Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Քանի որ թեման համակարգչային ցանցեր բաժնում է, ուրեմն խոսքը համակարգչային ցանցերում օգտագործվող պրոտակոլների պորտերի մասին է:
Որպեսզի լավ հասկանալ, թե ի՞նչ է պորտը, պետք է սկզբում կարդալ TCP, կամ UDP պրոտակոլի նկարագրությունը, տվյալ պրոտակոլի ստեղծած փաթեթի կառուցվածքը:
Ես դրա վրա կանգ չեմ առնի: Ով անհրաժեշտություն կունենա ավելի խորը ուսումնասիրել, թող կարդա: Իմ գրած պատասխանը լիովին կբավարարի պարզապես պատկերացում կազմել ցանկացողների համար:

TCP պրոտակոլի հիմնական նպատակն է կապ ապահովելով ուղարկել ինֆորմացիա 2 աշխատակայանների միջև և վեևահսկել դրանց անվնաս տեղ հասնելու պրոցեսը: Եթե փաթեթը վնասվում է, ապա պրոտակոլը ստեղծում է նորը: UDP -ն նույն բանն անում է առանց վերահսկելու և կապ ապահովելու: Այսինքն UDP-ն կարելի է համեմատել հեռուստակայանի հեռարձակվող ալիքների հետ: Միացրե՞լ ես հեռուստացույցդ, կտեսնես հաղորդումը, չե՞ս միացրել՝ չես տեսնի: Հեռուստակայանը չի կրկնելու այդ հաղորդումը, նույնիսկ եթե դու չես նայել այն:

Ինչի՞ համար եմ այսքանը գրում: Սա անհարժեծտ է նրա համար, որպեսզի հասկանանք, որ փաթեթը ինքն իր մեջ բացի կոնկրետ փոխանցվեղ ինֆորմացիայի, պահպանում է նաև ծառայողական ինֆորմացիա: Օրինակ ստացողի հասցեն, դեպի ստացողը գնացող ժանապարհի մասին ինֆորմացիա, ստուգողական թիվ, որպեսզի ստուգի փաթեթի անվնասությունը և այլն...: Այ ծառայողական ինֆորմացիաներից մեկը պորտի համարն է, կամ կարճ ասած՝ պորտը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում պորտը և ինչու՞ համար են այն օգտագործում: Պորտը դա ամբողջ թիվ է ընկած 1-65535 սահմանում: Փաթեթը տանում է իր հետ ինֆորմացիա, ծառայողական ինֆորմացիա և պորտի համարը: Ստացող կայանը կարդում է այդ ինֆորմացիան, այդ թվում նաև պորտի համարը: Ինչո՞վ է օգտակար պորտի համար օգտագործելը: Օրինակ HTTP պրոտակոլը հիմականում աշխատում է 80 պորտով: Այսինքն այդ պրոտակոլի համար ալամ աշխարհը որոշել է, որ 80 պորտի համարով փաթեթներ պետք է ստեղծել: Դա հեշտացնում թ ինֆորմացիայի տիպը որոշելու գործը: 25, 110 պորտերը օգտագործվում են SMTP և POP3 պրոտակոլների համար: Այսինքն այդ պորտի համար ունեցող փաթեթը միանգամից կտրվի փոստային կլիենտ ծրագրին: Այսինքն պորտերի իմաստը ինֆորմացիայի դասակարգումն է, տեսակի որոշումը(բայց մոտավոր, որովհետև չի բացառվում, որ նույն ընկերական 80 պորտով HTTP -ից բացի ուրիշ ինֆորմացիա գա, ասենք վիրուս):
Սակայն պորտերը միայն ճանաչողական բնույթ չեն կրում, որովհետև բոլոր ստանդարտ պրոտակոլները չեն, որ ֆիքսված պորտի համար ունեն: Այսինքն կարելի է բոլոր ծանոթ պորտերով եկած ինֆորմացիան ընդունել, իսկ անծանոթները՝ ընդունել: Այսինքն պորտերի համարներով ֆիլտրացիա անելով, կարելի է ինչ-որ չափով պաշտպանել ցանցը: Ինչ-որ չափով, որովհետև պորտեր ֆիլտրելը դեռ բավական չէ:

Հիշեցում TCP 25 և UDP 25 պորտերը տարբեր են: Այսինքն փակել 25 պորտ հասկացությունը սխալ է, կա փակել TCP 25 պորտը, կամ UDP 25 պորտը, կամ երկուսը միասին:
Շատ դյուրին ու մատչելի բացատրումես Elmo ջան: Մերսի քեզ... Էս պահին ինձ պետքա միանալ մի համակարգչի, որը գտնվում է ոչ ռեալ ip հասցեում: Իմ ռեալ ip-ին էս 145,251,3,45 ասենք, հիմա պետքա էս Ip-ով միանամ էտ ցանցին, կոնկրետ էս ip-ի 192.168.0.50 տակ էլ գտնվում է այն համակարգիչը որին ուզում եմ միանալ, ինչ որ պորտ պետքա բացեմ որ միանամ իմ ցանկացած համակարգչին, ես ճիշտ եմ հասկացել, որովհետև այդ համակարգիչը ես չեմ տեսնում ինտերնետ ցանցում քանի որ ինքը ֆիկտիվ ip-ի տակ է աշխատում: