User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    singer sharick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    624
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    "Թերարժեքության զգացում" այս թեման բացում եմ ,որովհետև ինձ շաաատ ա հետաքրքրում ինչից ա գալիս թերարժեքության զգացումը ? շատ մարդկանց մեջ նկատել եմ ,որ թերարժեքության բարդույթ ունեն կամ իրենք իրենց արժանիքները թերագնահատում են....
    ես չգիտեմ ակումբում այսպիսի թեմա կա թէ ոչ ,բայց իսկապես ինձ հետաքրքրում ա թե ինչն ա պակաս այդպիսի մարդկանց մոտ....
    ուզում եմ ,որ միասին պարզենք թերարժեքության բարդույթների պատճառը.....
    Վերջին խմբագրող՝ sharick: 04.01.2010, 20:00:
    ....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (04.01.2010)

  3. #2
    Մշտական անդամ Albus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    186
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    Մեջբերում sharick-ի խոսքերից Նայել գրառումը
    "Թերարժեքության զգացում" այս թեման բացում եմ ,որովհետև ինձ շաաատ ա հետաքրքրում ինչից ա գալիս թերարժեքության զգացումը ? շատ մարդկանց մեջ նկատել եմ ,որ թերարժեքության բարդույթ ունեն կամ իրենք իրենց արժանիքները թերագնահատում են....
    ես չգիտեմ ակումբում այսպիսի թեմա կա թէ ոչ ,բայց իսկապես ինձ հետաքրքրում ա թե ինչն ա պակաս այդպիսի մարդկանց մոտ....
    ուզում եմ ,որ միասին պարզենք թերարժեքության բարդույթների պատճառը.....
    Էդ մարդկանց մոտ պակասա մարդկանց հետ շփումը, իրենք չունեն մարդկանց հետ շփման համար բավարար փորձ և երբ մեկի հետ խոսում են, էդ մարդու ամեն շարժում, դեմքի միմիկայի ամեն փոփոխություն իրենց վրա ազդումա, մտածում են ինչը ճիշտ չարեցին, որտեղ իրենց սխալ պահեցին... Ու շատ դեպքերում զրուցակցի պահվածքի փոփոխության հետ փոխվում է նաև իրենց խոսքի ուղղությունը, քանի որ վստահ չեն իրենց ուժերի վրա, չունեն հստակ սեփական կարծիք: Փոքր տարիքից եկող պռոբլեմա
    Վերջին խմբագրող՝ Albus: 04.01.2010, 20:32: Պատճառ: Գրառման ավելացում

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (14.07.2017), sharick (04.01.2010), Smokie (29.06.2012), Արևհատիկ (04.01.2010)

  5. #3
    Սկսնակ անդամ Marine-24-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2009
    Հասցե
    գ. Քարինջ
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    Ինձ թվում է այդ մարդկանց մոտ պակասում է ինքնավստահությունը: Շատ ծնողներ, ինչպես նաև դպրոցում, այնքան են հոգեբանական ճնշման ենթարկում երեխային, որ ակամայից երեխան դառնում է ինքնամփոփ ու անվստահ իր անձի նկատմամբ, որը մեծ տարիքում իր հետքն է թողնում: Ինչու չէ, նաև հոգեկան ցնցումներն են դրան հասցնում, բայց մեծամասնությունը ճնշման է ենթարկվում հենց դպրոցում, ես պատահական չեմ դպրոցը նշում, որովհետև ինքս եմ ականատես լինում այդպիսի դեպքերի, երբ վայ ուսուցիչները մատների արանքով են նայում երեխայի հոգեկան վիճակին և թքած ունեն նրանց վրա, իրենց հետաքրքրում է միայն փողը և ոււսուցչի կոչման վրա էլ են բիծ թողնում , աշակերտի կյանքի վրա էլ:
    Վերջին խմբագրող՝ Marine-24: 04.01.2010, 23:31:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (05.01.2010), Կաթիլ (05.01.2010), Մանոն (04.01.2010)

  7. #4
    singer sharick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    624
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    Մեջբերում Marine-24-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է այդ մարդկանց մոտ պակասում է ինքնավստահությունը: Շատ ծնողներ, ինչպես նաև դպրոցում, այնքան են հոգեբանական ճնշման ենթարկում երեխային, որ ակամայից երեխան դառնում է ինքնամփոփ ու անվստահ իր անձի նկատմամբ, որը մեծ տարիքում իր հետքն է թողնում: Ինչու չէ, նաև հոգեկան ցնցումներն են դրան հասցնում, բայց մեծամասնությունը ճնշման է ենթարկվում հենց դպրոցում, ես պատահական չեմ դպրոցը նշում, որովհետև ինքս եմ ականատես լինում այդպիսի դեպքերի, երբ վայ ուսուցիչները մատների արանքով են նայում երեխայի հոգեկան վիճակին և թքած ունեն նրանց վրա, իրենց հետաքրքրում է միայն փողը և ոււսուցչի կոչման վրա էլ են բիծ թողնում , աշակերտի կյանքի վրա էլ:

    թերևս ճիշտ ես ասում,բայց կարծում եմ ուսուցչի դերը տեղ ճիշտ ա նշանակություն ունի,բայց էդքան էլ կարևոր չի ....
    ....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով

  8. #5
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....
    Այն, որ ոչ ոք քեզ չի հավատում, հատկապես նրանք, ում հավատալը քեզ անհրաժեշտ ա՝ ինքդ քեզ հավատալու չափ… Ու էնքան չեն հավատում, որ ինքդ էլ ես սկսում չհավատալ…
    Իսկ չեն հավատում հիմնականում էն պատճառով, որ իրենք էդպիսին չեն, իրենք չէին կարող դրան հասնել, ինչ դու ես ուզում: Դե դա էլ իր հերթին թերարժեքության կոմպլեքսի արդյունք է…
    Ու քանի որ ամեն մարդ իր սեփական արժեհամակարգն ունի, հետևաբար այդ արժեհամակարգում իրեն բավականաչափ բարձր չտեսնելով ու «հավատալով», որ չի էլ լինելու՝ կոմպլեքսավորվում է:

    Գուցե սխալ եմ, չգիտեմ
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 05.01.2010, 00:50:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (29.06.2012), Նաիրուհի (20.01.2010)

  10. #6
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    Պարապությունն ա: Մարդ որ պարապ ա մնում, ինչքան վատ երևույթներ ասես, որ չեն համակում իրան: Թե՛ ավելորդ ներշնչանքները, թե՛ թերարժեքությունը, կորչում ա ձգտելու ցանկությունը, մարդուն թվում ա, թե ոչնչի ունակ չի (ասածս չի վերաբերվում բոլոր դեպքերին): Եթե դրան գումարենք մենակությունը, կստանանք թերարժեքության բարդույթի հիմքում ընկած պատճառները: Ամեն դեպքում էդ բարդույթի ախտով չտառապելու կամ դրանից դուրս գալու համար պետք ա առնվազն 2 բան`

    1. Պարապ չմնալ, գտնել զբաղմունք, կապ չունի` ինչ տեսակ, էնքան որ ժամանակդ բովանդակալից անցնի,
    2. Մենակ չմնալ, շփվել մարդկանց հետ, գնալ զբոսնելու, ուրախ անցկացնել ժամանակը:

    Կարծում եմ` հնարավոր ա` շատերը համաձայն չեն իմ հետ, ամեն դեպքում, իմ կարծիքով դրանք էական հանգամանքներ են:

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (05.01.2010), AniwaR (05.01.2010), Smokie (29.06.2012), Կաթիլ (05.01.2010), Շինարար (05.01.2010)

  12. #7
    Սկսնակ անդամ Marine-24-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2009
    Հասցե
    գ. Քարինջ
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    Շատ կարևոր է, դուք երևի չեք տեսել ընկճվաց երեխային տարրական դասարանից միջին դպրոց տեղափոխված:Ես ինքս դրանից այնքան վատ էի զգում, որ ամաչում էի երեխայի ու ծնողի աչքերին նայել: Եվ դա մի անգանմ չէ, որ հանդիպել է ինձ:Դրանք այն երեխաների տեսակն են, որոնք ի ծնե ամաչկոտ են իսկ, հոգեբանական ճնշումը արդեն կործանում է:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (05.01.2010), Yevuk (08.01.2010), Կաթիլ (05.01.2010)

  14. #8
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....

    Մեջբերում Marine-24-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ կարևոր է, դուք երևի չեք տեսել ընկճվաց երեխային տարրական դասարանից միջին դպրոց տեղափոխված:Ես ինքս դրանից այնքան վատ էի զգում, որ ամաչում էի երեխայի ու ծնողի աչքերին նայել: Եվ դա մի անգանմ չէ, որ հանդիպել է ինձ:Դրանք այն երեխաների տեսակն են, որոնք ի ծնե ամաչկոտ են իսկ, հոգեբանական ճնշումը արդեն կործանում է:
    Հոգեբանական ճնշումը կարող ա և կործանի, բայց հոգեբանական միջամտություն պետք է:

    Թերարժեքության բարդույթ երեխայի մոտ առաջացնում են հիմնականում ծնողները: Կան ծնողներ, որոնք երեխային վերաբերվում են ինչպես կենդանի տիկնիկի, շատերը երեխային նայում են ինչպես արժեքավոր սեփականության, որոշ ծնողներ էլ երեխաներին համարում են ավելորդ տանջանք…
    Եվ այդ ամենը ծնողների և այլ մեծերի կողմից բերում է նրան, որ երեխան մտածում է, որ ինքը միայն երկու բանի համար է՝ կամ հաճույք պատճառելու, կամ հակառակը:
    Դա բոլորիս մեղքն է, ընդհանուր կարելի է ասել մեր ցիվիլիզացիայի: Օրինակ երեխային լուրջ չընդունելը: Շատ երեխաներ մեծանում են վախի մեջ, վախենում են որ իրենց լուրջ չեն ընդունի: Ծաղրանքը երեխայի մեջ ահավոր մեծ հետքեր է թողնում, թեկուզ այդ պահին ոչ տեսանելի և այդ ամենը անկասկած տեղափոխվում է հետագա կյանք: Օրինակ շատ մարդիկ, որոնք փոքր տարիքում պարբերաբար ծաղրանքի են ենթարկվել, արդեն մեծ տարիքում վախենում են մարդկանց աչքերում ծիծաղելի երևալ կամ նույնիսկ առիթ տալ, որ իրենց մասին այդպես մտածեն:
    Կամ երեխային խաբելը: Հետագայում երբ երեխան ճիշտն է իմանում, սկսում է կասկածել իրականության վրա: Հավատը ամեն ինչի նկատմամբ պակասում է:
    Դրա համար շատ կարևոր է փոքր երեխային վաղ հասակից ճիշտ ինֆորմացիա տալ կամ ճիշտ կերպով հասկացնել ինչ է կյանքը:

    Բայց լավ կողմեր էլ կան, թերարժեքության բարդույթը մարդուն ուժեղ է դարձնում, քանի որ նման բարդույթ ունեցող մարդիկ// չնայած բոլորիս մոտ էլ հաստատ մի բան կա// ամեն քայլափոխի պայքարի մեջ են, զգոն են, միշտ պատրաստ պաշտպանվելու:
    Чеширский КотЭ

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.01.2010), erexa (09.04.2013), Yevuk (08.01.2010), Դեկադա (05.01.2010), Ուլուանա (05.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջադրանք 6. Ինչն է քեզ ուրախացնում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրական առաջադրանքներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.06.2016, 12:29
  2. Վաճառելու պատճառը
    Հեղինակ՝ insider, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 19.05.2015, 03:28
  3. Ինչն է բուն հայկական
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 17.01.2014, 15:14
  4. Համակարգիչը քիչ միացնելու պատճառը
    Հեղինակ՝ _DEATH_, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 17.08.2009, 18:22
  5. Գրառումներ: 0
    Վերջինը: 09.08.2008, 20:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •