին որտեղ իրեն նայում են ոչ էնպես, ինչպես որ ինքը իրականում կա:

    Էնպես որ Հրաչ ջան, չեմ կարծում, որ մարդ էնքան անուղեղ կգտնվի, որ պարապությունից իր համար բարդույթ ման կգա: Թերարժեքության հարցում շատ բան կախված է շրջապատից...

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (05.01.2010), Marine-24 (05.01.2010), Smokie (29.06.2012), Yevuk (08.01.2010), _Հրաչ_ (06.01.2010), Ուլուանա (05.01.2010)

  16. #9
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    Մեջբերում Marine-24-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ կարևոր է, դուք երևի չեք տեսել ընկճվաց երեխային տարրական դասարանից միջին դպրոց տեղափոխված:Ես ինքս դրանից այնքան վատ էի զգում, որ ամաչում էի երեխայի ու ծնողի աչքերին նայել: Եվ դա մի անգանմ չէ, որ հանդիպել է ինձ:Դրանք այն երեխաների տեսակն են, որոնք ի ծնե ամաչկոտ են իսկ, հոգեբանական ճնշումը արդեն կործանում է:
    Հոգեբանական ճնշումը կարող ա և կործանի, բայց հոգեբանական միջամտություն պետք է:

    Թերարժեքության բարդույթ երեխայի մոտ առաջացնում են հիմնականում ծնողները: Կան ծնողներ, որոնք երեխային վերաբերվում են ինչպես կենդանի տիկնիկի, շատերը երեխային նայում են ինչպես արժեքավոր սեփականության, որոշ ծնողներ էլ երեխաներին համարում են ավելորդ տանջանք…
    Եվ այդ ամենը ծնողների և այլ մեծերի կողմից բերում է նրան, որ երեխան մտածում է, որ ինքը միայն երկու բանի համար է՝ կամ հաճույք պատճառելու, կամ հակառակը:
    Դա բոլորիս մեղքն է, ընդհանուր կարելի է ասել մեր ցիվիլիզացիայի: Օրինակ երեխային լուրջ չընդունելը: Շատ երեխաներ մեծանում են վախի մեջ, վախենում են որ իրենց լուրջ չեն ընդունի: Ծաղրանքը երեխայի մեջ ահավոր մեծ հետքեր է թողնում, թեկուզ այդ պահին ոչ տեսանելի և այդ ամենը անկասկած տեղափոխվում է հետագա կյանք: Օրինակ շատ մարդիկ, որոնք փոքր տարիքում պարբերաբար ծաղրանքի են ենթարկվել, արդեն մեծ տարիքում վախենում են մարդկանց աչքերում ծիծաղելի երևալ կամ նույնիսկ առիթ տալ, որ իրենց մասին այդպես մտածեն:
    Կամ երեխային խաբելը: Հետագայում երբ երեխան ճիշտն է իմանում, սկսում է կասկածել իրականության վրա: Հավատը ամեն ինչի նկատմամբ պակասում է:
    Դրա համար շատ կարևոր է փոքր երեխային վաղ հասակից ճիշտ ինֆորմացիա տալ կամ ճիշտ կերպով հասկացնել ինչ է կյանքը:

    Բայց լավ կողմեր էլ կան, թերարժեքության բարդույթը մարդուն ուժեղ է դարձնում, քանի որ նման բարդույթ ունեցող մարդիկ// չնայած բոլորիս մոտ էլ հաստատ մի բան կա// ամեն քայլափոխի պայքարի մեջ են, զգոն են, միշտ պատրաստ պաշտպանվելու:
    Чеширский КотЭ

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.01.2010), erexa (09.04.2013), Yevuk (08.01.2010), Դեկադա (05.01.2010), Ուլուանա (05.01.2010)

  18. #10
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    Ժողովուրդ ձեր գրառումները կարդալուց հետո կարելի է միանշանակ եզրակացնել. որ թերարժեքության բարդույթ մարդու մոտ առաջանում է փոքր տարիքից... մինչև ե՞րբ, ու եթե մարդն առանց ծաղրվելու կամ ծնողների կողմից գանահարվելու մի կերպ անցկացնի մանկությունն ու դեռահասությունը՝ այլևս իրեն թերարժեքության կոմպլեքսը չի՞ սպառնում: Չե՞ք կարծում, որ հարցն ավելի բազմակողմ է: Ու թերարժեքություն մարդու մոտ կարող է զարգանալ ամեն տարիքում ու ամենատարբեր պատճառներից:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (11.01.2010)

  20. #11
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ձեր գրառումները կարդալուց հետո կարելի է միանշանակ եզրակացնել. որ թերարժեքության բարդույթ մարդու մոտ առաջանում է փոքր տարիքից... մինչև ե՞րբ, ու եթե մարդն առանց ծաղրվելու կամ ծնողների կողմից գանահարվելու մի կերպ անցկացնի մանկությունն ու դեռահասությունը՝ այլևս իրեն թերարժեքության կոմպլեքսը չի՞ սպառնում: Չե՞ք կարծում, որ հարցն ավելի բազմակողմ է: Ու թերարժեքություն մարդու մոտ կարող է զարգանալ ամեն տարիքում ու ամենատարբեր պատճառներից:
    Այ քո հարցի պատասխանը կարծում եմ նաև սա է
    3. Մարդը կարա որոշակի բարդույթավորվի որոշակի միջավայրում, որտեղ իրեն չեն ընդունում էնպես ինչպես որ ինքն է ուզում, կամ ավելին որտեղ իրեն նայում են ոչ էնպես, ինչպես որ ինքը իրականում կա:

  21. #12
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    Մեջբերում Dekada-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ քո հարցի պատասխանը կարծում եմ նաև սա է
    Մարդը կարա որոշակի բարդույթավորվի որոշակի միջավայրում, որտեղ իրեն չեն ընդունում էնպես ինչպես որ ինքն է ուզում, կամ ավելին որտեղ իրեն նայում են ոչ էնպես, ինչպես որ ինքը իրականում կա:
    Փաստորեն թերարժեքության կոմպլեքսով տառապում են նաև ինքնարժեքը գերագնահատող մարդիկ ;-)

  22. #13
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    Նաիրա ՕՍՅԱՆ
    Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ

    Հոգեբանական գիտությունների թեկնածու

    Թերարժեքության բարդույթը սեփական անձի հանդեպ բացասական վերաբերմունքն է, ինքնահարգանքի շատ ցածր աստիճանը և ինքնանվաստացման որոշակի տարրեր է պարունակում: Որոշ դեպքերում կարող է ինքնասպանության պատճառ դառնալ: Թերարժեքության բարդույթը, թերևս, բոլորիս հատուկ հոգեբանական համակարգ է: Համաձայն հայտնի հոգեբան Ադլերի` այդ զգացումով բոլորն են ծնվում, բայց կյանքի ընթացքում ինչ-ինչ ձևերով փոխհատուցում են այն` հաջողությունների հասնելու կամ ինքնակատարելագործման միջոցով: Սեփական հաջողություններով ինքնահաստատվելով` մարդը ձեռք է բերում սեփական անձն արժևորելու զգացում:

    Յուրաքանչյուր մարդու թերարժեքության բարդույթն իր տեսակի մեջ անկրկնելի է: Ընդհանրություններ և որոշ օրինաչափություններ, իհարկե, կան, հատկապես դրսևորումներում, սակայն բարդույթի բովանդակությունն անհատական է: Մեկի համար թերարժեքության բարդույթ է ցածր հասակը, մյուսի համար` լեզվական արատը և այլն: Ընդ որում անհրաժեշտ է հատուկ նշել, որ թերարժեքության պատճառը միշտ չէ, որ իրականում գոյություն ունի, այն հաճախ ձևավորվում է սխալ գնահատականների հետևանքով, հիմնականում կազմավորվում է ենթագիտակցաբար: Քիչ չեն մարդիկ, ովքեր արժանի լինելով շատ ավելի մեծ ձեռքբերումների` բավարարվում են փոքր ու համեստ դերակատարումներով կամ հեշտությամբ իրենց դիրքերն ուրիշներին են զիջում: Թերարժեքության բարդույթի պատճառ կարող են լինել նաև ծնող-երեխա սխալ հարաբերությունները, որոնք երեխայի հոգում ենթագիտակցական թերարժեքություն են ձևավորում: Անձնական կյանքը չդասավորած երիտասարդը, ով արժանի է երջանիկ լինելու, հաճախ չի կարողանում գտնել իր երջանկությունը: Կամ աղջիկը տանը մնալու վախից (որը կրկին թերարժեքության հետևանք է) սխալ քայլ է կատարում` ընտրելով առաջին պատահածին, ինչն ինքնավստահության պարագայում չէր անի:

    Խորհուրդ: Պետք է ինքնահաստատվել: Ունենալ թեկուզ փոքրիկ ձեռքբերումներ և գնահատել անգամ չնչին հաջողությունը: Երբեք չի կարելի ասել` ես չեմ կարող: Պետք է անընդհատ կրկնել` ես կարող եմ և մտովի խաղալ այն իրադարձությունները, որոնք անիրականանալի են թվում կամ որոնց կենսագործման համար համարձակությունը չի բավարարում: Յուրաքանչյուր հաջողությունից անհրաժեշտ է ոգևորվել և կրկնել` ուրեմն ես կարող եմ, ուրեմն դա հնարավոր է, ուրեմն ես արժանի եմ: Դա ուժ է տալիս: Ամեն փոքրիկ հաջողությունից հետո պետք է ասել` ես ավելին կարող եմ անել:
    Մեջբերումն այստեղից
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cyber (16.01.2010), Sona_Yar (09.01.2010), Yevuk (08.01.2010), Ինչուիկ (05.01.2010), Մանոն (05.01.2010)

  24. #14
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    Թերարժեքության պատճառներից մեկը ընտանիքն է, ընտանիքում կոնֆլիկտները: Այդ մասին այստեղ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  25. #15
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն թերարժեքության կոմպլեքսով տառապում են նաև ինքնարժեքը գերագնահատող մարդիկ ;-)
    Իհարկե:

    Հաստատուն թերարժեքության բարդույթ մեծահասակների մոտ հազվադեպ է ծնվում // հանկարծակի, եթե նշույլ չկա մանկությունից: Ավելի շուտ անցողիկ է, կարող է և փոխակերպելի մեկ այլով: Դժվար մեծ մարդը, որը որոշ չափով տեսել է կյանքը, շփվել տարիների ընթացքում տարբեր մարդկանց հետ, եղել է տարբեր իրավիճակներում, ինֆորմացված է, ունի սեփական կարծիք, գիտի իր արժեքը , փոքր երեխայի նման թույլ ու խոցելի չէ, ձեռք բերի կոմպլեքսներ: Սա իմ կարծիքն է:
    Чеширский КотЭ

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marine-24 (05.01.2010), Դեկադա (05.01.2010), Մանոն (05.01.2010), Ուլուանա (05.01.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջադրանք 6. Ինչն է քեզ ուրախացնում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրական առաջադրանքներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.06.2016, 12:29
  2. Վաճառելու պատճառը
    Հեղինակ՝ insider, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 19.05.2015, 03:28
  3. Ինչն է բուն հայկական
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 17.01.2014, 15:14
  4. Համակարգիչը քիչ միացնելու պատճառը
    Հեղինակ՝ _DEATH_, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 17.08.2009, 18:22
  5. Գրառումներ: 0
    Վերջինը: 09.08.2008, 20:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •