Վերջին մեկ տարում ակումբում շատ նոր անդամներ են գրանցվել, որոնց մի մասի հետ այնքան ենք մտերմացել, որ կարծես արդեն տարիներ է ինչ ճանաչում ենք: Նրանցից շատերը այնպիսի ակտիվություն են ցուցաբերել, որ չեն ցուցաբերել 2-3 տարի արդեն գրանցված անդամները: Նորեկների շնորհիվ արդեն հանդիպումներ էլ են կազմակերպվում Երևանից դուրս` Վանաձորում: Եկեք ամփոփենք 2009 թվականին մեր կարծիքով լավագույն ակումբցիների տասնյակը` ընտրելով տարվա 10 լավագույն ակումբցիներին, ըստ իրենց ակտիվության, նախաձեռնությունների, կատարած գործերի կամ… ուղղակի համակրանքի: ;)
Տարվա մասշտաբով կառանձնանցնենք`
ԱմենԱակտիվ
ԱմենաՕրիգինալ
ԱմենաՀումորով
ԱմենաՀետաքրքիր
ԱմենաՏարօրինակ
ԱմենաՏեղեկացված
ԱմենաՅուրահատուկ
ԱմենաՆախաձեռնող
ԱմենաՏաղանդավոր
ԱմենաԱնկանխատեսելի
ակումբցիներին, որից հետո` առաջին փուլում ամեն հատկանիշի դիմաց կգրենք մեր ցանկացած Ակումբցու մականունը, իսկ երկրորդ փուլում, ընտրված 10 լավագույնների մեջ կանցկացվի քվեարկություն և կառանձնացվեն երեքը, որոնք կստանան պատվոգրեր:
Էջանիշներ