Մի փոքր էլ սոցիոլինգվիստիկայից խոսենք: Շատ է քննարկվում գրական լեզուն անաղարտ պահելու հարցը: Այն պետք է զերծ մնա բարբառաբանություններից, օտարաբանություններից, ժարգոնից, սակայն հաճախ շփոթում ենք այդ ամենի հետ խոսակցական լեզուն: Խոսակցական լեզու չի նշանակում բարբառ: Ուզում եմ իմանալ ձեր կարծիքը, որքանով է անհրաժեշտ, որ գրական լեզուն չվերցնի ոչինչ խոսակցականից, այլ միայն տա, արդյոք դա հնարավոր է, և ինչի դա կհանգեցնի: Ժամանակին գրական լեզուն խոսակցականով հարստացնելու փորձեր արել է Թումանյանը, այսօր զգալի անջրպետ կա մեր լեզվի այդ երկու տարբերակների միջև, ինչպես լուծել այդ խնդիրը, կամ պետք է արդյո՞ք լուծել:
Ուզում եմ բերել արաբների օրինակը: Արաբական մոտ քսան պետություններից յուրաքանչյուրում կա պաշտոնական երկու լեզու՝ գրական և խոսակցական, գրականը բոլորի համար ընդհանուր է, սակայն համարյա ոչ ոք չի հասկանում այն, խոսակացականը այնքան տարբեր է գրականից, որքան աշխարհաբարը գրաբարից, յուրաքանչյուր պետության խսակցական լեզուն մյուսից տարբերվում է ինչպես ասենք ռուսերենը, բելոռուսերենը և ուկրաիներենը, բացի այս կան նաև բարբառներ, սա այլ խնդիր է:
Սակայն արաբների համար գրական լեզվի դասական տարբերակը պահպանելը ունի այնպիսի հրամայականներ, ինչպես Ղուրանի ընթերցումը և տարբեր արաբական պետությունների՝ իրարից էլ ավելի չհեռանալը: Մենք նման հիմնախնդիր կարծես թե չունենք: Այդ դեպքում ինչու՞ ենք այդպես դողում մեր գրական լեզվի վրա, այն հեռացնում մեզնից, ինչու՞ հենց նույն ինչուի հետ հավասար գրական լեզվում չօգտագործենք խի-ն, է-ի հետ ա-ն, ինչպեսի հետ ոնցը և այլն: Նորից եմ խնդրում խոսակցականը չխառնել բարբառի հետ և ձեր կարծիքները հիմնավորելիս բարբառից կամ ժարգոնից օրինակներ չբերել, խոսքը միայն ու միայն խոսակցական լեզվի մասին է:




Մեջբերել
) է հեռացել գրական հայերենից ու ժամանակի հետ ավելի է արմատանում:
) տիրապետում է գրական հայերենին: Այնպես որ, թող գրական հայերենը մնա որպես ՀՀ պետական լեզու, անաղարտ պահենք, սակայն չխուսափենք առօրյայում գործածել խոսակցական հայերենը, որ չընկնենք Հ1-ի թարգմանած կինոների օրը
(կորի՛ր գրողի ծոցը, շա՛ն որդի 
Օրինակ,ասում են՝ «անցկացվում է...քաստինգ»... որ փոխարենը ասեն՝ «ընտրություն», կարող ա վերջինս քաստինգի մակարդակը չունենա

Էջանիշներ