User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Կոնցեպտուալ ալբոմներ

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կոնցեպտուալ ալբոմներ

    Եկեք քննարկենք մեր սիրելի կոնցեպտուալ ալբոմները:

    Սա էլ Rock Magazine-ի բոլոր ժամանակների 30 լավագույն կոնցեպտուալ ալբոմների ցանկը


    30 Iron Maiden - Seventh Son of a Seventh Son (1988)
    29 Spock's Beard - Snow (2002)
    28 Styx - Kilroy Was Here (1983)
    27 Gentle Giant - Three Friends (1972)
    26 Fear Factory - Obsolete (1998)
    25 Rick Wakeman - Journey to the Centre of the Earth (1974)
    24 Roger Waters - Radio K.A.O.S. (1987)
    23 Marillion - Brave (1994)
    22 The Pretty Things - S.F. Sorrow (1968)
    21 Pink Floyd - The Final Cut (1983)

    20 Frank Zappa - Joe's Garage, Act I. (1979)
    19 Rush - Hemispheres (1978)
    18 The Kinks - The Kinks Are the Village Green Preservation Society (1968)
    17 Radiohead - OK Computer (1997)
    16 The Alan Parsons Project - Tales of Mystery and Imagination (1976)
    15 Dream Theater - Metropolis Pt. 2: Scenes From a Memory (1999)
    14 Genesis - Duke (1980)
    13 Nine Inch Nails - The Downward Spiral (1994)
    12 The Who - Quadrophenia (1973)
    11 Jethro Tull - Thick as a Brick (1972)

    10 Pink Floyd - The Wall (1979)
    9 Rush - 2112 (1976)
    8 David Bowie - The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders From Mars (1972)
    7 Yes - Tales From Topographic Oceans (1973)
    6 Genesis - The Lamb Lies Down on Broadway (1974)
    5 Marilyn Manson- Antichrist Superstar (1996)
    4 Marillion - Misplaced Childhood (1985)
    3 The Who - Tommy (1969)
    2 Queensrÿche - Operation: Mindcrime (1988)
    1 Pink Floyd - The Dark Side of the Moon (1973)

    Ավելի մանրամասն այստեղ
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (28.12.2009), AniwaR (28.12.2009), Jarre (28.12.2009), Yellow Raven (03.01.2010), Արշակ (28.12.2009)

  3. #2
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոնցեպտուալ ալբոմներ

    Լավագույն կոնցեպտուալ ալբոմների ցուցա՞կ: Դե Փինք Ֆլոյդի բոլոր ալբոմները հերթով գրում ես ու վերջ: :Դ Դե լավ, լավ, բոլորը չեն, որ կարելի է կոնցեպտուալ համարել: ))) Հա, զարմանալի էր, որ The Final Cut-ը կար, իսկ Animals; Wish You Were Here` ոչ: Roger Waters-ի Amused to Death; The Pros and Cons of Hitch Hiking, նույնիսկ Ca Ira լրիվ արժանի էին լինել այդ ցուցակում... Լավ, Փինք Ֆլոյդին հանգիստ թողնենք: Իմ ամենննասիրած ու առաջին ԽԻՍՏ կոնցեպտուալ ալբոմներից մեկը The Moody BluesDays of Future Passed (1967թ.) ալբոմն է: Քանի որ The Moody Blues-ի անունը խմբին չճանաչողների համար խաբուսիկ կարող է թվալ (բլյուզ), զգուշացնեմ, որ psychedelic/progressive խումբ է: Ալբոմից ամենահայտնի երգը ու, թերևս, հենց Մուդի Բլյուզի ամենահայտնի երգը վերջին՝ Nights in White Satin-ն է. գլուխգործոց, որ կարծում եմ՝ շատերը լսած կլինեն:



    Justin Hayward-ը երգը գրել է ընդամենը 19 տարեկանում: (Սա որ հիշում եմ, կատաղում եմ, որ ես էլ եմ 19

    Days of Future Passed-ը սիմֆոնիկ պրոգրեսիվ ռոք ալբոմ է. կոնցեպցիան շատ պարզ է (երևի սրա համար էլ չի ընդգրկվել լավագույնների մեջ)՝ հասարակ մարդու ապրած կյանքը, օրը՝ արևածագից մինչև գիշեր.
    Side One

    1. \"The Day Begins: \"Morning Glory (Peter Knight & The Moody Blues) (Graeme Edge) (unlisted track) – 5:51
    2. Dawn: \"Dawn is a Feeling\" (Mike Pinder) – 3:49
    3. The Morning: \"Another Morning\" (Ray Thomas) – 3:56
    4. Lunch Break: \"Peak Hour\" (John Lodge) – 5:29

    Side Two

    5. The Afternoon: \"Forever Afternoon (Tuesday?)\" (Justin Hayward) - 8:23 (contains the unlisted track \"(Evening) Time to Get Away\" (3:17), composed by John Lodge)
    6. Evening: \"The Sunset\" (Pinder) / \"Twilight Time\" (Thomas) – 6:40
    7. The Night: \"Nights in White Satin\" (Hayward) / \"Late Lament\" (Graeme Edge) (unlisted track) - 7:39
    http://en.wikipedia.org/wiki/Days_of_Future_Passed

    Եվ վերջում՝ խորհուրդ չեմ տալիս, փորձվի մեկդ լսել ա:
    Վերջին խմբագրող՝ AniwaR: 28.12.2009, 03:11:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (28.12.2009), Jarre (28.12.2009), Արշակ (28.12.2009), Ռուֆուս (28.12.2009)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոնցեպտուալ ալբոմներ

    Ցուցակը կազմողը ուղեղային անբավարարությամբ ա տառապում: Բա այ էս ալբոմները ո՞նց կարելի ա մոռանալ.
    Dead Soul Tribe - A Murder of Crows
    Genesis - Selling England by the Pound
    Ayreon - Into the Electric Castle
    Bloodhound Gang - Hooray for the Boobies
    Blind Guardian - Nightfall on Middle-Earth
    Porcupine Tree - In Absentia
    W.A.S.P. - The Neon God
    և այլն: Իսկ Թոմմին պիտի առաջին տեղում լիներ:
    Ոչ թե այ էս -> Pink Floyd - The Dark Side of the Moon (1973) <- զիբիլը, յախք
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (28.12.2009)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոնցեպտուալ ալբոմներ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցուցակը կազմողը ուղեղային անբավարարությամբ ա տառապում:
    Դե հա, ցուցակի հետ էդքան էլ համաձայն չեմ, մանավանդ The Dark Side Of The Moon-ին առաջին տեղը շնորհելը, իմ կարծիքով էդ տեղը պիտի Animals-ը գրավեր Բայց ընդհանուր առմամբ ցուցակի մեջ եղած ալբոմները շատ լավն են, մի քանի հատը ուզում եմ հատուկ առանձնացնել.


    17 Radiohead - OK Computer (1997) Ռադիոհեդ
    12 The Who - Quadrophenia (1973)
    3 The Who - Tommy (1969) - The Who-ի երկու ալբոմն էլ հոյակապ են
    8 David Bowie - The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders From Mars (1972) - Բոուի
    2 Queensrÿche - Operation: Mindcrime (1988) Pink Floyd-ի Animals-ից հետո ամենալավ կոնցեպտուալ ալբոմը
    և վերջապես
    7 Yes - Tales From Topographic Oceans (1973) - Yes-ի շեդևրը, իրենց ամենահզոր ալբոմը... Ալբոմի մեջ ընդամենը 4 երգ կա, յուրաքանչյուրը 20 րոպե տևողությամբ ու ինչ լավն են...
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (28.12.2009), Rhayader (29.12.2009)

  9. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոնցեպտուալ ալբոմներ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ թե այ էս -> Pink Floyd - The Dark Side of the Moon (1973) <- զիբիլը, յախք
    Չե՞ս սիրում
    Իմ ամենասիրած ալբոմներից է, մանավանդ թայմը
    Թեև IMHO The Dark Side of the Moon-ը կիսակոնցեպտուալ ալբոմ է համեմատած Պատի հետ։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (29.12.2009)

  11. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոնցեպտուալ ալբոմներ

    Մի քիչ ազատ ժամանակ ունեցա, հիմա ձեզ կոնցեպտուալ ալբոմների մի հատ լավ ցուցակ կտամ)))
    Helloween - Keeper of the Seven Keys, Pt. 1
    Փաուեր-մետալային ալբոմ, շատ կոնցեպտուալ շատ տեսանկյուններից, մասնավորապես՝ փաուերի ժամանականից կոնցեպցիան իր մեջ մարմնավորելու, սյուժեի ու երաժշտական նյութի:
    Հենց առաջին մասը, որովհետև երկրորդի մեջ Հանսենի գրած երգեր գրեթե չկան (Կայ Հանսենին խմբից հանեցին առաջին մասը ձայնագրելուց առաջ, պատճառաբանելով, թե միաժամանակ նվագելու ու երգելու հետ պրոբլեմ ունի, բայց երգերի մեծ մասի հեղինակն ինքն է):
    Fred Frith - Speechless
    Բառադի, ավանգարդ, ինստրումենտալ ալբոմ, կոնցեպտուալ է նույն կերպ, ինչպես The Dark Side of the Moon-ը՝ մտահղացման տեսանկյունից: Ոչ բոլորի ականջները կմարսեն, բայց իսկապես ուժեղ է:
    Arena - Contagion
    Երաժշտական ու թեմատիկ տեսանկյունից կոնցեպտուալ ալբոմ: Խմբի անդամներից է Մարիլլիոնի նախկին թմբկահար Միք Փոյնթերը: Մեղեդային ու գեղեցիկ պրոգ է, Ջենեսիսի ուշ Գեբրիելական/վաղ Քոլլինսական շրջանի ազդեցությամբ:
    Ayreon
    Բոլոր ալբոմները, բացի Actual Fantasy-ից, որը կոնցեպցիա չունի: Ընդհանրապես, Ayreon-ը պիտի որ առանձնապես դուր գար Jarre-ին՝ նամանավանդ թեմատիկան, որը շատ է ազդված Արթուր Կլարկից ու Հերբերթ Ուելլսից:
    Ayreon-ը հոլանդացի կոմպոզիտոր Արյեն Էնթոնի Լուկասսենի պրոյեկտն է, նրա բոլոր կոնցեպտուալ ալբոմները կապված են իրար հետ, կազմելով «Հավերժների» պատմության մասը (նույնիսկ The Human Equation-ը, չնայած դա պարզվում է միայն վերջում ու հաստատվում է հաջորդ ու եզրափակիչ 01011001 ալբոմում): Կրճատ պատմեմ ալբոմների պարունակությունը:
    The Final Experiment 1995
    Մարդկությունը ոչնչացման եզրին է: Գիտնականները ժամանակի մեջ ազդանշան են ուղարկում դեպի անցյալ, որպեսզի կանխարգելեն աղետը: Կույր երաժիշտ Էյրիոնը, որն ապրում է Արթուր թագավորի ժամանակաշրջանում, լսում է նրանց խոսքերն ու սկսում զգուշացնել մարդկանց, բայց նրան խելագար են համարում ու արտաքսում հայրենի գյուղից: Էյրիոնը գնում է Արթուր թագավորի պալատը, որտեղ նրան մարգարե են համարում: Մերլինը նախանձից անիծում է Էյրիոնին, որը համրանում է: Հետագայում հասկանալով իր սխալը, Մերլինը գուշակում է, որ ապագայում նոր մարգարե կհայտնվի, որը կզգուշացնի մարդկանց:
    Into the Electric Castle 1998
    Տարբեր ժամանակների ու մշակույթների ութ ներկայացուցիչներ հայտնվում են ժամանակից ու տարածությունից դուրս մի տեղ: Նրանք են՝ Լեռնցին, Բարբարոսը, Ասպետը, Եգիպտուհին, Հնդկուհին, Հիպպին, Ապագայի Մարդը, Հռոմեացին: Հանելուկային ձայնն ասում է, որ նրանք պետք է ազատեն իրենց մղձավանջի այդ սարդոստայնից ու մտնեն Էլեկտրական Դղյակը:
    Ութից ամեն մեկն իր ձևով է ընկալում շրջակայքը. սկզբում Լեռնցին ասում է, որ դա դժոխք է, որտեղ նա ընկել է իր մեղքերի համար, իսկ Եգիպտացին չի համաձայնում նրա հետ, պնդելով, որ դա իրականում Իսիս ու Օսիրիս աստվածների թագավորությունն է, ու որ իրենք պետք է շարունակեն ճանապարհորդությունը: Ասպետն ասում է, որ իրենք պարզապես Ավալոնի հեքիաթային թագավորության դարպասներին են հասել ու Սուրբ Գրաալն են փնտրում, Հիպպին հիացած է շրջապատի գույներով ու մտածում է, որ ԼՍԴ-ի ազդեցության տակ է, և այլն:
    Որոշ ժամանակ անց ձայնը հայտնում է, որ առաջ կարող են գնալ միայն յոթը, ու նրանցից մեկը պետք է մնա ու մահանա: Լեռնցին, որի կամքն ընկճվել է, համաձայնում է մնալ: Ձայնը ողջունում է կենդանի մնացած յոթին, որոնք մտնում են Լույսի Թունելը: Երբ հասնում են Զգացմունքների Այգուն, Եգիպտուհին, որի դերը, ի դեպ, երգում է անզուգական Աննեկե վան Գիրսբերգենը, չի կարողանում հաղթահարել իր զգացմունքները, հուսահատվում է ու երգում գեղեցկագույն Valley of the Queens երգը, ինչից հետո մահանում է: Ձայնը հայտնում է, որ ճանապարհորդները մտնում են Էլեկտրական Դղյակը, իսկ հետո ասում, որ խղճում է սրի մարդկանց: Ասպետի ու Բարբարոսի խոսքերից մենք հասկանում ենք, թե ինչու. նրանց սպանած բոլոր մարդկանց ուրվականները սպասում են նրանց Դղյակի դահլիճում: Քանի դեռ այս երկուսը պայքարում են ուրվականների դեմ, մնացածն առաջ են քայլում:
    Հույսի Աշտարակից հետո Հնդկուհին լսում է քամու ձայնը, որը նրան առաջնորդում է նեղ կամրջով խոստանալով ազատություն պարգևել: Քամին ասում է, որ դրա համար պետք է վերցնի նաև նրա շնչառությունն ու հրում է հնդկուհուն կամրջից. սա ալբոմի այն պահն է, որն իմ ջանը դող է գցում, հաջորդում է գեղեցկագույն գործիքային սոլո (Մուգի ձայնին մեռնեմ): Հայելիների լաբիրինթոսում Ապագայի Մարդը մի տեղ տեսնում է ավելի հեռավոր ապագան՝ մարդկությունը կորցրել է իր մարդկայնությունն ու ղեկավարվում է համակարգչի կողմից: Այս պահին Ասպետն ու Բարբարոսն արդեն հաղթահարել են իրենց ուրվականներին ու միացել խմբին: Նրանք հասնում են երկու դարպասների, որոնցից մեկը ոսկուց է, իսկ մյուսը՝ սովորական (ենթադրվում է, որ ծիծիկներից, որովհետև հենց նա է ճիշտ դարպասը): Բարբարոսն ասում է, որ ոսկուց դարպասն իր մրցանակն է, իր ճանապարհը դեպի Վալհալլա՝ քաջերի սրահնը, որտեղ ընկնում են կռվում քաջաբար մահացած ռազմիկները սկանդինավյան առասպելաբանության մեջ: Մտնում է դարպասով ու անէանում: Մյուսները մտնում են ծիծիկների դարպասով ու հայտնվում Էլեկտրական Դղյակի սրտում: Խորհրդավոր ձայնը բացատրում է նրանց իր էությունը. նա անվանում է ինքն իրեն աստղերից եկած Հավերժ (Forever of the Stars), բացատրում է փորձի նպատակն ու վերադարձնում հերոսներին իրենց ժամանակները: Հետագայում մենք կհանդիպենք նրանցից մեկին՝ Հիպպիին (01011001 ալբոմի միսթր Էլը), որը փորձել է կատարել Հավերժի հանձնարարությունն ու զգուշացնել մարդկությանը, ինչի պատճառով հայտնվել է հոգեբուժական հիվանդանոցում:
    Universal Migrator, Pt. 1: The Dream Sequencer 2000
    Պատմում է այն մասին, թե ինչպես է մարդկության վերջին պատերազմը Երկիր մոլորակը վերածել ռադիոակտիվ գերեզմանոցի: Վերջին կենդանի մնացած մարդը Մարսի վրա է ու պատրաստվում է մահվան մենակության մեջ: Հավերժները հայտնվում են նրան ու տալիս Dream Sequencer կոչվող գործիքը, որը երեք բառով կարելի է բնութագրել որպես хрень какая-то, որովհետև ինչ է այն իրականում՝ այդպես էլ չհասկացա: Համենայն դեպս, այն իր տիրոջը մեծ հնարավորություններ է տալիս:
    Universal Migrator, Pt. 2: Flight of the Universal Migrator
    Վերջին կենդանի մնացած մարդն օգտագործում է Dream Sequencer կոչվող хрень какая-то-ն, որպեսզի վերածնվի այն ժամանակ, երբ Տիեզերքը դեռ չէր ստեղծվել, մտնում է քվազարի (գերմեծ, գալակտիկայի չափի սև անցք) մեջ ու, երբ այն պայթում է ու ստեղծում Տիեզերքը, վերջին մարդու հոգու բեկորներից էլ ստեղծվում են բոլոր գիտակից էակների հոգիները: Այստեղ կարևոր է նշել, որ Հավերժները պատմության ընթացքում աղոթում են Թափառական հոգուն՝ այն հոգին, որի բեկորներից առաջացել են իրենց ու այլ գիտակից էակների հոգիները. փաստորեն, դա նույն վերջին մարդն է:
    The Human Equation 2002
    Պատմում է մի մարդու մասին, ով, տեսնելով թե ինչպես է իր կինը համբուրում իր լավագույն ընկերոջն ու մեքենայով գիտակցաբար հարվածում է ծառին ու հայտնվում կոմայի մեջ: Ինքն իր ներսում՝ նա ստիպված է լինում հաղթահարել հոր ուրվականը, մոր կորստի ցավը, դպրոցի բռնակալ երեխաներից ստացած ստորացումը, դավաճանության զգացողությունն ու հուսահատությունը, որպեսզի ների իր կնոջն ու ընկերոջը: Կոմայից դուրս գալով, նա հասկանում է, որ ավելի լավ մարդ է դարձել:
    Ափսոս, որ իրական կյանքում ամեն ինչ այդքան էլ լավ չի ավարտվում. ալբոմի թողարկումից մի քանի տարի անց Արյեն Էնթոնի Լուկասսենի կինը թողեց իրեն:
    Ալբոմն ավարտվում է (իմ մոտա այդ պահը, ցավոք, չկա) նրանով, որ էլեկտրոնային ձայնն հայտարարում է, որ Dream Sequencer хрень какая-то-ն դադարեցնում է իր աշխատանքը: Փաստորեն, Հավերժներն օգտագործում էին այն հերոսի կյանքն ուսումնասիրելու համար, որպեսզի լուծեն Մարդկային Հավասարումը՝ հասկանան մարդուն, որ կարողանան փրկել մարդկությունը:
    01011001 2008
    Այս ալբոմը եզրափակում է Հավերժների պատմությունը: Այն պատմում է, թե ինչպես են 01011001 մոլորակի (երկուականից տասականի փոխարկելիս ստացվում է Y տառի ASCII կոդը) բնակիչները՝ Հավերժները, կարողացել են իրենց համատեղել մեքենաների հետ ու հասել են հավերժական կյանքի ու շատ մեծ իշխանություն ստացել, բայց դրա փոխարեն նրանք կորցրել են էմոցիաներ զգալու ունակությունն ու ապրելու մեջ էլ իմաստ չեն գտնում: Որպեսզի ուղղեն իրենց սխալն ու «շարունակեն գոյություն ունենալ», նրանք նոր մոլորակ են գտնում (Երկիրը), ոչնչացնում դինոզավրերին, իրենց ԴՆԹ-ի միջոցով ստեղծում մարդկանց, կրթում նրանց պատմության ընթացքում, բայց մարդկությունը հասնում է ոչնչացման եզրին. Հավերժների հաշվարկները ցույց են տալիս, որ 2085 թվականի միջուկային պատերազմը կոչնչացնի մարդկությունը: Հավերժները փորձում են մարդկությունը փրկելու միջոցներ գտնել, բայց ոչինչ չի ստացվում: Universal Migrator ալբոմների զույգն այս ալբոմի տրամաբանական շարունակությունն է:

    Լավ, այս անգամվա համար շատ խոսեցի, հետո էլի կոնցեպտուալ ալբոմների մասին կպատմեմ ձեզ հույս ունեմ՝ ձանձրալի չեմ գրում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (29.12.2009), Ռուֆուս (29.12.2009)

  13. #7
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոնցեպտուալ ալբոմներ

    Այօ՜, ես էն հիպպիի պահով հենց սկզբից հույսեր էի փայփայում: Լավն էր, կաշխատեմ լսել Ayreon:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (29.12.2009)

  15. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոնցեպտուալ ալբոմներ

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Այօ՜, ես էն հիպպիի պահով հենց սկզբից հույսեր էի փայփայում: Լավն էր, կաշխատեմ լսել Ayreon:
    Եթե զահլա ունես երգ առ երգ քաշել, ապա այստեղ լրիվ կա, բացի վերջինից:
    Ի միջի այլոց, Հիպպիի (նույնիսկ գժանոց ընկած բիձցած Հիպպիի) պատկերի տակ Լուկասսենն ինքն իրան ա պատկերել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. #9
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոնցեպտուալ ալբոմներ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե զահլա ունես երգ առ երգ քաշել, ապա այստեղ լրիվ կա, բացի վերջինից:
    Ի միջի այլոց, Հիպպիի (նույնիսկ գժանոց ընկած բիձցած Հիպպիի) պատկերի տակ Լուկասսենն ինքն իրան ա պատկերել:
    Ահ, մերսի, բայց մանավանդ musicfond-ից շատ ջանջալ ա քաշելը: Դու ասա էստեղ ինչ, որ պետք ա, կա՞:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  17. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոնցեպտուալ ալբոմներ

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահ, մերսի, բայց մանավանդ musicfond-ից շատ ջանջալ ա քաշելը: Դու ասա էստեղ ինչ, որ պետք ա, կա՞:
    Ինքն ա) քաշի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    AniwaR (29.12.2009)

  19. #11
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոնցեպտուալ ալբոմներ

    Ատում եմ սենց դասակարգումներն ու դասավորումները: Անշնորհակալ ու անիմաստ գործ ա, ավելի լավ ա լսել ու վայելել. կոնցեպտուալը ինչ մեղքս էր

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (29.12.2009), Հարդ (29.12.2009), Ռեդ (05.01.2010), Ֆրեյա (29.12.2009)

  21. #12
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոնցեպտուալ ալբոմներ

    Նշված ալբոմներից երևի 10 տոկոսն եմ լսել...
    ՈՒ ընդհանրապես կոնցեպտուալ ալբոմներ այդքան էլ չեմ սիրում... մեծ մասը անհետաքրքիր, ոչ ակտուալ, մատից ծծած թեմաների շուրջ են... Ուղղակի որոշ երաժիշտներ փորձել են օպերային ժանրը վերակենդանացնել ռոքի միջոցով, բայց դե... ակտուալ չէ, կարծում եմ...
    01011001 Ayreon–ի՝ իմ լսած ալբոմներից առաջինն էր /չհաշված խառը–խուռը երգեր/։ Այդ ալբոմից երգեր կան, որ սիրելիների ցուցակում են, օրինակ Comatose-ը.. բայց ինչքան ավելի հին ալբոմներ եմ լսում, այդքան ավելի քիչ են դուրս գալիս։
    The Who, ճիշտն ասած՝ չհասկացա, թե ինչի վրա եք այդքան հիացած... Հա, վատը չեն, լրիվ իրանց ժամանակի ոգով են... մի քիչ էլ՝ տափակ են, ոնց որ անդեմ, անսեռ, իմիջայլոց երաժշտություն լինի... մեկ էլ՝ տրաքում եմ էն шуточный ոճից, որով գրված է Տօմմին...
    Թեման... կարողա ես չեմ ջոկում Տոմմիի ու իրա կյանքի խորը փիլիսոփայությունը, բայց ինձ հետաքրքիր չէր, վաբշյե Ու վաբշյե, էդ ժամանակաշրջանի մեջ որ փորփրենք, սաղ խմբերը Զը Հու–ի ոճի երաժշտություն են նվագել, մի եսիմինչ չեն հայտնագործել...
    Սմեշ զը միրրոր երգը լավն ա

  22. #13
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոնցեպտուալ ալբոմներ

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ատում եմ սենց դասակարգումներն ու դասավորումները: Անշնորհակալ ու անիմաստ գործ ա, ավելի լավ ա լսել ու վայելել. կոնցեպտուալը ինչ մեղքս էր
    Դե ուղղակի երգերը իրար հետ իմաստով կապված են ու երաժշտությունն էլ իրար հետ կապված ա, մի երգը մյուսի շարունակությունն ա..
    Բայց դե... ԻՄՀՕ, մենակ Փինք Ֆլոյդին ա հաջողվել էդ կապը սիրուն սարքել...

  23. #14
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Կոնցեպտուալ ալբոմներ

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ուղղակի երգերը իրար հետ իմաստով կապված են ու երաժշտությունն էլ իրար հետ կապված ա, մի երգը մյուսի շարունակությունն ա..
    Բայց դե... ԻՄՀՕ, մենակ Փինք Ֆլոյդին ա հաջողվել էդ կապը սիրուն սարքել...
    Այո, ամենալավ համադրությունը Ֆլոյդի մոտ է ստացվել: Բայց էտ չի նշանակում, որ նշված երևույթը վատ բան է: Այն իրականում շատ լավ բան է ու քեզ ստիպում է ալբոմն ամբողջությամբ լսել: Ուղղակի պետք է կարողանալ ճաշակով ու տեղին դա մատուցել:

  24. #15
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոնցեպտուալ ալբոմներ

    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, ամենալավ համադրությունը Ֆլոյդի մոտ է ստացվել: Բայց էտ չի նշանակում, որ նշված երևույթը վատ բան է: Այն իրականում շատ լավ բան է ու քեզ ստիպում է ալբոմն ամբողջությամբ լսել: Ուղղակի պետք է կարողանալ ճաշակով ու տեղին դա մատուցել:
    Բայց ես չասացի, թե վատ երևույթ է, շատ լավ երևույթ է, եթե լավ է ստացվում։ Ինչ էլ անեն, հնարավոր չէ, որ բոլոր երգերը լավը լինեն, ցանկացած ալբոմի մեջ, լինի կոնցեպտուալ, թե չէ, կան մի քանի շատ լավ երգեր, մնացածը՝ իմիջայլոց... Իսկ կոնցեպտուալ ալբոմը կարծես պահանջում է, որ բոլոր երգերը լավը լինեն, որովհետև ստիպված ես սկզբից վերջ ամբողջական լսել։ Սկզբից վերջ, որպես կոնցեպտուալ ալբոմ մենակ ՊՖ–ի ալբոմներն եմ ընկալում։
    Ի դեպ, ես Դօօրսի American Prayer–ն էլ կդասեի կոնցեպտուալ ալբոմների շարքին , ճիշտ ա, ալբոմ չի, ու չի գրվել նպատակային որպես ալբոմ, այլ խմբագրվել ա, բայց ամբողջականությունը ու գրագետ համակցությունը պահպանված ա, նույնիսկ տարբեր ժամանակշրջանի ու ոճի երգեր համադրելով...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վերջին բացահայտած ալբոմներ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 20.01.2015, 18:30
  2. ArmStar.ru ՝ բեռնեք անվճար երգեր,ալբոմներ,դիտեք ֆիլմեր,վիդեոներ ...
    Հեղինակ՝ maxzone, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.05.2011, 22:53
  3. Սիրելի նկարներ, ալբոմներ:
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.05.2008, 14:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •