User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Բոդիբիլդինգ

  1. #16
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Bodibilding

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Մկանները սալ են դառնում? Հերթական հեքիաթը: Միանգամայն տարբեր հյուսվածքներ են և չեն կարող փոխակերպվել: Մյուս հեքիաթը, որ մեջներն ուժ չկա.. ախր էդ ոնց չկա? Դեղերը խմում են, որ մկանների աճը խթանեն, մկանների ռելիեֆ ստեղծվի, բայց էդ մկանը հո բույս չի որ ջրես աճի? Առանց տքնաջան մարզումների բան դուրս չի գա:
    Ըստ իս ցանկացած կուլտուրիստ մարմնի գեղեցկությամբ երբեք չի հասնի գիմնաստին`

    Մկանների անկանոն, անբնական աճի դեպքում նրանց մեջ սկսում է ճարպային հյուսվածք կուտակվել) իսկապես սալ են դառնում: Բայց ցանկացած մարզիկ էլ մարզումները թողնելուց հետո ենթակա է ճարպակալման վտանգին, քանի որ օրգանիզմը շարունակում է նույն կալորիաներն ուտել՝ զրկվելով դրանք վառելու հնարավորությունից:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (08.05.2010)

  3. #17
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Bodibilding

    Մկանների շուրջը կուտակվում է, բայց մկանային հյուսվածքն ինքը ճարպ չի դառնում
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  4. #18
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Bodybuilding

    Մկանաթելերի արանքում, պատկերացրու, ոչ թե մկանների շուրջ: Մկան «աճեցնող» դեղերի մեծ մասը պարզապես հեղուկը քաշում ա մկանների մեջ, ինչից մկանային հյուսվածքը ցանցկեն ա դառնում: Երբ հեղուկը դուրս ա գալիս, արանքները ճարպային հյուսվածք ա լցվում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (25.04.2010)

  6. #19
    ՀԱՅՐՈ 1990 ԳՅՈՒՄՐԻ Haykolo1991-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2010
    Հասցե
    Մոսկվա ,Գյումրի
    Տարիք
    34
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Bodybuilding

    ես նոր եմ սկսել զբաղվեմ,ինդզ հետաքրքիրա տրամդրությունը կապ ունի թե ետ օրը լավ կզբախվես թե չե?մեկ էլ որ հոգնում եք ոնց եք ձեզ ներշնչում որ էլի շարունակեք?ինչ եք մտածում?

  7. #20
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Bodybuilding

    Տրամադրվածությունը նման բաներում շատ կարևորա: Ես իհարկե երբեք երկաթներով մկանային մասսա չեմ աճացրել /բացի բանակում ծառայության, երևի/, բայց յուրաքանչյուր ֆիզիկական ակտիվության մեջ տրամադրվածությունից, կենտրոնանալու ունակությունից ու ուրախությամբ պարապելուց շատ շատ բանա կախված:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  8. #21
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    36
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե իհարկե տրամադրությունը շատ կարեւոր է,քանի որ բարձրանում է սերոտոնինի մակարդակը,իսկ նա իր հերթին օգնում է աճի հորմոն Սոմոտրոպինի արտադրությանը,հանկարծ պարապունքից առաջ պարզ ածխաջրեր չօգտագործես,քանի որ պարապունքի ընթացքում վերածվում են կաթնաթթվի ու խանգարում են մկանների անբոլիզմին,եթե հոգնում էս,ապա պետք չէ շարունակել,քանի որ այդ դեպքում կատաբոլիզմ է տեղի ունենում,այսինքն մկանները վառվում ու քայքայվում են
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  9. #22
    ՀԱՅՐՈ 1990 ԳՅՈՒՄՐԻ Haykolo1991-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2010
    Հասցե
    Մոսկվա ,Գյումրի
    Տարիք
    34
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես երկար ժամանակա զբաղվում եմ,բայց արդյունք չկա,երեւի նրանիցա,որ անկանոն եմ գնում,մի շաբաթ գնում եմ,մի 2 շաբաթ չեմ գնում,ու այդպես մի 7 ամիսա գնում եմ,բայց հեչ մկան չի ավելացել կամ էլ շատ քիչ
    մեր մոտ կան անձնական մարզիչներ?

  10. #23
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Haykolo1991-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես երկար ժամանակա զբաղվում եմ,բայց արդյունք չկա,երեւի նրանիցա,որ անկանոն եմ գնում,մի շաբաթ գնում եմ,մի 2 շաբաթ չեմ գնում,ու այդպես մի 7 ամիսա գնում եմ,բայց հեչ մկան չի ավելացել կամ էլ շատ քիչ
    մեր մոտ կան անձնական մարզիչներ?
    Դու ինքդ ասեցիր մկաններիդ չզարգանալու պատճառըապեր դաժը 1 պարապմունք չպիտի բացակայեց,ուր մնաց շաբաթներ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    shatboyov (26.11.2011)

  12. #24
    ՀԱՅՐՈ 1990 ԳՅՈՒՄՐԻ Haykolo1991-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2010
    Հասցե
    Մոսկվա ,Գյումրի
    Տարիք
    34
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Life-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ինքդ ասեցիր մկաններիդ չզարգանալու պատճառըապեր դաժը 1 պարապմունք չպիտի բացակայեց,ուր մնաց շաբաթներ
    Դու է՞լ ես պարապում: Մի քանի հարց ումեմ՝ 1.քանի՞ ժամ պետք ա տևի պարապունքը, 2.ամեն մոտեցման համար քանի՞ րոպե պետք ա ընդմիջում լինի, 3.ջուր կարելի՞ է խմել պարապունքի ժամանակ, 4.եթե ամենա շատը ուզում եմ պրեսը պնդանա, ճի՞շտ ա, որ միշտ դա վերջում եմ անում՝ 3 անգամ, 5.կարելի՞ է ամեն օր պարապել, 6.մարզիչը նշանակություն ունի՞, թե՞ չէ... ի՞նչ նա պետք ա անի ընդհանրապես:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 18.05.2010, 22:18:

  13. #25
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Haykolo1991-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու է՞լ ես պարապում: Մի քանի հարց ումեմ՝ 1.քանի՞ ժամ պետք ա տևի պարապունքը, 2.ամեն մոտեցման համար քանի՞ րոպե պետք ա ընդմիջում լինի, 3.ջուր կարելի՞ է խմել պարապունքի ժամանակ, 4.եթե ամենա շատը ուզում եմ պրեսը պնդանա, ճի՞շտ ա, որ միշտ դա վերջում եմ անում՝ 3 անգամ, 5.կարելի՞ է ամեն օր պարապել, 6.մարզիչը նշանակություն ունի՞, թե՞ չէ... ի՞նչ նա պետք ա անի ընդհանրապես:
    Ես բոդիբիլդինգով չեմ զբաղվում,պարապում եմ տանը ու սպորտզալում:Էն ինչ-որ ես կասեմ կապված ա իմ անձնական պարապմունքների հետ...
    1.1,30ր. մինչև 2 ժամ
    2.ընդմիջումը չգերազանցի 40վ.
    3.ոչ
    4.չգիտեմ
    5.ես սովորաբար շաբաթվա մեջ 1 կամ 2 օր չեմ պարապում/կամ շատ թեթև 15-20 րոպե
    6.առանց մարզիչ եմ պարապում

  14. #26
    ՀԱՅՐՈ 1990 ԳՅՈՒՄՐԻ Haykolo1991-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2010
    Հասցե
    Մոսկվա ,Գյումրի
    Տարիք
    34
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ որ մարզասրահ խորհուրդ կտաք գնամ?ուզում եմ Կոնոն գնամ,ինչ կասեք?ուղակի լսել եմ,որ այնտեղ Հայաստանի բոդիբիլդինգի չեմպիոններ են մարզիչները....

  15. #27
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Haykolo1991-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու է՞լ ես պարապում: Մի քանի հարց ումեմ՝ 1.քանի՞ ժամ պետք ա տևի պարապունքը, 2.ամեն մոտեցման համար քանի՞ րոպե պետք ա ընդմիջում լինի, 3.ջուր կարելի՞ է խմել պարապունքի ժամանակ, 4.եթե ամենա շատը ուզում եմ պրեսը պնդանա, ճի՞շտ ա, որ միշտ դա վերջում եմ անում՝ 3 անգամ, 5.կարելի՞ է ամեն օր պարապել, 6.մարզիչը նշանակություն ունի՞, թե՞ չէ... ի՞նչ նա պետք ա անի ընդհանրապես:
    1. 1.5-2 նայած ինչքան կդիմանաս, հենց որ զգաս սկսել ես հորանջել, կամ քունդ տանում ա, հայդե դուշ
    2. 1 րոպեից ոչ ավել: Էնքան, որ շնչառությունդ հասցնես կարգավորել, բայց մկաններդ չհասցնեն լրիվ հանգստանալ
    3. Կարելի ա, բայց կում-կում ու քիչ քանակությամբ, պարապմունքի ժամանակ շատ հեղուկ ես կորցնում, չխմելու դեպքում կարող ես ջրազրկվել ու ավելի նիհարել
    4. Պրեսսը շատ էներգատար վարժություն ա, դրա համար թողնում են վերջում, որ հենց սկզբից չհոգնես:
    5. Չգիտեմ, բայց կարծում եմ օրը մեջ տարբերակը լավն ա:
    6. Ունի: Եթե խելքը գլխին մարզիչ ա, լավ ա: Ես մարզիչով պարապել եմ, նախ ամեն վարժություն կատարման տեխնիկա ունի, մարզիչը պետք ա ցույց տա ճիշտ անելու ձևը, հետո քաշերը ղեկավարի ու ասի ինչ վարժություն անես, որը որից հետո անես, նույնիսկ ասի թե ինչպես պետք ա սնվես: Եթե որոշ ժամանակ մարզիչով պարապես, զգաս հիմնական սկզբունքները, հետո ինքնությույն էլ կարաս:

    ---------- Ավելացվել է՝ 13:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:09 ----------

    Մեջբերում Haykolo1991-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ որ մարզասրահ խորհուրդ կտաք գնամ?ուզում եմ Կոնոն գնամ,ինչ կասեք?ուղակի լսել եմ,որ այնտեղ Հայաստանի բոդիբիլդինգի չեմպիոններ են մարզիչները....
    Ոչ մի դեպքում խորհուրդ չէի տա: Մի անգամ գնացել եմ, նախ օդ չկա շնչելու, ամենակարևոր բանը պարապողի համար թթվածինն ա, էդ քոնանը քաղաքի ամենակեղտոտ մասում ա, հենց փողոցի վրա: Ինձ հանդիպած մարզիչն էլ ճիշտն ասած բացասական տպավորություն թողեց վրաս:

    ---------- Ավելացվել է՝ 13:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:12 ----------

    Մեջբերում Haykolo1991-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես երկար ժամանակա զբաղվում եմ,բայց արդյունք չկա,երեւի նրանիցա,որ անկանոն եմ գնում,մի շաբաթ գնում եմ,մի 2 շաբաթ չեմ գնում,ու այդպես մի 7 ամիսա գնում եմ,բայց հեչ մկան չի ավելացել կամ էլ շատ քիչ
    մեր մոտ կան անձնական մարզիչներ?
    Նախ 7 ամիսը երկար ժամանակ չի, երկրորդ՝ ամենակարևորը կանոնավոր պարապելն ա՝ շաբաթը 3 անգամ (դրանից պակաս էֆեկտիվ չի, դրանից ավել չեմ փորձել): Մեկ էլ ճիշտ քաշեր ա պետք ընտրել: Եթե պարապում ես մկանային զանգվածդ մեծացնելու (եզանալու ) համար, այլ ոչ թե նիհարելու, պետք ա նենց քաշեր ընտրես, որ ամեն մոտեցման ժամանակ 8-12 անգամ անես վարժությունը՝ ոչ ավել: Եթե նենց քաշեր ընտրես, որ ասենք 20 հատ կարողանաս անել՝ կնիհարես:

  16. #28
    ՀԱՅՐՈ 1990 ԳՅՈՒՄՐԻ Haykolo1991-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2010
    Հասցե
    Մոսկվա ,Գյումրի
    Տարիք
    34
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ մի դեպքում խորհուրդ չէի տա: Մի անգամ գնացել եմ, նախ օդ չկա շնչելու, ամենակարևոր բանը պարապողի համար թթվածինն ա, էդ քոնանը քաղաքի ամենակեղտոտ մասում ա, հենց փողոցի վրա: Ինձ հանդիպած մարզիչն էլ ճիշտն ասած բացասական տպավորություն թողեց վրաս:
    ձայնալար ջան բա որտեղ խորհուրդ կտաս գնամ?
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 05.06.2010, 16:05:

  17. #29
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մոտ մի տարի Դավիթ Համբարձումյան լողացատկի դպրոցի դահլիճում եմ պարապել (Խորենացի փողոցի վրա, ոսկու շուկայի հետևը): Օդի առումով ահագին ավելի լավ վիճակում ա քան քոնանը, բայց էլի շատ լավ չի: Մարզասարքերը գործարանային չեն այլ ձեռքով սարքած, բայց բավական հարմարավետ են՝ պատրաստողը մասնագետ ա: Մարզիչները հիմա չգիտեմ ովքեր են, ես երբ պարապում էի Ռաֆոն էր, շատ լավ մարզիչ ա, բայց հիմա Հայաստանում չի: Կարող ես փորձել մի քանի անգամ գնալ, եթե դուրդ գա, նոր շարունակես: Վճարումը միանգամյա է, եթե չի փոխվել կարգը՝ մի պարապմունքի համար 1500 դրամ:

    Մյուսը Հայաստան առեվտրի կենտրոնի դահլիճն ա, որը միքիչ ավելի ընդարձակ ա, քան Դավիթ Համբարձումյանինը, մարզասարքերը ավելի լավ տեսք ունեն, մի քիչ հանդերձարանն ու ցնցուղը այնքան էլ հարմարավետ չեն, մի քանի անգամ եմ եղել: Մարզիչները չգիտեմ ոնցն են:

    Իմ եղածներից ամենալավը Գոլդս Ջիմ համալիրի (նախկին Կոմիտասի լողավազան) դահլիճն ա, բայց դե թանկ ա՝ եթե չես աշխատում ցերեկային ժամերի համար էժան սակագներ կան կարող ես հետաքրքրվել՝ գնի մեջ կմտնի նաև լողավազանը, սաունան և այլն շատ լավ տարբերակ է թանկությունը չհաշված, մեկ էլ այստեղ մարզիչի փողն առանձին ա՝ դու ես ընտրում մարզիչին ու իրա հետ գին պայմանավորվում:

    Թանկերից կա նաև Օրանժ ֆիթնես (Հրազդան մարզադաշտից դեպի համալիր ճանապարհին), Նեպտունը (բանգլադեշ) չեմ եղել, չգիտեմ:

    Էժաններից էլ ֆեդերացիան (հանրային գրադարանի մոտ), պոլիտեխնիկինը. էլի բան չեմ կարող ասել:

    Կարճ ասած՝ իմ իմացածներից ամենալավը Գոլդս Ջիմն ա, եթե չձգես, փորձիր Դավիթ Համբարձումյան կամ Հայաստան որը որ քեզ մոտիկ ա:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 05.06.2010, 16:24:

  18. #30
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2010
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ մի դեպքում խորհուրդ չէի տա: Մի անգամ գնացել եմ, նախ օդ չկա շնչելու, ամենակարևոր բանը պարապողի համար թթվածինն ա, էդ քոնանը քաղաքի ամենակեղտոտ մասում ա, հենց փողոցի վրա: Ինձ հանդիպած մարզիչն էլ ճիշտն ասած բացասական տպավորություն թողեց վրաս
    Ձայնալար, քո փոխարեն տենց կտրուկ չէի արտահայտվի: Եթե տեղյակ չես, ուրեմն անկապ խորհուրդներ մի տուր, մարդկանց մոլորության մեջ մի գցի, իսկ ավելի լավ ա, քո իմացած բաներից խոսես, իսկ չիմացածիդ մասին լռես: Նախ Կոնանը արդեն մի տարի ա նոր դահլիճ ունի, գովազդում պարզ երևում ա դահլիճի մեծությունն ու մարզիկների ու մարզիչի մակարդակը: Երկրորդ, հաստատ էդ քո գնացած մի օրը կիսատ-պռատ ես պարապել, մարզիչը վրադ ջղայնացել ա, դրա համար էլ վատ տպավորություն ա թողել քեզ վրա: Թե չէ, ինչ վերաբերվում ա մարզիչի մակարդակին, փաստերն ավելի խոսուն են քան ես. http://www.youtube.com/watch?v=uaPbk4G8Vho և http://www.youtube.com/watch?v=89ByYnlcnbk: Գագիկ Տոնոյանը վերջին 10 տարիների ուժային եռամարտի ու բոդիբիլդինգի չեմպիոնն ա (բացառությամբ նախորդ տարվա): Իսկ շաբաթ օրը իր աշակերտը դարձավ ուժային եռամարտի բացարձակ չեմպիոն: Երրորդ, Ինչ վերաբերվում ա նրա մարզչական ունակություններին. Գագիկ Տոնոյանի մարզիկները իրենց քաշային կարգերում չեմպիոններ են ու շատերը աշխատում են քո նշած սպորտդահլիճներում: Շատ հաճախ էլ տարբեր դահլիճներում պարապած տղաներ ու աղջիկներ են գալիս ողնաշարի ու մկանների տարբեր վնասվածքներով: Գալիս են, որ ընկեր Գագիկի ծրագրով պարապեն ու ապաքինվեն: Իսկ դա, ինձ թվում ա, բարձր պրոֆեսիոնալիզմի մասին ա խոսում: Նկատիր, որ ես չեմ ասում, որ մյուս մարզադահլիճների մարզիչները վատն են, այլ գրում եմ մի մարդու մասին, որը երկու տարի ա իմ մարզիչն ա, ու ես իմ աչքով եմ տեսել այն ամենը, ինչի մասին գրել եմ:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 01.12.2010, 14:33:

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •