Սոցիալական խմբերում, երբ ուզում ենք նայել խմբի բոլոր անդամներին`հղում Արդյո՞ք այդ ս-ն վրիպակ է:Անդամներս Ակումբի վանաձորցիները սոցիալական խմբում
Սոցիալական խմբերում, երբ ուզում ենք նայել խմբի բոլոր անդամներին`հղում Արդյո՞ք այդ ս-ն վրիպակ է:Անդամներս Ակումբի վանաձորցիները սոցիալական խմբում
Chuk (05.01.2010)
Շինարար (05.01.2010)
Երբ մեկի անձնագրից ուզում ես տեսնել տվյալ մարդու հոդվածները՝Երբ ուզում ես նույնկերպ տեսնել տվյալ մարդու բլոգային գրառումները՝I find no available content written by…by … on 20.12.2009 at 23:20
Ընդլայնված ռեժիմում գրառում կատարելիս գրվում է՝
Կատարել գրառում
Post a reply to the thread: թեմայի անվանումը
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Chuk (06.01.2010)
Ես առաջարկում եմ <5 դիտումներ> ձևակերպման փոխարեն տեղադրել առավել հասկանալին. օրինակ` <Շինարարը, Harcaser-ը և Chuk-ը դիտում են այս բաժինը> կամ պարզապես <դիտում է 5 մասնակից//անդամ>:
<5 դիտումներ> ձևակերպումը տպավորություն է առաջացնում, թե տվյալ բաժինը դիտվել է 5 անգամ: Ես այդպես եմ հասկանում:
Այդ դեպքում` <5 հոգի դիտում է>//<5 մասնակից դիտում է> ևն:
Կարևոր թեմաներից բացի մյուսները նշվում են որպես նորմալ թեմաներ:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Chuk (06.01.2010)
Ո՜չ. <5 հոգի դիտում է>-ն և <1 հոգի դիտում է>-ն հավասարապես ճիշտ կլինեն:
Վերջին խմբագրող՝ Harcaser: 06.01.2010, 02:19: Պատճառ: Ձևակերպման շտկում
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էս մեկը երևի մենակ ինձ հետ կպատահեր: :Դ
Խի՞ ինձ մոտ «Հիշե՞լ» թռչնակը չի աշխատում:Գրառումը ուղարկելու ժամանակ տեղի են ունեցել հետևյալ սխալները
1. You do not have permission to perform this action. Please refresh the page and login before trying again.
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Chuk (06.01.2010)
Չուկ: Կանոնը սա է.
Թվականների հետ սովորաբար եզակի ձևեր են դրվում, օրինակ` երկու գիրք, չորս ընտանիք ևն:
Սրանց հետ բայերն էլ /ստորոգյալները/ ավելի հաճախ եզակի են դրվում. <Երկու գիրք պակասում է>, <Չորս ընտանիք բնակարան ձեռք բերեց>:
Հոգնակին սխալ չէ, սակայն նախընտրելին եզակին է:
Մեկ այլ կանոն էլ ասում է, որ ներառման դեպքում միայն հոգնակի է դրվում, օրինակ` <Երկուսը եկան>, <Հինգը մեկնեցին> ևն:
Վերաձևակերպումը Պ. Բեդիրյանի <Հայ լեզուն և մեր խոսքը> գրքից է` իմ դասախոսի գրքից (էջ 109):
Քո բերած օրինակ միաժամանակ ճիշտ է և ճիշտ չէ: <Կատուները մլավում են> նախադասությունը կազմությամբ ճիշտ է, սակայն ցավոք, թվականի ու իմ առաջարկության հետ կապ չունի, սխալ օրինակ է: Առավել սխալ է թվականի հետ կապ չունեցող մի օրինակ բերել հավասարեցնել թվականին ու դրանից բխեցնել թվականին վերաբերող կանոն: <5 հոգի դիտում է> և <1 հոգի դիտում է> ձևակերպումները հավասարապես ճիշտ են, բայց եթե փոխես կամ չփոխես էլ, ես կարող եմ լեզվական ուղղումներ այլևս չանել այստեղ: Կրթությունս և մասնագիտությունս բավականաչափ թույլ են տալիս, որ լեզվին վերաբերող այս կամ այն ուղղումն անեմ: Կարծում ես, թե ես հաճո՞ւյք եմ զգում որևէ դիտողություն անելուց: Նպատակս ավելի գրագետ Ակումբ տեսնելն է: Ես այդքան ժամանակ չունեմ, որ յուրաքանչյուր ասածս պնդեմ մի քանի անգամ, ապացուցեմ գրքերով կամ այլ աղբյուրներով:
Հ.Գ. Բլոգի` <ընդլայնված ռեժիմով> խմբագրման ժամանակ այս նախադասությունն է բերում. <Այս գրառումը ջնջելու համար ընտրեք ներքևում բերված տարբերակներից մեկն, ապա սեղմեք 'Ջնջել այս գրառումը' կոճակը>: Այստեղ էլ բարեհնչության սխալ կա:
Վերջին խմբագրող՝ Harcaser: 06.01.2010, 03:46: Պատճառ: բարեհնչ...>բարեհնչության
Harcaser, ես գիտեմ, որ կան լեզվաբաններ, ովքեր ճիշտ են համարում «5 հոգի գնում է տուն» արտահայտությունը, սակայն այն լեզվաբանները, ում ես վստահում եմ, այդ ձևը համարում են սխալ, հետևաբար ես դա կիրառելուց հնարավորինս խուսափել եմ և շարունակելու եմ խուսափել:
Հետգրության տեքստի բարեհնչության մասին կմտածեմ, շնորհակալություն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ