User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Բոդիբիլդինգ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #28
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև shelenik,
    Բարի գալուստ «Դար» ակումբ:

    Նախ մի փոքր տեխնիկական խորհուրդ. ուրիշի խոսքը մեջբերելիս այն տեղադրեք [quote] [/ quote] թեգերի մեջ, որպեսզի ընթերցողը հասկանա, որ դա ձեր գրածը չէ: Կարող եք պարզապես օգտվել «Մեջբերել» կոճակից:

    Հիմա բուն թեմայով
    Ձայնալար, քո փոխարեն տենց կտրուկ չէի արտահայտվի: Եթե տեղյակ չես, ուրեմն անկապ խորհուրդներ մի տուր, մարդկանց մոլորության մեջ մի գցի, իսկ ավելի լավ ա, քո իմացած բաներից խոսես, իսկ չիմացածիդ մասին լռես:
    Ես գրել եմ իմ ունեցած տպավորության մասին ու նշել եմ, որ տպավորությունս մեկ այցելության հետևանք ա, իսկ այ Դուք բավական կտրուկ եք արտահայտվում, մասնավորապես պիտակ կպցնելով իմ խորհուրդներին: Դուք չեք, որ ինձ պետք է ասեք, ինչից խոսել ու ինչից լռել: Եթե ունեք հակառակ կարծիք, ազատ եք այն արտահայտել, ընթերցողն էլ թող սեփական եզրակացությունն անի:

    Նախ Կոնանը արդեն մի տարի ա նոր դահլիճ ունի, գովազդում պարզ երևում ա դահլիճի մեծությունն ու մարզիկների ու մարզիչի մակարդակը:
    Շատ ուրախ եմ, հուսով եմ նոր դահլիճում օդափոխության համակարգը սկզբունքային փոփոխություն ա կրել՝ հակառակ դեպքում էլի շնչելու օդ չի լինի: Իսկ նոր դահլիճը որտե՞ղ ա: Գովազդին չեմ հետևել, բայց չեմ կարծում, թե գովազդից շատ բան երևա՝ մասնավորապես մարզչի մակարդակը

    Երկրորդ, հաստատ էդ քո գնացած մի օրը կիսատ-պռատ ես պարապել, մարզիչը վրադ ջղայնացել ա, դրա համար էլ վատ տպավորություն ա թողել քեզ վրա:
    Հա օրագրիս մեջ էլ 2 ա նշանակել ու անկյուն ա կանգնացրել shelenik ջան, ջղայնանալը ո՞րն ա, հո մանկապարտեզ չի: Գոնե «հաստատ» չգրեիր
    Թե չէ, ինչ վերաբերվում ա մարզիչի մակարդակին, փաստերն ավելի խոսուն են քան ես. http://www.youtube.com/watch?v=uaPbk4G8Vho և http://www.youtube.com/watch?v=89ByYnlcnbk: Գագիկ Տոնոյանը վերջին 10 տարիների ուժային եռամարտի ու բոդիբիլդինգի չեմպիոնն ա (բացառությամբ նախորդ տարվա): Իսկ շաբաթ օրը իր աշակերտը դարձավ ուժային եռամարտի բացարձակ չեմպիոն: Երրորդ, Ինչ վերաբերվում ա նրա մարզչական ունակություններին. Գագիկ Տոնոյանի մարզիկները իրենց քաշային կարգերում չեմպիոններ են ու շատերը աշխատում են քո նշած սպորտդահլիճներում: Շատ հաճախ էլ տարբեր դահլիճներում պարապած տղաներ ու աղջիկներ են գալիս ողնաշարի ու մկանների տարբեր վնասվածքներով: Գալիս են, որ ընկեր Գագիկի ծրագրով պարապեն ու ապաքինվեն: Իսկ դա, ինձ թվում ա, բարձր պրոֆեսիոնալիզմի մասին ա խոսում: Նկատիր, որ ես չեմ ասում, որ մյուս մարզադահլիճների մարզիչները վատն են, այլ գրում եմ մի մարդու մասին, որը երկու տարի ա իմ մարզիչն ա, ու ես իմ աչքով եմ տեսել այն ամենը, ինչի մասին գրել եմ:
    Միգուցե և հրաշալի մարզիչ է, ես իմ տպավորությունն ունեմ, ոչինչ անձնական, պարզապես մի քանի բառ փոխանակել եմ զուտ բոդիբիլդինգի թեմայով: Մասնավորապես տպավորվել ա, որ ասեց էդ շոգին կրակին՝ իրականում նաև տոթին, պարապելը լավ ա, որ քրտնես, նիհարես: Տես, ես էլ եմ փաստերով խոսում: Էդ ժամանակ ես դեռ բավական նիհար էի ու քաշ հավաքելու խնդիր ունեի, բացի այդ ցանկացած ֆիզիոլոգիայից շատ թե քիչ հասկացող մարդուց հարցրեք, թե ինչի կարող է բերել ֆիզիկական բեռնվածությունը սակավ թթվածնի դեպում:

    Շատ ուրախ եմ, որ Դուք գոհ եք Ձեր մարզչից, Ձեր և նրա մյուս սաների հաջողություններից: Ես ունեմ լավ մարզչի մասին սեփական պատկերացումներս, էլի եմ կրկնում՝ ոչինչ անձնական: Էդ մարդու դեմ բան չունեմ, մարզադահլիճներին էլ գովազդ կամ հակագովազդ անելու խնդիր չունեմ:

    Մաղթում եմ հաճելի քննարկումներ և արդյունավետ մարզումներ
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 01.12.2010, 23:22:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.12.2010), Chuk (01.12.2010), Սամվել (11.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •