User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Ամանորյա երգեր

  1. #16
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ քեզ, այ քեզ տոնածառ

    Կրկներգ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
    Համով, հոտով տոնածառ,
    Զարդարել ենք տոնածառ,
    Քաղցրահամ ու շատ պայծառ:

    Քաղցր չամիչ, համեղ նուշ,
    Տանձ ու խնձոր քաղցրանուշ,
    Չրեր մրգեր, դեղձ ու նուռ ,
    Ու մի կոկոս անչափ լուռ:


    Կրկներգ.

    Գաթա ու տորթ ենք բերել,
    Փայլուն խաղող ենք շարել,
    Երգեր հազար, հազար միրգ,
    Քեզ ականջօղ ենք արել:

    Կրկներգ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
    Համով, հոտով տոնածառ,
    Զարդարել ենք տոնածառ,
    Քաղցրահամ ու շատ պայծառ:
    Մրգով, գաթով, շատ համեղ,
    Տանածառ ես, թե սկուտեղ:

    Վերջին խմբագրող՝ Sona_Yar: 12.12.2012, 02:52:

  2. #17
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին,

    Մինչև լույսերը հանգան, ու ձայները լռեցին,
    Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրգնգաց,
    Խենթի պես պարելով փաթիլներն իջան ցած:

    Ձյունը գալիս է դանդաղ,
    Ձյունը իր երգն է երգում,
    Ձյունը իջնում է թեթև,
    Ձյունն իր հեքիաթն է պատմում:

    Արծաթե թիթեռնիկներ
    Պոկված կապույտ հեքիաթներից
    Թևածելով իջան ներքև,
    Երգով լցրին քաղաքը ծեր,
    Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն,
    Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն:

    Ձյունը գալիս է դանդաղ,
    Ձյունը իր երգն ե երգում,
    Ձյունը իջնում է թեթև,
    Ձյունն իր հեքիաթն է պատմում:

    Ոսկեծամ գեղեցկուհի, առանց քեզ ես չեմ ապրի,
    Առանց քեզ ձյունը ճերմակ, ա՜խ, շուտով կդադարի,
    Հայտնվիր գիշերվա իրական հեքիաթում,
    Որ մինչև լուսաբաց մեզ իր գիրկն է առնում:

    Ձյուն, սպիտակ ձյուն, մեղքերիս մեր թողություն,
    Սպիտակ ձյուն, իմ ճերմակ քնքշություն,
    Սպիտակ ձյուն, իմ ճերմակ մանկություն:

    Արծաթե թիթեռնիկներ
    Պոկված կապույտ հեքիաթներից
    Թևածելով իջան ներքև,
    Երգով լցրին քաղաքը ծեր,
    Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն,
    Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն:


  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (12.12.2012)

  4. #18
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տոնածառ ջան, տոնածառ,
    Ինչ սիրուն ես ու պայծառ,
    Էս ինչ լավն է, էս ինչ լավն է,
    Չորս կողմը լույս ու փայլ է:

    Կարմիր աստղը գագաթին,
    Ծառի տակ ձմեռ պապին,
    (Նվերները շալակին)
    Էս ինչ լավն է, էս ինչ լավն է,
    Չորս կողմը լույս ու փայլ է:


  5. #19
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ Նոր տարի
    Երաժշտ. Ա. Գրիգորյանի
    խոսք Վ. Անդրեասյանի

    Համր է քաղաքը լուսե, գիշերվա գրկում քարացել է նա,
    համր է աշխարհը լուսե, վերջն է այս տարվա:
    Ո՞վ է նա, ո՞վ է նայում, ի՞նչ պահեր եկան, ի՞նչ անդորր է այս,
    ո՞վ է նա, ո՞վ է գալիս ու ժպտում, ահա...

    Կրկներգ:


    Իմ Նոր տարի, իմ Նոր հավատ,
    լույսն է քո մոտենում,
    տարի, ուրիշ տարի, դու՝ նվեր սեր ու խնդության,
    դու իմ բարի, բարի այնքան,
    ներում ես ու վեր հանում,
    արի, մաքրիր քո մաքրությամբ:


    Պահ է, ախ, պահ է մնում, որ հնչեն զանգեր, որ հնչի նորը,
    պահ է, ախ, պահ է մնում մեր տարվան անցյալ:
    Համր է քաղաքը լուսե՝ այդ քայլերն են քո ու սպասումը մեր,
    համր է աշխարհը լուսե, բայց կգաս, օրհնյալ:

    Կրկներգ:

    Արի, մաքրիր քո բարությամբ:


  6. #20
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր տարի
    Երաժշտ. Ա. Գրիգորյանի
    խոսք Վ. Անդրեասյանի

    Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է,
    այսօր ի՞նչ օր է, ասա,
    սպասում են, տես, այս աշխարհում բոլորը,
    այսօր ի՞նչ օր է, ասա,
    ինչու՞ է, որ իմ սրտում կա հիմա երգ ու պար,
    վաղուց կորած մի աշխարհ, հեռավոր մանկության լույս աշխարհ:

    Գուցե կորչում է մի օր մանկությունը,
    և մի օրով հետ գալիս,
    և Նոր տարի է այդ օրվա անունը,
    նա լույսերով է գալիս,
    գալիս է նա ու թակում բոլորի դուռը փակ,
    գալիս է նա, որ նորից հավատանք ու սիրենք, ու խնդանք:

    Կրկներգ:


    Դու, Նոր տարի,
    դու, Նոր տարի,
    մեզ, Նոր տարի, փայփայիր քո սիրով,
    Դու, Նոր տարի,
    դու, Նոր տարի,
    մեզ , Նոր տարի, պարուրիր հույսերով,
    Դու, Նոր տարի,
    դու, Նոր տարի,
    մեզ, Նոր տարի, մանկացրու և փոխիր,
    մեր Նոր տարի, գալդ բարի,
    մեզ, Նոր տարի, մոր նման ամոքիր:


    Արի վերցնենք այդ օրվա բարիքները
    և չուրանանք էլ երբեք,
    հիշենք լույսերը, և հրճվանքն ու սերը
    չմոռանանք էլ երբեք:
    Օրեր կգան, և ծիծաղ չի լինի՝ կարգ է դա,
    բայց լույս այդ օրը մեր մեջ կշողա,
    երբ կանչենք, հավատա:

    Կրկներգ:


  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    laro (29.11.2015)

  8. #21
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատրաստել ենք մենք Նոր Տարվա հանդես, Նոր Տարվա հանդես,Նոր Տարվա հանդես,

    Հագուստներ ունենք, դիմակներ պես–պես, դիմակներ պես–պես, դիմակներ...

    Ներս կգա շուտով Ձմեռ Պապին, ներս կգա` մեծ պարկը շալակին,

    Ձյունանուշն էլ, երգը շուրթերին, շուրջը կխմբի ժիր մանուկներին։
    Թիկ–թակ մանուկներ մեծ շրջան կազմեք,մեծ շրջան կազմեք,մեծ շրջան կազմեք,

    Ինչպես զանգակներ, զնգացեք երգով, երգով ու պարով զնգացեք...

    Զարդարել ենք մենք եղևնին պայծառ, տոնածառը մեծ, տոնածառը մեծ,

    Դուրսը ցուրտ ձմեռ, իսկ ներսում պայծառ, իսկ ներսում անթիվ մանուկներ...



  9. #22
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դինգ-դոնգ ձռան երկնքում,

    Դինգ-դոնգ աստղերն են ժպտում

    Դինգ-դոնգ-դինգ, երկինքն է աստղալից,

    Լուռ ժպտում է մեզ հեռվից:

    Դինգ-դոնգ-դինգ երկինքն է աստղալից,

    Լուռ ժպտում է մեզ հեռվից:

    Դինգ-դոնգ դե զնգա մեր զանգ

    Դինգ-դոնգ, տուր մեզ երազանք

    Դինգ-դոնգ-դինգ, ինչ լավն է եղևնին

    Ու զանգերն իր թևերին..

    Դինգ-դոնգ-դինգ ինչ լավն է եղևնին

    Ու զանգերն իր թևերին..

    Դինգ-դինգ, դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ

    Դինգ-դինգ, դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ

    Դինգ,դինգ-դինգ, դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ

    Դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ

    Դինգ,դինգ-դինգ, դինգ-դինգ-դինգ-դինգ

    Դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ

    Դինգ-դոնգ-դինգ , երկինքն է աստղալից

    Լուռ ժպտում է մեզ հեռվից:

    Դինգ-դոնգ-դինգ երկինքն է աստղալից

    Լուռ ժպտում է մեզ հեռվից:



  10. #23
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տոնածառ ջան, տոնածառ,
    Ինչ սիրուն ես ու պայծառ,
    Էս ինչ լավն է, էս ինչ լավն է,
    Չորս կողմը լույս ու փայլ է:

    Կարմիր աստղը գագաթին,
    Ծառի տակ ձմեռ պապին,
    (Նվերները շալակին)
    Էս ինչ լավն է, էս ինչ լավն է,
    Չորս կողմը լույս ու փայլ է:

    Հիշում եմ, ոնց էին Նոր տարուն սեղանի մոտ մեզ երգացնում էս երգը

  11. #24
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.11.2015), Smokie (27.11.2015)

  13. #25
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրը վառ է, շողշողուն,
    Փաթիլները պսպղուն,
    Հեյ, ինչ լավն են ու սահուն
    Դահուկները իմ սիրուն:
    Հեյ, ինչ լավն են ու սահուն
    Դահուկները իմ սիրուն:
    Ձեռնոցները իմ հագին,
    Տաք գլխարկը իմ հագին,
    Հեյ, ինչ լավն են ու սահուն
    Դահուկները իմ սիրուն:
    Հեյ, ինչ լավն են ու սահուն
    Դահուկները իմ սիրուն:
    Ընկերներիս հետ անվախ
    Մենք խաղում ենք միշտ ուրախ,
    Հեյ, ինչ լավն են ու սահուն
    Դահուկները իմ սիրուն:
    Հեյ, ինչ լավն են ու սահուն
    Դահուկները իմ սիրուն:

  14. #26
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2015
    Գրառումներ
    117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամանորյա երգերից ամենաշատը Abba-ի "'happy new year"-ն եմ սիրում..

  15. #27
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (26.12.2019), Տրիբուն (26.12.2019)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամանորյա ֆիլմեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Կինո
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.01.2010, 12:58
  2. Ամանորյա հարցում
    Հեղինակ՝ Kita, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 27.12.2009, 21:25
  3. Արձակ. Ամանորյա գիշեր
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 31.12.2008, 01:51
  4. Ամանորյա հանդիպումներ
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 09.01.2008, 12:38
  5. Ամանորյա բարեմաղթանքներ
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.12.2007, 19:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •