Նոր տարի
Պստիկներ, շուտ հավաքվեք

Ու կլոր շրջան կազմեք,

Երգեք երգն այս ու պարեք,

Նոր տարին դիմավորեք:

Նոր տարի, Նոր տարի
Գալդ թող լինի բարի:

Պայծառ ժպիտով արի

Դու բարի մեր Նոր տարի-

Բոլորիս երազանքները

Այս տարի դու կատարիր:

Բեր անուշ կարկանդակներ,

Եվ ուրախ ու նոր խաղեր,

Բեր նվեր` հույսեր ու սեր,

Մեր բարի, մեր լավ ընկեր:

Նոր տարի, Նոր տարի,

Գալդ թող լինի բարի:



Իսկ հետո կեսգիշերին

Հյուր կգա Ձմեռ պապին

Ու կասի նա բոլորին`

Շնորհավոր ձեր Նոր տարին:

Նոր տարի, Նոր տարի,

Գալդ թող լինի բարի: