Ձեր անմելոման, անծիծիկ կարծիքները կարդալուց հետո ցանկություն առաջացրավ բոլորիդ ռեպ իջեցնել (շնորհակալություն հայտնածներին էլ):
Ժող, եթե ձեր երաժշտական ընկալումը դեռ էն մակարդակի չի հասել, որ դասակարգման կարիք առաջանա, ես ձեզ դրա համար չեմ ասում, թե դուք երաժշտությունից բան չեք հասկանում: Ուրեմն դուք էլ մի մեծամտացեք: Էս առաջին: Երկրորդ՝ ձեր էդ «օ, փինկ ֆլոյդ» էմո նվնվոցներից արդեն սիրտս էն կարգի ա խառնում, որ ֆլոյդ համարյա չեմ լսում: Որովհետև ֆլոյդ լսողներին արդեն ատում եմ: Նույն ձևի, ոնց որ բիթլզ լսողներին: Մարդ չի կարա էդքան սահմանափակ լինի: Ի՞նչ ա նշանակում «ֆլոյդն ամենալավն ա, ֆլոյդը վերջն ա, ես ֆլոյդ եմ լսում ու էլ ոչ մի բան լսելու կարիք չունեմ»: Ֆլոյդը... վատ խումբ չի: Բայց միջակություն ա:
Նման սահմանափակ մտածելակերպով մարդկանց պատճառով էլ լիքը խմբեր հայտնիություն չեն ստացել ու մոռացվել են, երբ ֆլոյդցիք գերհայտնիաաղմկահարուցությունից էին տառապում, Ուոթերսը համերգի ժամանակ թքում էր ֆանատի երեսին և այլն:
Ֆրեյ, քո ասածը նման էր, ոնց որ ասես «Գիրք չկա, որ բոլոր գլուխները լավը լինեն: Ես, որինակ, էսինչ գրքի էսինչ գլուխն եմ սիրում, ու ինչքան ժամանակով հետ եմ գնում էս գրողի գրվածքների մեջ...» և այլն:
Լավ, շատ չխորանամ: Ի տարբերություն ձեզ, ես սիրում եմ կոնցեպտուալ ալբոմներ, մի քիչ էլ կպատմեմ իրանց մասինՈւմ պետք ա՝ օգտակար կլինի:
Blind Guardian - Nightfall in Middle-Earth
Փաուեր-մետալի ամենահանճարեղ ու որոշիչ ալբոմներից մեկը: Մատմում է Ջ. Ռ. Ռ. Թոլքիենի «Սիլմարիլլիոնի» մի էպիզոդի՝ Ֆեանորի արշավանքի մասին դեպի Միջերկիր՝ Սիլմարիլլների ետևից:
Հատուկ Ռուֆուսի համար ասեմ՝ ալբոմում բրուտալ վոկալ չկա
Bobby McFerrin - Circlesongs 1997
Ավանգարդ-վոկալ-մինիմալիստական ջազային ալբոմ, որի երգերը կառուցված են երաժշտական «օղակի» կոնցեպցիայի շուրջ:
Իհարկե, այնքան լավը չի, որքան հաջորդը որը կնշեմ, բայց էլի լավիկն է:
Bobby McFerrin - Beyond Words 2002
Գեղեցկագույն ալբոմ: Էլի ավանգարդ-վոկալ-մինիմալիստական ջազ է, բայց շատ գեղեցիկ ստեղնային նվագակցությամբ (հաստատ չգիտեմ, բայց ոճից դատելով՝ Չիկ Կորեան է նվագում): Կոնցեպցիան՝ երգերի խոսքերը իմաստ արտահայտելու փոխարեն փորձում են խոսել էմոցիոնալ մակարդակի վրա:
Bruce Dickinson - The Chemical Wedding 1998
Օկկուլտիկ թեմատիկայով գեղեցկագույն ալբոմ, որը կառուցված է Քրիստիան Ռոզենկրեյցի համանուն ստեղծագործությանու Ուիլլիամ Բլեյքի «Լուսավորյալ Գրքերի» վրա: Եթե սիրում եք նոր ալիքի հեվի մետալ, այս ալբոմը լավագույններից է այդ ոճում: Մի մոռացեք, Բրյուս Դիքինսոնն Այրոն Մեյդենի վոկալիստն է
Camel
Camel-ի գրեթե բոլոր ալբոմներն էլ կոնցեպտուալ են, բայց ես կանդրադառնամ կոնցեպտուալներից կոնցեպտուալներին: Ի միջի այլոց, հենց Camel-ը ֆլոյդին մի քսան տակ ծալած ունի:
The Snow Goose 1975
Գործիքային ալբոմ, որը գրվել է Պոլ Գելլիկոյի «Ձյունե Սագը» պատմվածքի հիման վրա: Տեսնելով, թե ինչքան լավ է ալբոմը ներկայացնում պատմվածքի ոչ միայն էմոցիոնալ վիճակը, այլ նաև սյուժեն, օգտագործելով ոչ տրիվիալ միջոցներ, չի կարելի չզարմանալ խմբի երաժիշտների հանճարեղության վրա:
Rajaz 1999
Եթե հավատանք Ռուֆուսին (իսկ ես նրան հավատում եմ), ալբոմի երգերի ռիթմերը համապատասխանեցված են ուղտի քայլքի տարբեր ռիթմերին, ինչն ինքնին երաժշտական կոնցեպցիա է:
A Nod and a Wink 2002
Դե թող ֆլոյդն 2002-ին էս մակարդակի ալբոմ հաներ
Ալբոմի վերնագիրը հղում է մեզ դեպի մանկական բանաստեղծություն (Noddie-Blinkie-Winkie կարծեմ, հեղինակին չեմ հիշում): Ալբոմի երգերն անդրադառնում են երկու սերնդների իրար հասկանալու եզրեր գտնելու խնդրին, Լատիմերը փորձում է երիտասարդանալ, հասկանալ ալբոմի տասնհինգամյա հերոսին:
Էնդի Լատիմերն այս ալբոմը թողարկեց հիվանդանոցային ռեժիմի անցնելուց առաջ, համարելով, որ չի բուժվի: Ինչ-որ տեղ այն կարող էր նրա հրաժեշտը դառնալ աշխարհին: Բարեբախտաբար, չդարձավ:
Ալբոմը... Հզոր է, գեղեցիկ է, վերջն է))) հենց առաջին A Nod and a Wink երգի կիթառային սոլոն ինչպես է տանումՏարօրինակ չի, որ Camel-ն իմ ամենա-ամենա-ամենասիրելի խմբերից մեկն է:
David Bowie - The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders from Mars 1972
Բոուիի լավագույն աշխատանքներից մեկը: Ալբոմը պատմում է այն մասին, ինչպես է հանճարեղ կատարողի մեջ «սպառվում» վաթսունականների ռոքնռոլի իմպուլսը, ու ինչպես է առաջացած դատարկությունը նրան անկման տանում:
Dead Soul Tribe - A Murder of Crows 2003
Թե ինչի մասին է այս ալբոմը՝ փորձեք ինքներդ հասկանալ: Ես միայն կասեմ, որ այն իմ լսած ամենափիլիսոփայական ու գեղեցիկ ալբոմներից է:
Jim Morrison - An American Prayer 1978
Ջիմ Մորրիսոնի բանաստեղծությունները՝ Դորսի հայտնի երգերի նվագակցությամբ:
Dream Theater - Six Degrees of Inner Turbulence 2002
Ինձ բավականին նման հերոսի ինքնագեներացող ներքին պայքարն ու այդ պայքարի անօգուտությունը: Կասկած, հարցեր: Ապակե բանտ, որի ներսում մարդն ամեն ինչ տեսնում է, բայց ինչի էլ կպնի՝ իր հպումը չի, ու չնայած դրսի աշխարհն իսկական է, իր զգացողություններն իրենը չեն: Շատ նուրբ ու դեպրեսսիվ ալբոմ է:
Emerson, Lake & Palmer - Pictures At An Exhibition 1972
Կոմպոզիտոր Մուսորսկու համանուն դաշնամուրային գործի պրոգրեսիվ-ռոք մշակումը:
Emperor - Prometheus: The Discipline Of Fire And Demise 2001
Ալբոմ Պրոմեթևսի մասին, ով վերադառնում է մարդկանց մոտ, բերելով նրանց նոր կրակ ու նոր սկիզբ:
Epica - Consign to Oblivion 2005
Ալբոմը մայաների քաղաքակրթության կործանման մասին է:
Genesis - Selling England by the Pound 1973 ու Genesis - The Lamb Lies Down on Broadway 1974
Եթե այս երկու ալբոմները չեք լսել, ապա ձեր հետ ավելորդ է կոնցեպտուալ ալբոմներից խոսելը:
George Benson - White Rabbit
Ջորջ Բենսոնն ու Հերբի Հենքոքը կենդանացնում են անցած ժամանակաշրջանների մի շարք հայտնի մեղեդիներ, վերցնելով դրանք տարբեր ժանրերից, ու վերածում հանճարեղագույն ջազային իմպրովիզացիայի:
Gryphon - Red Queen To Gryphon Three 1974
Սիրտս կճաքեր, եթե սա չգրեի: Պատկերացնու՞մ եք, ինչ կլինի, եթե երկու երաժշտական հանճար շախմատ խաղան ու ամեն մեկն իր քայլը գրանցի երաժշտության տեսքով: Եթե ուզում եք դա զգալ, լսեք այս ալբոմը: Նման բան էլ գոյություն չունի:
Ian Anderson - Divinities: Twelve Dances With God 1995
Յան Անդերսոնի ալբոմը տարբեր կրոնների մասին՝ տարբեր երկրների երաժշտական ավանդությունների հիման վրա: Շատ գեղեցիկ ու փափուկ ալբոմ է:
Jean-Michel Jarre - Aero 2005
Իրականում ալբոմը շատ կոնցեպտուալ է թե երաժշտական, թե գաղափարական տեսանկյունից, պարունակում է իր մեջ Ժան Միշել Ժառի ավանդական մեղեդիներ, բայց այս անգամ այն ավելի ուժեղ է: Երևի Ժառը որոշել է այս անգամ ավելի խորը շունչ քաշել: Ինչևէ, արդյունքն ավելի քան հիանալի է:
Վերջին խմբագրող՝ Rhayader: 30.12.2009, 02:02:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Jarre (01.01.2010), Yellow Raven (29.03.2011)
Լսի, Rhayader, որ էդ քո հոգնատանջ տուտուզը ձեռիս տակ ըլներ, մի հատ ընննենց կդաղեի (այդ նպատակով ոզնու և օձի խաչասերումից հատուկ ստացված էակով մը), որ սաղ կյանքդ կհիշեիր:
Ինքը չԷՐ թքում, ինքը թքԵՑ (ստեղ են ասել. աչքդ հելնի, անունդ չհելնի), որովհետև ուզում էր, որ մարդիկ երաժշտություն լսեն լոպազություն անելու փոխարեն: Իսկ դու քո ակնհայտ լոպազությունն ապացուցեցիր այ սրանով.
Շատ ես ուզում օրիգինալ լինես, առանց "ձեր էդ .... նվնվոցներից .... ֆլոյդ համարյա չեմ լսում"-ի լսի:
Հատուկ Rhayader-ի «պատվին»՝ քիչիԳ մը ռեվյու հետևյալ շատ տարօրինակ ալբոմի մասին.
Ron Geesin and Roger Waters - Music from the Body
Էս երևույթից կարելի է զզվել, իրենով կարելի է հիանալ, զարմանալ, ապշել, բայց անտարբեր մնալ անհնար է:![]()
Ալբոմն իրենից ներկայացնում է սաունդտրեկ՝ գրված Roy Battersby-ի "The Body" վավերագրական կինոնկարի համար, որն էլ իր հերթին նկարահանվել է Anthony Smith-ի "The Body" (1968) գրքի հիման վրա: Ինքը ԲԻՈերաժշտության, Փինք Ֆլոյդի է՜ն տարիների ուոթերսյան ոճի ու Ռոնի ավանգարդային իմպրովիզների խառնուրդ է:
Ըստ Ռոն ըըը... Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե որն է ճիշտ՝ Ջիզին, թե Գիսին (ռուսերեն գրելաձևով 2-ն էլ հանդիպել եմ, բայց ինչքան հիշում եմ Փինք Ֆլոյդի մասին ֆիլմերից մեկում լսել եմ Ջիզին, ուրեմն՝ ընդունենք Ջիզին), մի խոսքով, Ռոնի կարծիքով՝ չնայած իր մասնակցությանը՝ սա կարելի է Ուոթերսի առաջին սոլո պրոյեկտը համարել (գրվել է 1970 թվականին), որովհետև թե՛ ինքը, թե՛ Ուոթերսը իրենց գործի կեսն արել են միանգամայն առանձին՝ իրենց պուճուր ստուդիաներում փակված, և վերջում նոր կցել են իրար այն ամենն, ինչ ստացվել էր: Բայց ալբոմը մի ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆ է, որ էլ դու սուս:
Բոլոր ստեղծագործությունները միահյուսվում են իրար հետ, ու ամբողջ ալբոմը մի շնչով է լսվում: Ամենաերկար ստեղծագործությունը Chain of Life-ն է, «որը տևում է ամբողջ 4 րոպե!» (էստեղ Ռոնը խաբում ա.
3.59՝ իմ ունեցած լիցենզիոն ՍԴ-ի վրա. իմ առաջին լիցենզիոն ՍԴ-ն. էս ամառ էի գնել Ստրասբուրգից
![]()
): Ի դեպ, Ջիզինը ուղղակիորեն հաստատում է իմ կասկածները, որ ունեցա էս երգն առաջին անգամ լսելուց.
(մոզգ ա էս մարդը)It could almost have been taken from the Pink Floyd soundtrack from the film \"More.\" One of the lines in the lyrics is; \"His future is your past,\" which reminds me of the lyrics in the song \"Free Four.\" I think these songs make a nice trilogy of Roger's work. i.e.;
# 'Embryo' - (Before life).
# 'Chain of Life' - (During life).
# 'Free Four' - (Occupied with death).
Սիրում եմ: Ինքը լրիվ ֆլոյդական ա՝ հենց էն մոր-ա-ամմագամմայական պահերով:
Լավ, հատկապես ուզում եմ առանձնացնել ստեղծագործություններից ևս մի քանիսը, որ ուղղակի, մի խոսքով.
Our Song (առաջին տրեկը). դնում եմ Յութուբից. վատ նորություն. միայն ալբոմի շապիկով հասարակ վիդեոյում ձայնը չկար, էնպես որ ուղեկցվում է սիրողական տեսահոլովակով, որըպակաս հանճարեղ չի. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! ՆՅԱՐԴԵՐԻՑ ԹՈՒՅԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՉՆԱՅԵԼ (երեխեքին կարելի ա), ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐ՝ ԱԿԱՆՋՆԵՐԸ ՓԱԿԵԼ, «ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ ՀԵՌԱՑՎԱԾ Է, ՔԱՆԻ ՈՐ ԱԿՈՒՄԲՈՒՄ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԲԱՑԱՍԱԲԱՐ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՂ ՆՅՈՒԹԵՐ ՏԵՂԱԴՐԵԼ» ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ.
Ստեղծագործության որոշ էլեմենտներ ձայնագրվել են պետքարանում, այստեղ կլսեք ձյաձ Ուոթերսի ատամների կռճտոցը, մարմնի տարբեր մասերին խփելուց դուրս եկող ձայներ, էն պուճուր երեխու ձենն էլ Ռոնի առաջին տղունն ա:
More Than Seven Dwarfs in Penis-Land
Ուղղակի լսեք: )) Հազարավոր-միլիարդավոր զզզ-բռռռ-դռռ-տա-բա-դա-դամ-բամ-բամ-բամ (տեսնես ովքեր են).
Body Transport
Էստեղ Ռոնն ու Ռոջերը իրար հետ երևակայական քնած մարդու մարմին են տեղափոխում՝ էնպես, ոնց որ մեզանից ցանկացած մեկը կաներ, հիհի)).
Վերջին կոմպոզիցիան՝ Give Birth to a Smile, այս ալբոմի հիթային երգն է կարելի է ասել (եթե էստեղ ընդհանրապես հիթային երգեր կան))), բայց ես էդքան էլ չեմ հավանում, ոչինչ էլի:Հատկանշականն էն է, որ էստեղ առաջին անգամ Ուոթերսն օգտագործում է կնոջ բեկ-վոկալ և լիդ-վոկալ նույնպես, ինչը հետո դառնալու էր «հասուն» Փինք Ֆլոյդի ուժեղ կողմերից մեկը:
Հա, քիչ էր մնում մոռանայի. էս հենց Փինք Ֆլոյդ է, որովհետև խմբի բոլոր անդամները մասնակցում են + Ron Geesin, իհարկե:
Եթե ինչ-որ մեկը Ռոնին մինչև հիմա տեղը չբերեցիք, ասեմ, որ ինքը Atom Heart Mother-ի արանժիրովշիկն էր, օգնեց, որ էդ հսկայական աշխատանքը ընդհանուր տեսքի բերեն, թե չէ "household objects"-ի պես վարի էին տալու:
Մեջբերումներն արել եմ Ron Geesin-ի ինտերվյուից. http://www.rogerwaters.org/geesinint.html
Հ.գ. Հա, ու ուզում էի ասել, որ էս կարգի >>հույզիկներին մի նայեք: Իրականում ես շատ լուրջ եմ վերաբերվում Music from the Body-ին ու սիրում եմ շատ ավելի, քան Փինք Ֆլոյդի որոշ գործեր:
Հ.հ.գ. Եվ ինչպես միշտ հուսով եմ, որ Ձեր հետաքրքրությունն ընդհանրապես չշարժվեց և որ Դուք Ձեր հարգարժան տանձին էլ չեք դնի Բադին: lol
Վերջին խմբագրող՝ AniwaR: 30.12.2009, 05:27:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Վելվետ, ինչ ուզում ես՝ ասա, Ֆլոյդն ահավոր overrated խումբ ա: Իսկ ֆանատին երաժշտություն սովորացնելու իրավունք, էն էլ բառացիորեն երեսին թքելու միջոցով, Ուոթերսը չուներ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Սօֆ, ինչ ուզում ես՝ ասա, երաժշտական նախասիրությունները սուբյեկտիվ կատեգորիա են: Քո համար Ֆլոյդն overrated խումբ ա, իմ համար մի բան էլ underrated: Ու հեչ պարտադիր չի ուրիշի դեմքին թռնել այն բանի համար, որ երկուսիդ երաժշտական ճաշակները չեն համընկնում: Դու գիտես, թե երաժշտության ասպարեզում քո կարծիքը ինչքան եմ հարգում ու հետը հաշվի նստում, բայց ամեն դեպքում դու էլ մյուսների կարծիքն ես պարտավոր հարգել, ինչքան էլ որ դա անծիծիկ լինի:![]()
I may be paranoid but no android!
Yellow Raven (03.01.2010), Ուլուանա (03.01.2010)
Ռուֆ, դու նայի ինչից սկսեց խոսակցությունը՝ մի քանի մարդ սկսեցին կոնցեպտուալ ալբոմների գոյության փաստը քննադատել, մի քանիսն էլ ասեցին՝ մենակ Ֆլոյդն ա կոնցեպտուալ ալբոմ կարողանում գրի:![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Հմ, դու լսե՞լ ես 77 թվի Մոնռեալի համերգը: Եթե չէ, անպայման ճարի ու լսի. բուտլեգի տեսքով ինտերնետում կա: Հաշվի առնելով, որ էդ ժամանակաշրջանում խումբը արդեն մի 100 հատ ՆՄԱՆԱՏԻՊ համերգ էր տվել, ես լինեի Ուոթերսի տեղը (օ՜յ, համա թե կրակեցի), թքելուց էլ էն կողմ կգնայի: Մարդու նյարդեր կդիմանա՞: Չնայած ինքը հիմա քեզ հետ հաստատ համաձայն կլինի, որովհետև նույնիսկ համերգից հետո ասել էր, որ ահավոր շոկի մեջ է ու իրենից նման բան չէր սպասում: Համ էլ չկա չարիք առանց բարիքի. էդ թքելն էր, որ դառավ The Wall-ի մեկնարկը. հետո բեմի վրա պատ էին կառուցում, որ էլ Ուոթերսը չկարողանա թքել: լօօօլ
Բայց էս լուրջ էր))
Հ.գ. Մի ջնջեք, փլիզ: :մեղավոր_հայացք
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Ժողովուրդ, U2-ի ալբոմներն էլ են հիմնականում կոնցեպտուալ: Ով ի՞նչ կարծիք ունի:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Հաստա՞տ: Իմ սիրած ալբոմները որ չէ: Achtung Baby, All That You Can't Leave Behind, No Line on the Horizon)))
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Վելվետ, եթե մեկի երաժշությունը սխալ մարդկանց ա ձգում, ապա միգուցե պարզապես ինքն ա սխալ երաժշտություն նվագում)))
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Մմմ, No Line on the Horizon-ը ընդհանրապես չեմ լսել, չգիտեմ: Բայց, օրինակ, Boy; War; The Joshua Tree; October ալբոմները համենայն դեպս գաղափարի առումով ամբողջական ալբոմներ են, բայց ստեղծագործությունները, հա, իրար հետ չեն «կարվում»: Կամ էլ ես եմ ինչ-որ բան շփոթում կոնցեպտուալ ալբոմների առումով:
Հ.գ. Մնացածը Փինք Ֆլոյդի թեմայում:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Ռուֆուս (05.01.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ