Դրակա՞ն, թե՞ բացասակն երևույթ է նոստալգիան։
Ինչի՞ նկատմամբ է ձեր մոտ առաջանում նոստալգիա։
Դրակա՞ն, թե՞ բացասակն երևույթ է նոստալգիան։
Ինչի՞ նկատմամբ է ձեր մոտ առաջանում նոստալգիա։
Magic-Mushroom (14.10.2010)
է՜հ, ջահել օրերս
Կարծում եմ, որ բացասական է: Նոստալգիան չի թողնում հանգիստ ապրեմ, առաջ նայեմ:
Համաձայն եմ։ Ես էլ եմ տարիներ շարունակ ապրել կյանքիս որոշակի հատվածի նկատմամբ նոստալգիայի զգացումով։ Հիշում եմ, որ այդ շրջանում ընդհանրապես չէի կարողանում առաջ նայել, նույնիսկ ներկայով չէի կարողանում ապրել, էլ ուր մնաց, թե ապագայով ապրեի։ Ուրիշ բան, երբ ուղղակի ինչ-որ պահերի ես նոստալգիա ունենում, դա ինչ-որ տեղ նույնիսկ հաճելի է և չի խանգարում, բայց երբ այն սկսում է փոխարինել ներկային ու ապագայի ակնկալիքներին, արդեն լավ չէ... կարծում եմ, որ դա որոշ առումով անառողջ հոգեվիճակ է, որի պատճառը երևի ներկա կյանքի անլիարժեքությունն է անցյալի համեմատությամբ։ Երբ ներկան ավելի գունեղ, հաճելի ու բովանդակալից է դառնում, նոստալգիան էլ ինքնաբերաբար տեղի է տալիս՝ իր տեղը զիջելով ներկային ու ապագայի մասին մտորումներին։Բյուրակն-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
3 տարի առաջվա նկատմամբArtgeo-ի խոսքերից
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Չեմ կարող հստակ ասել,թե դա դրական է,թե բացասական. Կարծում եմ որ դա կախված է իրավիճակից. Դեռ չեմ ապրել այնքան,որ մոտս նոստալգիա առաջանա անցկացրածս լավ պահերի համար,սակայն լինում են դեպքեր,երբ պարզապես հիշում և կարոտում եմ անգամ բաներ,որոնք ինձ անգամ ցավ են պատճառել և անգամ մեծ ցավ
Վերջիվերջո
Չկա ավելի մեծ տանջանք , երբ դժբախտության ժամանակ հիշում ես երջանիկ օրերի մասին ...
Այ էդ ժամանակ ծանր ա
/ոնց որ թեմայից շեղվեցի /
Կարոտում եմ Ռուսաստանի իմ անտառոտ քաղաքին..շաատ եմ կարոտում..
էտ բույրը քաղաքի..անտառի բույրը..
Տարբեր մարդկանց եմ կարոտում.. էլի իրանց բույրն եմ հիշում
ախ ախ..
NOSTALGIE ասելով, միանգամից թախիծ եմ հասկանում, այ օրինակ հենց սկսում եմ ինձ Հայաստանում զգալ միանգամից ունենում եմ այդ զգացողությունը
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Նոստալգիա - - իմ կարծիքով կարևոր երևույթ է: Կյանքի դժվար ու ծանր պահերին ուժ է տալիս առաջ գնալու, դիմակայելու կյանքի դաժան հարվածներին....
Լռեք, որ լսեք...Լսեք, որ լսվեք...
Արդեն հասկացել եմ,որ վատ,շատ վատ,ու անգամ կարող է մարդուն խելագարության հասցնելԴրակա՞ն, թե՞ բացասակն երևույթ է նոստալգիան։
Ամենավատ զգացողությունն է,որ մարդուն ներսից կրծում է
Հիմա մեջս միայն մեկի նկատմամբ նոստալգիա կա,ու երբեք այն չի անցնի կամ ինչ-որ չափով մեղմվիԻնչի՞ նկատմամբ է ձեր մոտ առաջանում նոստալգիա։
Ու հատկապես էն ժամանակաշրջանի,երբ նա կողքիս էր:
Ահավոր կարոտում եմ անցած 3 տարիները
Մուշու (30.08.2014)
Մուշու (30.08.2014)
Նոստալգիան ինձ համար այդ 2 լիցքերի խառնուրդ է..., այն ինձ մոտ երբեմն է առաջանում: Օրինակ երբ հիշում եմ անցած կյանքիս ( այսպես եմ ասում, որովհետև այնպիսի տպավորություն է, կարծես մի հսկայական պարիսպ բաժանի Հայրենիքս այս անիծյալ պետությունից) անցկացրած օրերս՝ տխրություն եմ ավելի շատ զգում/ապրում Իսկ երբեմն՝ ներկան... Մեծ ցանկություն է առաջանում մոտս՝ պարկել և երազել, մի քիչ տխու՜ր, մի քիչ ուրախ/հաճելի բաներից
Իսկ ընդհանրապես սիրում եմ, երբ Նոստալժին ինձ հյուր է գալիս
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Ավելացվել է 2 րոպե անց
Վայ տնաշեններ....ընենց տպավորություն է, որ ոնց–որ ծերանոցի զրույց լինի...Մինչև հիմա գրառում կատարածներից ամենամեծ տարիքովը 25–էր, մյուսները հիմնականում 15-20 տարեկաններ։ Ի՞նչ թախիծի կամ կարոտի մասին է խոսքը։
Կարոտում, թախծում եք՝ փոխեք ձեր ներկան։ Անցյալը խմբագրել կամ փոխել հնարավոր չէ, ապագան՝ հնարավոր է։ Նոստալգիա կապրեք երբ թոշակի կանցնենք...
Ի վերջո, թախիծը նույն հիշողությունն է, ուղղակի դրան attach եղած զգացմունքներով։ Հիմա, էդ առումով արդյոք կարող է հիշողությունը դրական կամ բացասական լինե՞լ...իհարկե ոչ։ Ուղղակի կան լավ ու վատ հիշողություններ։ Դրանք էլ ենթագիտակցորեն կառավարելի են՝ լավը միշտ հիշում ես, վատը՝ աստիճանաբար մոռանում։
Չեմ ասում ռոբոտ լինել, բայց նույնիսկ նոտալգիայի վրա կարելի է աշխատել՝ այն ինչ քեզ ուժ չի տալիս, քեզ թուլացնում է, դրա համար պետք է դրանից հրաժարվել՝ գիտակցաբար, թե անգիտակից։
Թերևս միակը, որ հնարավոր չէ կառավարել կամ մոռանալ, դա ծնողների և հատկապես մոտ նկատմամբ թախիծն է, հատկապես երբ նա քո կողքին չէ։ Մնացածը տանելի է...
Հ.Գ. Artgeo եթե ինչ–որ մեկի նկատմամբ թաքնված կամ անպատասխան զգացմունք ունես, ապա գտիր որևէ մեկին։ Պարտադիր չէ, որ դուրդ շատ գա, ոչ էլ դու որոշակի զգացմունք ունենաս։ Ուղղակի ցանկալի է, որ social life–դ ակտիվ լինի...էդ դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ կլինի ու մի գիշեր էլ քո երազների փերին կփոխվի
Վերջին խմբագրող՝ P.S.: 12.12.2007, 09:51: Պատճառ: Գրառման ավելացում
Է հենց էդ ակտիվ social life-ն եմ կարոտում
Դու նենց ես պատկերացնում, որ ես 24 ժամ նստած մտածում եմ անցյալի մասին։ Ինչ-որ չափով երևի հենց այդպիսին եմ եղել, որոշ ժամանակ։ Բայց հաստատ մտքերս ուղղված են դեպի ապագա։ Համենայն դեպս հիմա։ Բայց... Ախր էդ ապագան գալիս է անցյալից ու վերափոխվում ներկայում, չէ՞ Ես իմ անցյալը օրինակ գրեթե չեմ հիշում։ Լրիվ լուրջ։ Կյանքիս շատ ու շատ դրվագներ, որոնք այսօր ուզում եմ հիշել կամ հիշեցնում են, ես պարզապես չեմ հիշում ու ինձ թվում է, որ ես չեմ եղել այդ ամենի մասնակիցը, այդ ամենը ինձ հետ չի տեղի ունեցել։
Եվ մի՞թե քո կյանքում չեն եղել պահեր, որոնք դու սիրով ես հիշում ու հաճույքով կվերապրեիր։
Մուշու (30.08.2014)
բացասական, քանի որ եթե առաջանում է նոստալգիա, ուրեմն ինչ-որ բան ներկայումս չի հերիքում կամ ամենաքիչը ներկան ավելի քիչ հետաքրքիր է քան անցյալը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ