User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Մովսես Խորենացի:

  1. #31
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մովսես Խորենացի:

    Մեֆի-ի գրածը Ադամ-Եվայի ու Խորենացու պահով ցույց է տալիս, թե որքան վատ գիտի նա թեման: Գուցե նույնիսկ Խորենացու երկն էլ չի կարդացել...
    Լիոն, ընկալունակությունից ո՞նց ես, ներքևում նշեցի որ կատակ էր արել մարդը: Կարծում եմ նպատակն էլ շատ պարզ էր, Ադամ ու Եվայի հայերեն հետ կապված որոշ մարդկանց լուրջ ընկալման վրա ծաղրն էր:
    Վերջին խմբագրող՝ Norton: 04.01.2010, 21:05:

  2. #32
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մովսես Խորենացի:

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն, ընկալունակությունից ո՞նց ես, ներքևում նշեցի որ կատակ էր արել մարդը: Կարծում եմ նպատակն էլ շատ պարզ էր, Ադամ ու Եվայի հայերեն հետ կապված որոշ մարդկանց լուրջ ընկալման վրա ծաղրն էր:
    Դե եթե կատակ էր... գրառումդ ուշ տեսա, այդքան բան:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #33
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մովսես Խորենացի:

    Սխալվում եք: Խորենացին իր ձեռքի տակ է ունեցել բազում աղբյուրներ` "Տաճարային պատմություններ", Ուղյումպ քրմի ու Բարդածան Եդեսացու գրվածքները, Եդեսիայի և Նինվեի արխիվները և, իհարկե գլխավորը, Մար Աբաս Կատինայի աշխատությունը:
    ..., որը եվրոպական քննադատները հերքել են:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 04.01.2010, 22:38:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. #34
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մովսես Խորենացի:

    Astgh ջան, թույլ տուր ասել, որ նրանց "հերքումներ"-ը բավականին անհամոզիչ են
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #35
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մովսես Խորենացի:

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Astgh ջան, թույլ տուր ասել, որ նրանց "հերքումներ"-ը բավականին անհամոզիչ են
    Լաաավ, ինչպես միշտ հարկադրում եք երկար գրել...
    Խորենացին պատմում է, որ Վաղարշակի թղթով Մար-Աբասը գնում է Արշակ մեծի մոտ և Նինվեի գրադարանը քննելու թույլտվություն է ստանում: Այստեղ գտնում է հունարեն մի գիրք, որը Ալեքսանդր Մակեդոնացու հրամանով քաղդեերենից է հունարեն թարգմանված լինում: Այստեղից Մար-Աբասը հայերի մասին տեղեկություններն է ձեռք բերում՝ հունարեն և ասորերեն, և բերում Հայաստան: Խորենացին խոստանում է հայ նախարարների տոհմերի պատմությունը հասցնել մինչև քաղդեացիների Սարդանաբալ թագավորը:

    Բայց քննադատությունը գտավ, որ Ալեքսանդրի ժամանակ Նինվեն չկար, փլատակների կույտ էր, եթե անգամ կար, ապա այնտեղ մատյաններ չկային, այլ՝ սեպագրություններ՝ աղյուսների վրա, որոնք գտնվել են 19 դարում՝ պեղումների ժամանակ: Ամենակարևորը այն է, որ Նինվեի <<աղբյուրում>> չէր կարող այնպիսի պատմություն պարունակվել, որտեղ Բաբելոնի ու Նինվեի աստվածները՝ Բելը և Շամիրամը, պարտված դերում կլինեին, իսկ հայերը՝ Հայկն ու Արան, իբրև հերոսներ, իդեալներ: Սեպագրությունների վրա միայն բաբելոնացիների ու ասորեստանցիների փառավոր հաղթանակների մասին են:

    Մալխասյանն ասում է, որ այժմ գերիշխող կարծիքն այն է, որ Մար-Աբաս անունով մի մարդ գրի է առել հին շրջանի հայկական ավանդությունները, իսկ դրանց հանդեպ վստահություն առաջացնելու համար նշել է, թե դրանք ծագում են Նինվեի գրադարանից:

    հ.գ. Մալխասյանը այս ամենի ֆոնին ուրիշ հետաքրքիր բան է գրում, որ եթե հայերը արաբական տիրապետության շրջանի հիշողությունները պահպանել են Սասունցի Դավթով, ապա այս դեպքում էլ հայերը հնագույն շրջանի պատմության հիշողություններն են պահպանում: Այդ դեպքերի նկարագրությունները Ասորեստանի և Բաբելոնի՝ Ուրարտուի դեմ կազմակերպված արշավանքների աղոտ պատմությունն են: Բաբելոնի՝ դարեդար շարունակվող արշավանքների անհաջողությունը արտահայտվել է Բելի սպանությամբ՝ Հայկի կողմից, իսկ հաջող Ասորեստանյան արշավանքները արտահայտված են Արայի սպանությամբ՝ Շամիրամի կողմից:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 04.01.2010, 23:13:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #36
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մովսես Խորենացի:

    Մերսի, Astgh ջան, ծանոթ էի այդ քննադատությանը ու բնականաբար այդպես չէի գրի, չունենալով բավարար պատասխան քո փաստարկներին:

    Խորենացին գրում է, որ ինքն անձամբ է ծանոթացել Եդեսիայի արխիվին և, բացի այդ, վկայակոչում է Եվսեբիոս Կեսարացուն, որը կրկին խոսում է այդ արխիվի գոյության մասին: համաձայն Պատմահոր, այդ արխիվում էին կենտրոնացած Նինվեի, Մծբինի և Սինոպի արխիվային ֆոնդերը: Այսպիսով կարելիէ գալ միանշանակ հետևության, որ հիշատակված 3 արխիվային ֆոնդերին Պատմահայրը ծանոթացել է Եդեսիայում, որտեղ էլ դրանք հանգրվանած են եղել:

    Մնացածը, "արխիվներին ոչ հաճելի նյութերի պահով", արդեն ասվեց, որ Խորենացին հիմք է ունեցել նաև հայկական մեհյանական մատյանները, որոնք էլ հենց պահպանել են այդ ոճի ինֆորմացիան: Եվ ի վերջո, Մար Աբասի պահով. ես որևէ անիրական բան Մար Աբասի մասին հաղորդումներում չեմ տեսնում, բացառությամբ այն բանի, որ Խորենացին, որպես այս մարդու ժամանակակից, շփոթում է Սելևկյան մեկ արքային մյուսի հետ: Ինձ թվում է, այնուհանդերձ ներելի թերացում է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #37
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մովսես Խորենացի:

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Լաաավ, ինչպես միշտ հարկադրում եք երկար գրել...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (04.01.2010)

  9. #38
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մովսես Խորենացի:

    Իրականում Խորենացու միակ սխալն այն է, որ վերջինս Արշակ I Քաջին (մ.թ.ա. 248-247) ժամանակակից է համարել ոչ թե Անտիոք I Թեոսին (մ.թ.ա. 261-246), այլ Անտիոք VII Սիդետին (մ.թ.ա. 138-131) և վերջինիս հետ կապված իրադարձությունները, որոնք իրականում կատարել է պարթևական արքա Հրահատ II-ը (մ.թ.ա. 138-128) վերագրել է Արշակ I Քաջին: Ընդ որում պետք է նաև նշել, որ "Արշակ" անունը կրել են առանց բացառության բոլոր պարթևական արքաները, իրենց հիմնական անվան հետ միասին: Այնպես որ Խորենացու համար ստեղծվել են բոլոր հիմքերը շփոթվելու համար...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #39
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մովսես Խորենացի:

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզ սխալ են հասկացել
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. #40
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մովսես Խորենացի:

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզ սխալ են հասկացել
    Կարևորը դու ես ճիշտ հասկացել, չնայախ ենթադրում եմ որ դու էլ էիր սխալ հասկացել:

  12. #41
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մովսես Խորենացի:

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերսի, Astgh ջան, ծանոթ էի այդ քննադատությանը ու բնականաբար այդպես չէի գրի, չունենալով բավարար պատասխան քո փաստարկներին:

    Խորենացին գրում է, որ ինքն անձամբ է ծանոթացել Եդեսիայի արխիվին և, բացի այդ, վկայակոչում է Եվսեբիոս Կեսարացուն, որը կրկին խոսում է այդ արխիվի գոյության մասին: համաձայն Պատմահոր, այդ արխիվում էին կենտրոնացած Նինվեի, Մծբինի և Սինոպի արխիվային ֆոնդերը: Այսպիսով կարելիէ գալ միանշանակ հետևության, որ հիշատակված 3 արխիվային ֆոնդերին Պատմահայրը ծանոթացել է Եդեսիայում, որտեղ էլ դրանք հանգրվանած են եղել:

    Մնացածը, "արխիվներին ոչ հաճելի նյութերի պահով", արդեն ասվեց, որ Խորենացին հիմք է ունեցել նաև հայկական մեհյանական մատյանները, որոնք էլ հենց պահպանել են այդ ոճի ինֆորմացիան: Եվ ի վերջո, Մար Աբասի պահով. ես որևէ անիրական բան Մար Աբասի մասին հաղորդումներում չեմ տեսնում, բացառությամբ այն բանի, որ Խորենացին, որպես այս մարդու ժամանակակից, շփոթում է Սելևկյան մեկ արքային մյուսի հետ: Ինձ թվում է, այնուհանդերձ ներելի թերացում է...
    Քո գրածով դու չհերքեցիր Մար-Աբասի դեմ քննադատությունը:
    Եդեսիայում են եղել սեպագրե՞րը Ասում եմ՝ պեղումների ժամանակ են գտնվել՝ Նինվեի տարածքում:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 04.01.2010, 23:57:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. #42
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մովսես Խորենացի:

    Ես սեպագրերը նկատի չունեի, այլ արխիվները: Իսկ արխիվները միայն սեպագրերից չէին, որ կազմված էին: Դեռևս առաջին Սելևկյանների օրոք այդ սեպագրերի մեծ մասը իր արտացոլումը գտավ մագաղաթների վրա` Բերոսը աշխատությունը քեզ օրինակ, որը օգտվել է Բաբելոնում հանգրվանած Նինվեի արխիվի մի մասից /այն մասից, որը տարվել էր քաղաքից Նինվեի կործանումից հետո/: Ի վերջո "Նինվեի արխիվ" կոչվածը, ինչքան գիտեմ, միայն ասորական արքայի պալատում գտնվածն է: Իսկ պալատում շատ սալիկներ չես պահի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #43
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մովսես Խորենացի:

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սեպագրերը նկատի չունեի, այլ արխիվները: Իսկ արխիվները միայն սեպագրերից չէին, որ կազմված էին: Դեռևս առաջին Սելևկյանների օրոք այդ սեպագրերի մեծ մասը իր արտացոլումը գտավ մագաղաթների վրա` Բերոսը աշխատությունը քեզ օրինակ, որը օգտվել է Բաբելոնում հանգրվանած Նինվեի արխիվի մի մասից /այն մասից, որը տարվել էր քաղաքից Նինվեի կործանումից հետո/: Ի վերջո "Նինվեի արխիվ" կոչվածը, ինչքան գիտեմ, միայն ասորական արքայի պալատում գտնվածն է: Իսկ պալատում շատ սալիկներ չես պահի...
    Բայց դու կարծու՞մ ես, որ բաբելոնական աղբյուրներում կնշվեր հայերի հաղթանակների մասին:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  15. #44
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մովսես Խորենացի:

    Astgh ջան, հայերի հաղթանակների մասին ինֆորմացիան քաղվել է "Մեհյանական պատմություններ"-ից: Այս մասին կարծես արդեն ասացի...

    Ի դեպ, դու ստիպեցիր ինձ նորից թերթել Խորենացին և ես մի հետաքրքիր բան գտա: "Ստանալով այդ նամակը Մար Աբաս Կատինայի ձեռքից, Արշակ Մեծը մեծ պատրաստակամությամբ հրամայում է ցույց տալ նրան Նինվեի արխիվը" /Գիրք 1, գլուխ 9/: Գուցե Նինվեի արխիվի մի մասը որևէ կերպ ընկել էր Արշակի ձեռքը /օրինակ Սելևկյանների տիրույթները ասպատակելու ժամանակ/? Չէ որ "Նինվեի արխիվը ցույց տալ" դեռ չի նշանակում Նինվեում լինել: Հետաքրքիր մի բան, որը կարծես հաստատում է այս տեսակետը - Խորենացին հայտնում է այն մասին, ինչի մասին լռում են պեղածո նյութերը և, հակառակը, պեղածո նյութերը հայտնում են այն մասին, ինչի մասին լռում է Խորենացին: Սա կարող է միայն մի բան նշանակել, որ Նինվեի արխիվի "փրկված" մասը հասել է Խորենացուն, իսկ "կորած" մասը` մեz: Գրողը տանի, "ԿԱ-7"-ի արխիվի պատմությունը դարձավ

    Համ էլ շնորհավոր Նոր տարիդ, թող այս տարին քեզ միայն հաջողություն բերի...
    Վերջին խմբագրող՝ Lion: 05.01.2010, 00:30:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #45
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մովսես Խորենացի:

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Astgh ջան, հայերի հաղթանակների մասին ինֆորմացիան քաղվել է "Մեհյանական պատմություններ"-ից: Այս մասին կարծես արդեն ասացի...

    Ի դեպ, դու ստիպեցիր ինձ նորից թերթել Խորենացին և ես մի հետաքրքիր բան գտա: "Ստանալով այդ նամակը Մար Աբաս Կատինայի ձեռքից, Արշակ Մեծը մեծ պատրաստակամությամբ հրամայում է ցույց տալ նրան Նինվեի արխիվը" /Գիրք 1, գլուխ 9/: Գուցե Նինվեի արխիվի մի մասը որևէ կերպ ընկել էր Արշակի ձեռքը /օրինակ Սելևկյանների տիրույթները ասպատակելու ժամանակ/? Չէ որ "Նինվեի արխիվը ցույց տալ" դեռ չի նշանակում Նինվեում լինել: Հետաքրքիր մի բան, որը կարծես հաստատում է այս տեսակետը - Խորենացին հայտնում է այն մասին, ինչի մասին լռում են պեղածո նյութերը և, հակառակը, պեղածո նյութերը հայտնում են այն մասին, ինչի մասին լռում է Խորենացին: Սա կարող է միայն մի բան նշանակել, որ Նինվեի արխիվի "փրկված" մասը հասել է Խորենացուն, իսկ "կորած" մասը` մեz: Գրողը տանի, "ԿԱ-7"-ի արխիվի պատմությունը դարձավ

    Համ էլ շնորհավոր Նոր տարիդ, թող այս տարին քեզ միայն հաջողություն բերի...
    Որ սայթից կարող եմ քաշել Խորենացու բոլոր աշխատությունները:

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մովսես Խորոնացի
    Հեղինակ՝ Meri Mirzoyan, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 31.10.2015, 17:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •