Այսօր 2009թ-ի վերջին օրն է, եկեք ամփոփենք անցնող տարին, ու հիշենք, թե ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այդ տարում, ինչե՞ր հասցրեցինք անել, կամ չանել…
2009-ից ես անչափ շնորհակալ եմ, որովհետև այն ինձ համար անցավ անփորձանք, հետաքրքիր: Ուրախ եմ, որ նոր ու հրաշալի ընկերներ ձեռք բերեցի, հանձինս Դատարկության, Եղոյանի, Շինարարի, դե Հրաչին վաղուց գիտեմ Կաթիլի հետ միասին, կարծում եմ այս խումբը դեռ երկար ու հավեսով ընկերություն կծավալի:
Բոլորովին վերջերս կայացավ անսպասելի ու շատ երկար սպասված հանդիպում Ուլուանայի ու Վազգենի հետ:
Անահիտը իրականությունում էլ նույն քնքուշ, սիրուն, հուզական ու բարի անձնավորությունն է, ինչպես որ ակումբում է, կասեի՝ ավելին, իրականում իր հետ շփվելն ավելի մեծ հաճույք էր: Վազգենին չէի պատկերացնում, որ ճիշտն ասեմ, բայց շատ ուրախ եմ նրան էլ ճանաչելուս համար: Իրենցից դրական էնէրգիան պարզապես հորդում էր մեր կարճատև ու իմաստալից հանդիպման ընթացքում: Նրանց ճանաչելն իրականում, 2009-ի իմ մեծ ձեռքբերումներից մեկն է:
2009-ին բարով խերով փոխադրվեցի 5-րդ կուրս
Փոքր-ինչ ավելացրեցի գիտելիքներս նկարելու արվեստի ու տեխնիկայի մեջ: Մի քանի նկարներ ավելացրեցի իմ ալբոմում:
Այս տարի շատ հարցերում տեսանկետներս վերլուծելուց ու փոփոխելուց հետո, վերագտա երջանկիկ լինելու գիտակցումս , որը կարծես մի կարճ ժամանակ լքել էր ինձ:
2009-ից ես շատ շնորհակալ եմ, ու դիմավորում եմ 2010-ը նոր սպասումներով ու հույսերով:
Միշտ եղի՛ր «Ակումբ», ես քեզ սիրում եմ
Էջանիշներ