Ինչքան որ լավ բան տվեց, մի տաս էդքան էլ հակառակը:
Ինչքան որ լավ բան տվեց, մի տաս էդքան էլ հակառակը:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Albus (31.12.2009)
Լավ ու հաջող տարի էր, խոսք չկա: Կարող եմ ասել, որ 2009 թ-ը անձամբ ինձ համար, հատկանիշների ընդհանուր ամբողջությամբ, եղավ ամենահաջող ապրածս տարիներից մեկը: Հիմնականում հասա այն ամենին, ինչին ցանկանում էի հասնել, իսկ այն ոլորտում, որում էլ ինչ-որ բան չստացվեց, տարին փակում եմ 2008 թ-ի վերջի վիճակով - ոչ-ոքի, ինչը ինքստինքյան էլ յուրօրինակ ձեռքբերում է: Բայց լավն այն է, որ նույնիսկ համեմատականորեն հաջողություն չբերած այդ ոլորտներում էլ, ըստ իս իհարկե, դրեցի ապագա հաջողությանս հիմքերը, հաջողություն, որն ինձնից արդեն պետք է որ անպակաս լինի նոր` 2010 թվականին...
Շնորհակալություն 2009-ին, բարի գալուստ, 2010![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լավն էր, վատն էր, խառն էր, բայց կարող էր /պետք է/ ավելի լավը լիներ![]()
Ամեն դեպքում անցավ գնաց, հետևից չբամբասեմ, ասեմ, կարևորը ակումբի շնորհիվ մի քանի լավ մարդկանց հետ ծանոթացա, ընկերացա, կարևորն էլ լավ մարդկանցով շրժապատված լինելն էհեչ էլ թե հենց ակումբի շնորհիվ մի քանի լավ մարդիկ չեն սիրում ինձ
/դա էլ լավ է
![]()
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
2009-ը այն տարին է, որը երբեք չեմ ուզենա, չեմ կարողանա ու չեմ ջնջի իմ երջանիկ տարեթվերի շարքից: 2009-ին ծնվեց իմ բալիկը, իմ հրաշք Կորյունչիկը ու դրանից ավելի մեծ ձեռքբերում անհնար է պատկերացնել:
Ու նման դեպքում արդեն անիմաստ է դառնում այլ բաներից խոսելը:
*e}|{uka* (01.01.2010), Annushka (01.01.2010), CactuSoul (01.01.2010), Elmo (01.01.2010), Gayl (01.01.2010), Lion (01.01.2010), Yeghoyan (01.01.2010), Yevuk (01.01.2010), Դատարկություն (01.01.2010), Երկնային (02.01.2010), Կաթիլ (01.01.2010), Ձայնալար (01.01.2010), Մանոն (03.01.2010), Մանուլ (01.01.2010), Ուլուանա (03.01.2010)
Ընդհանուր գոհ եմ, բայց ամենալավ 2 իրադարձությունները՝
Աղջիկս ծնվեց
Լավ գործի տեղավորվեցի
էսպես չի մնա
Ծանոթություն քույրիկներիս 2 հրաշքների հետմի քանի երազանքների իրականացում, մի քիչ էլ գործ
, անհամբեր սպասում եմ մի տարի հետո էս թեմայում հաջորդ գրառմանս
Ու՜խ
Շատ բան տվեցբայց առավոտը 2010-ը խլեց այդ ամենը:
Ու մենք խոնարհվում էինք մեծ սպիտակ աստվածության առջև
Կան զոհեր![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Միանում եմ Վերայի ասածներին և լիովին համաձայն եմորովհետև 2009-ին ծնվեց իմ քաղցր ձագուկը, իմ Մերիկոն ու ես ճակատագրից շատ շնորհակալ եմ, որ ունեմ նման հիանալի ընտանիք , հրաշալի ամուսին ու աննման երեխա, որին ես ու Վազգենը սիրում ենք կյանքից առավել
Մերիկոս 2009-ի ամենաերջանիկ ձեռբերումն ա
![]()
Better to light a candle than to curse the darkness.
*e}|{uka* (01.01.2010), A.r.p.i. (01.01.2010), Amaru (01.01.2010), Cassiopeia (03.01.2010), StrangeLittleGirl (03.01.2010), Yeghoyan (03.01.2010), Yevuk (01.01.2010), Դատարկություն (03.01.2010), Երկնային (02.01.2010), Կաթիլ (01.01.2010), Մանոն (03.01.2010), Մանուլ (01.01.2010), Ներսես_AM (02.01.2010), Ուլուանա (03.01.2010)
իմ կարծիքով այնքան էլ վատ տարի չէր, ընդունվեցին որոշ օրենքներ, որոնք պետք է ընդունվեին դեռ տարիներ առաջ: օրինակ իմ համար հատկապես հիշարժան է այն օրենքը, համաձայն որի եթե ուզում եք ուտեք արտասահմանյան, եվ ոչ-թե Գրանդ-Քէնդի կոնֆետներ, ապա պետք է վճարեք ավելին, ավելին, ինձ դուր եկավ նույնիսկ այն օրենքը, որի համաձայն տարվա վերջին օրերին Բանգլադեշի շուկայի հարեվանությամբ վաճառվող միսը (դե այն, որ անմիջապես գետնին է շարվում) չի կարելի գնել, առավել եվս՝ վաճառել: Կարծում եմ՝ եթե այսպիսի մեծ քայլերով առաջ գնանք, մի օր կունենանք մեր երազների Հայաստանը
Վերջին խմբագրող՝ Pagan_Angel: 03.01.2010, 02:08:
2009-ը թիվը առաջին հերթին քացով մի հատ լավ տվեց գրպանիս, հետո գոտկատեղից ներքև, հետո դնչիս ու հետո երբ զգետնվեցի շարունակեց քացով տալ…
ինչ որ մենք տվինք իրան, մոտավորապես նույնն էլ ինքը տվեց մեզ: Բնությունը սիրում ա հավասարակշռություն: նունիսկ էտ էֆեկտը օգտագործում են շատ ծտեր, թռնելու համար![]()
2009–ն ինձ համար ընդհանուր առմամբ վատ տարի չէր, ավելի շատ լավն էր, քան վատը։ Ունեցա որոշ ձեռքբերումներ, որոնցից ոչ բոլորն են կողքից տեսանելի, բայց կարևորը՝ ես գիտեմ, որ կան,լուրջ կորուստներ կարծես չեղան։ Այս տարվա սկզբում քույրս այցելեց մեզ Ամերիկայում, իսկ մի քանի ամիս անց՝ մայրս։ Բայց տարվա ամենալուրջ իրադարձությունը թերևս իմ ու ամուսնուս՝ Հայաստան գալն էր, որի հույսը մոտակա ժամանակներում չկար, լրիվ անսպասելիորեն ստացվեց, համ ընտանիքիս տեսա, համ հին ընկերներիս, համ էլ ծանոթացա ռեալում դեռևս չտեսած ընկերների, ինչպես նաև լիքը նոր ակումբցիների հետ։
Նոր տարին դիմավորեցի ջերմ ու հարազատ, մարդաշատ ընտանեկան միջավայրում, շատ էի կարոտել էդ մթնոլորտը։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ