Ի՞նչ է իրենից ներկայացնում Proxy Server-ը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Proxy Server-ը:
Proxy Server-ը դա սերվեր է, որը թույլ տալիս կլիենտներին անուղակի հարցումներ կատարել որևէ ռեսուրսի: Օրինակ կայք-էջ բացել, միանալ ինչ-որ ինտերնետ չաթ սերվերի և այլն: Սկզբում հարցումները ուղվում են Proxy Server-ին, որը և դիմում է տվյալ ռեսուրսին ու տալիս կլիենտին:
Օրինակ ուզում եք բացել akumb.am կայքը և ձեր բրաուզերում կա պրոքսի սերվերի հասցեն, որին պետք է դիմեք: Proxy Server-ը ինքն իր անունից դիմում է akumb.am կայքին, ապա ստավցաի ինֆորմացիան տալիս է ձեզ:
Ինչու՞ Proxy Server, այլ ոչ ուղիղ հարցումներ: Շատ դեպքերում հոնց ուղիղ հարցումներ էլ կիրառվում են: Բայց երբեմն անհարժեծտ է լինում պահպանել այցելությունների ցուցակը, կամ սահմանափակումներ դնել կլիենտների վրա, բալանս կազմակերպել կամ էլ պետք է լինում, որ բոլոր հարցումները մեկ հասցեից երևան: Այդ դեպքում կիրառում են պրոկսի սերվերները:
Կարելի է այնպես անել, որ հարցումները անցնեն պրոկսի սերվերով, բայց ամեն հարցում անող երևա հենց իր, այլ ոչ Proxy Server-ի հասցեով: Այդպիսի Proxy Server-ները կոչվում են թափանցիկ՝ transparent Proxy Server-ներ:
Ավելի մանրամասն ու կոնկրետ տեխնիկական ինֆորմացիայի համար ցանցային ադմինիստրացիայի գրքեր կարող եք կարդալ:
էսպես չի մնա
Շնորհակալություն պատասխանի համար: Ասեմ, որ շատ եմ հավանում բացատրելուդ ոճև…
Կարծում եմ բոլորին կհետաքրքրի նաև հետևյալ հարցերը.
1. Ի՞նչով է Proxy Server-ը տարբերվում սովորական սերվերից, որը NAT սկզբունքով կլիենտների հարցումները ուղղում է համապատասխան հոսթերին իր անունից: Չի կարելի՞ ասել, որ NAT-ի պարագայում հարցումը նույնպես անուղղակի է:
2. Որոշ Proxy Server-ներ ունեն NAT և DNS Forwarding; ինպե»՞ս են այդ "սերվիսները" աշխատում Proxy Server-ում:
3. Արդյոք հնարավոր է թափանցիկ պրոքսիի դեպքում բրաուզերներում պրոքսի չտեղադրել: Այս դեպքում պրոքսի սերվերը ավտոմատ չի՞ "որսում" կլիենտներից համապատասխան հարցումները:
Նախապես Շնորհակալություն:
Elmo ջան մի հատ էլ հարց ես տամ:
Ինչ ծրագրով խորհուրդ կտաս դա անել, դե ցանկալիա որ աշխատի Windows-ում, Linux-ի հավես չկա?
Ես դրել էի UserGate, ինտերնետը կաողացա հասցնել կլիենտներին, բայց արագության վրա սահամանապակում չստացվեց դնել
Իմ կարծիքով աոելի հեշտ կլինի դնել TrafficInsp կամ ISA...և մոռանալ նրա մասին![]()
Спасай себя от себя, от других как - нибудь увернешься.
P.S.
Бить лежачего некрасиво. Зато безопасно
UserGate-ը շատ պարզ ծրագիր ա, հենց դրանով էլ արա: Արագությունների սահմանափակումն էլ աշխատում ա, ես արել եմ ժամանակին: Մի բան ծուռ ես անում, որ չի լինում:
Առհասարակ էնքան շատ ծրագրեր կան, որոնք պրոկսի սերվեր էլ են ունենում ներկառուցված: Windows -ի տակ տոննայով կան, բայց չգիտեմ որն ա լավը : Մի բան քեզ հարմար գտի ու արա:
Կարծեմ Kerio -ն լավ պրոկսի սերվեր ունի ու արագության սահմանափակիչ էլ ունի:
Կարաս առանձին շրագրով էլ արագություն սահմանափակես, օրինակ Tmeter -ով: Շատ լավ ծրագիր ա: Սկզբում սահամափակում ես, հետո բաց ես թողնում պրոսկիի մոտ: Թեկուզ հենց քո նշած UserGate -ի:
էսպես չի մնա
Edz (28.12.2009)
1. NAT անող սերվերի նպատակը լրիվ ուիշ է: NAT -ի մասին առանձին գրել եմ թեմաներից մեկում, NAT -ի նպատակը բոլոր հարոցումների, կամ որոշակի պորտով, պրոտակոլով հարցումների վերահասցեավորումն է: Կամ կոնկրետ հասցեին ուղված հարցումի վերահասցեավորումը մեկ այլ հասցեին: Պրակսի սերվերը վերահասցեավորում չի անում, այն հարցումը անում է իր անունից, հետո տալիս է հարցման պատասխանը հարցում անողին: Պրոկսի սերվերի վրա կարելի է քեշ պահել: Այսինքն նույն ռեսուրսին երկրորդ անգամ հարցում անելիս, նա պատասխան ինֆորմացիան կտա քեշից, որը կարագացնի պրոցեսը: Պրոկսի սերվերը պահում է հարցումների պատմություն, որը չի անում NAT սերվերը: Պրոքսի սերվերը ունի նաև որոշակի պաշտպանողական և կազմակերպչական նպատակներ, որը NAT սերվերով չեն անում: NAT -ի պարագայում հարցումը հենց ուղակի է, հարցում անողի տեսակետից, որովհետև նա հարցումը ուղղում է կոնկրետ հասցեին, իսկ վերահասցեավորումը կատարում է NAT սերվերը:
2. հարցը սխալ է: Պրոկսի սերվերը NAT կամ DNS forwarding չունի: Դուք երևի շրագրային փաթեթ եք տեսել, որը իր մեջ ներառում է NAT սերվեր, իսկ DNS forwarding -ը հենց NAT է: Պարզապես DNS -ին ուղղված հարցումը NAT է լինում այն DNS-ների վրա, որը դրված է սերվերային համակարգչի վրա(որպես կանոն դրանք պրովայդերի տված DNS-ներն են):
3. թափանցիկ կլինի proxy սերվերը, թե ոչ, բրաուզերում հասցեն ակնհայտ նշելու հետ դա կապ չունի: Եթե ուզում եք բրաուզերում պրոքսի ակնհայտ չնշել, պետք է վերջնական երթուղիչի վրա, որը լռելյար օգտագործվում է այդ ցանցում(default gateway) NAT անել(վերահասցեավորել) հարցումները պրոքսի սերվերի վրա: Իհարկե խեսքը չի գնում բոլոր հարցումների մասին, այլ միայն այն հարցումների, որոնք ուզում եք, որ գնա պրոքսիով(օրինակ HTTP, FTP, SSL և այլն..): Դա անում են այդ պրոտակոլների պորտերի վրա վերահասցեավորում հայտարարելով: Հարցումը հասնում է կենտրոնական երթուղիչին և ստիպողաբար անցնում պրոսի սերվերով:
էսպես չի մնա
Արևհատիկ (13.01.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ