Բարև shelenik,
Բարի գալուստ «Դար» ակումբ:
Նախ մի փոքր տեխնիկական խորհուրդ. ուրիշի խոսքը մեջբերելիս այն տեղադրեք [quote] [/ quote] թեգերի մեջ, որպեսզի ընթերցողը հասկանա, որ դա ձեր գրածը չէ: Կարող եք պարզապես օգտվել «Մեջբերել» կոճակից:
Հիմա բուն թեմայով
Ես գրել եմ իմ ունեցած տպավորության մասին ու նշել եմ, որ տպավորությունս մեկ այցելության հետևանք ա, իսկ այ Դուք բավական կտրուկ եք արտահայտվում, մասնավորապես պիտակ կպցնելով իմ խորհուրդներին: Դուք չեք, որ ինձ պետք է ասեք, ինչից խոսել ու ինչից լռել: Եթե ունեք հակառակ կարծիք, ազատ եք այն արտահայտել, ընթերցողն էլ թող սեփական եզրակացությունն անի:Ձայնալար, քո փոխարեն տենց կտրուկ չէի արտահայտվի: Եթե տեղյակ չես, ուրեմն անկապ խորհուրդներ մի տուր, մարդկանց մոլորության մեջ մի գցի, իսկ ավելի լավ ա, քո իմացած բաներից խոսես, իսկ չիմացածիդ մասին լռես:
Շատ ուրախ եմ, հուսով եմ նոր դահլիճում օդափոխության համակարգը սկզբունքային փոփոխություն ա կրել՝ հակառակ դեպքում էլի շնչելու օդ չի լինի: Իսկ նոր դահլիճը որտե՞ղ ա: Գովազդին չեմ հետևել, բայց չեմ կարծում, թե գովազդից շատ բան երևա՝ մասնավորապես մարզչի մակարդակըՆախ Կոնանը արդեն մի տարի ա նոր դահլիճ ունի, գովազդում պարզ երևում ա դահլիճի մեծությունն ու մարզիկների ու մարզիչի մակարդակը:
Հա օրագրիս մեջ էլ 2 ա նշանակել ու անկյուն ա կանգնացրել shelenik ջան, ջղայնանալը ո՞րն ա, հո մանկապարտեզ չի: Գոնե «հաստատ» չգրեիրԵրկրորդ, հաստատ էդ քո գնացած մի օրը կիսատ-պռատ ես պարապել, մարզիչը վրադ ջղայնացել ա, դրա համար էլ վատ տպավորություն ա թողել քեզ վրա:
Միգուցե և հրաշալի մարզիչ է, ես իմ տպավորությունն ունեմ, ոչինչ անձնական, պարզապես մի քանի բառ փոխանակել եմ զուտ բոդիբիլդինգի թեմայով: Մասնավորապես տպավորվել ա, որ ասեց էդ շոգին կրակին՝ իրականում նաև տոթին, պարապելը լավ ա, որ քրտնես, նիհարես: Տես, ես էլ եմ փաստերով խոսում: Էդ ժամանակ ես դեռ բավական նիհար էի ու քաշ հավաքելու խնդիր ունեի, բացի այդ ցանկացած ֆիզիոլոգիայից շատ թե քիչ հասկացող մարդուց հարցրեք, թե ինչի կարող է բերել ֆիզիկական բեռնվածությունը սակավ թթվածնի դեպում:Թե չէ, ինչ վերաբերվում ա մարզիչի մակարդակին, փաստերն ավելի խոսուն են քան ես. http://www.youtube.com/watch?v=uaPbk4G8Vho և http://www.youtube.com/watch?v=89ByYnlcnbk: Գագիկ Տոնոյանը վերջին 10 տարիների ուժային եռամարտի ու բոդիբիլդինգի չեմպիոնն ա (բացառությամբ նախորդ տարվա): Իսկ շաբաթ օրը իր աշակերտը դարձավ ուժային եռամարտի բացարձակ չեմպիոն: Երրորդ, Ինչ վերաբերվում ա նրա մարզչական ունակություններին. Գագիկ Տոնոյանի մարզիկները իրենց քաշային կարգերում չեմպիոններ են ու շատերը աշխատում են քո նշած սպորտդահլիճներում: Շատ հաճախ էլ տարբեր դահլիճներում պարապած տղաներ ու աղջիկներ են գալիս ողնաշարի ու մկանների տարբեր վնասվածքներով: Գալիս են, որ ընկեր Գագիկի ծրագրով պարապեն ու ապաքինվեն: Իսկ դա, ինձ թվում ա, բարձր պրոֆեսիոնալիզմի մասին ա խոսում: Նկատիր, որ ես չեմ ասում, որ մյուս մարզադահլիճների մարզիչները վատն են, այլ գրում եմ մի մարդու մասին, որը երկու տարի ա իմ մարզիչն ա, ու ես իմ աչքով եմ տեսել այն ամենը, ինչի մասին գրել եմ:
Շատ ուրախ եմ, որ Դուք գոհ եք Ձեր մարզչից, Ձեր և նրա մյուս սաների հաջողություններից: Ես ունեմ լավ մարզչի մասին սեփական պատկերացումներս, էլի եմ կրկնում՝ ոչինչ անձնական: Էդ մարդու դեմ բան չունեմ, մարզադահլիճներին էլ գովազդ կամ հակագովազդ անելու խնդիր չունեմ:
Մաղթում եմ հաճելի քննարկումներ և արդյունավետ մարզումներ
Էջանիշներ