User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: S.O.S. Հոգեբանական օգնություն ակումբցիների մասնակցությամբ

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    S.O.S. Հոգեբանական օգնություն ակումբցիների մասնակցությամբ

    Նմանատիպ թեմա բացելու ցանկություն կար դեռ վաղուց:
    Ինչումն է կայանում թեմայի իմաստը:
    Բոլոր մարդիկ էլ ունեն հոգեբանական զանազան խնդիրներ, սակայն ոչ բոլորն են կարողանում կիսվել դրանց մասին իրենց շրջապատող մարդկանց հետ: Վախենում, կամ ամաչում են այցելել հոգեբանի: Հաճախ, հոգեբանական տարբեր խնդիրների հետ զուգահեռ լինում են նաև այլ տիպի, կենցաղային, ընտանեկան և ինչու չէ նաև ընկերական շրջապատում առկա տարբեր խնդիրներ:
    Այս թեման նախատեսված է հենց ՔՈ խնդիրների լուծման համար առաջարկել կարծիքներ, տեսակետներ և ակումբցիների օգնությամբ օգնել ՔԵԶ հաղթահարելու ամենադժվարին պրոբլեմներն ու առկա զանազան բարդույթները:
    Հիմա կասեք՝ Նմանատիպ թեմա արդեն կա. Հարցեր հոգեբանին: Ոչ: Սա այդ թեմայի հետ ոչ մի ընդհանուր բան չունի:
    Այստեղ օգնություն խնդրող անձնավորության անունը գաղտնի է բոլորի համար: Հատուկ այս թեմայի համար բացված է էլ. փոստ - [email protected] , որի միջոցով տվյալ անձնավորությունը ուղարկում է անանուն նամակ՝ կիսվելով իր խնդիրների, հոգեբանական բարդույթների մասին:
    Նամակը տեղադրվում է այս թեմայում: Որից հետո ակումբցիները փորձում են առաջարկել իրենց տեսակետները, կարծիքները և փորձում օգնել տվյալ անձնավորությանը իրենց խորհրդով:
    Նամակներ ուղարկողների մեջ չկա սահմանափակում. ասենք գրողը պետք է լինի միայն ակումբից.... Ոչ: Նամակներ կարող են գրել ակումբ թեկուզ և հյուրի կարգավիճակով այցելողներ և այլն:
    Գրեք ձեզ տանջող ամենատարբեր խնդիրների մասին արդեն իմանալով, որ ոչ մեկ չի իմանա ձեր ինքնությունը և չի էլ կասկածի նույնիսկ, թե ով կարող եք լինել դուք: Սա ձեզ հնարավորություն է տալիս գրել մի բանի մասին, որ մինչև այսօր ուժ չեք գտել ձեր մեջ կիսվել որևէ մեկի հետ:
    Համոզված եմ, որ ակումբցիներից շատերը կմասնակցեն այս թեմային:
    Դուք ձեզ կզգաք թեթևացած և որ ամենակարևորն է՝ կգտնեք ձեր հարցերի բոլոր պատասխանները՝ այստեղ հավաքված բազմաթիվ բանիմաց և խելացի մարդկանց օգնությամբ:
    Կիմանաք, թե ինչպես վարվել տվյալ դեպքում:
    Նորից եմ կրկնում, որ նամակները կարող են լինել ոչ միայն հոգեբանական խնդիրների վերաբերյալ, այլ նաև զուտ կենցաղային, ընտանեկան և այլն...
    Էլեկտրոնային հասցեն՝ [email protected] : Բացեք ձեզ համար նոր, ձեր ինքնությունը անճանաչելի պահող մի էլ. հասցե և գրեք մեզ:
    Միշտ պատրաստ ենք օգնության:

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (27.12.2009), A.r.p.i. (27.12.2009), Adriano (27.12.2009), Farfalla (27.12.2009), Hripsimee (27.12.2009), Lion (28.12.2009), Marine-24 (27.12.2009), Sphinx (28.12.2009), Yellow Raven (27.12.2009), Yevuk (28.12.2009), Արևհատիկ (13.02.2010), Գաղթական (29.12.2009), Գուգօ (01.01.2010), Դատարկություն (27.12.2009), Հայկօ (27.12.2009), Մանուլ (27.12.2009)

  3. #2
    Սկսնակ անդամ Marine-24-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2009
    Հասցե
    գ. Քարինջ
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. S.O.S. Հոգեբանական օգնություն ակումբցիների մասնակցությամբ

    Ես գտնում եմ, որ դուք շատ ճիշտ հարց եք առաջ քաշել: Ամեն մարդ չէ, որ կամքի հզոր ուժ կունենա պայքարելու իրեն հանդիպած դժվարությունների դեմ: Մարդկանց այդպիսի տեսակը քիչ է, և բնական է, որ շատ չեն էլ կարող լինել, դրանք բացառություններ են հազվադեպ հանդիպող:

  4. #3
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. S.O.S. Հոգեբանական օգնություն ակումբցիների մասնակցությամբ

    Իհարկե գաղափարը լավն է: Նմանատիպ մարդիկ հնարավորություն կստանան գոնե ինչ-որ եզրեր գտնելու իրենց խնդրի վերաբերյալ սեփական և կողքի մարդու կարծիքի միջև: Սակայն այստեղ մի հարց կա: Նման խնդիրներ ունեցող մարդիկ առաջ քաշեցին նման խնդիրներ, ենթադրենք դրեցինք այստեղ և քննարկեցինք, ու պարզ է, որ որոշ հարցերի շուրջ կարող են հակասական կարծիքներ հնչել: Եվ այս մարդը, որ ինչ-որ 0.0005 տոկոսով հույս ունի իրեն հուզող հարցերի պատասխանը գտնել ուրիշների օգնությամբ կարող է էլ ավելի մեծ լարվածության մեջ ընկնել, քանի որ նույն հարցի , խնդրի լուծման տարբեր և հատկապես իրար հակասող մտքեր կարող է լինել: Ահա հարցը հետևյալն է, ինչպես եք կարծում այս հետաքրքրիր և իմ կարծիքով օգտակար առաջարկը, որ արվել է Ադամի կողմից, ինչ մեխանիզմով պետք է գործի, որպեսզի խուսափենք վերը նշված թերություններից?

  5. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. S.O.S. Հոգեբանական օգնություն ակումբցիների մասնակցությամբ

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա հարցը հետևյալն է, ինչպես եք կարծում այս հետաքրքրիր և իմ կարծիքով օգտակար առաջարկը, որ արվել է Ադամի կողմից, ինչ մեխանիզմով պետք է գործի, որպեսզի խուսափենք վերը նշված թերություններից?
    իմ կարծիքով, ճիշտ հոգեբանական օգնություն մատուցողը նա է, ով կարողանում է հասկանալ, թե դիմացինին իրականում ինչ է պետք, ու մատնանշում, ցույց է տալիս այն տեխնիկական ճանապարհները, որոնք հենց իր դիմացինի համար ամենաօպտիմալն է, ամենա քիչ ցավեցնողը, ամենահեշտը: Դա տվյալ մարդն էլ հանգիստ կարող է հասկանալ, սակայն ցավոք հաճախ այդ անհատը չի նկատում այն ճանապարհը, որը կարող է և առաջին հայացքից անչափ ակընհայտ լինի ուրիշի, կողքի մարդու համար: Դրա համար էլ մարդը երբեմն դիմում է իր ընկերջը/մոտիկին իր պատմությամբ, հույս ունենալով որ կողքից հայացքը կբերի բանալիի գտնմանը ու իրավիճակի հանգուցալուծմանը: Այսինքն կոնկրետ մարդու համար կան կոնկևետ "հագուստ" ու կոնկրետ "ճանապարհ", որը չի բացառվում, որ լինի ունիկալ:

    Այնպես որ, ինչքան շատ լինեն տարբերվող ճանապարհները, այնքան լավ: Քանի որ խնդիր ունեցողը, թեկուց ինտուիտիվ, ինքը կընկալի որ ճանապարհն է ամենալավը, ամենաօպտիմալը իր համար: Այսինքն ընտրությունը ՝ անհատինն է:
    Մյու տեսակի հոգեբանական օգնությանը, երբ պարտադրվում է մարդուն լուծումը ու ճնշման ճանապարհով հասնում են դրա կատարմանը. ես համարում եմ վնասական, հակահոգեբանական:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (28.12.2009), Adam (27.12.2009), Jarre (02.01.2010), Արևհատիկ (13.02.2010), Ուլուանա (13.02.2010)

  7. #5
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. S.O.S. Հոգեբանական օգնություն ակումբցիների մասնակցությամբ

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե գաղափարը լավն է: Նմանատիպ մարդիկ հնարավորություն կստանան գոնե ինչ-որ եզրեր գտնելու իրենց խնդրի վերաբերյալ սեփական և կողքի մարդու կարծիքի միջև: Սակայն այստեղ մի հարց կա: Նման խնդիրներ ունեցող մարդիկ առաջ քաշեցին նման խնդիրներ, ենթադրենք դրեցինք այստեղ և քննարկեցինք, ու պարզ է, որ որոշ հարցերի շուրջ կարող են հակասական կարծիքներ հնչել: Եվ այս մարդը, որ ինչ-որ 0.0005 տոկոսով հույս ունի իրեն հուզող հարցերի պատասխանը գտնել ուրիշների օգնությամբ կարող է էլ ավելի մեծ լարվածության մեջ ընկնել, քանի որ նույն հարցի , խնդրի լուծման տարբեր և հատկապես իրար հակասող մտքեր կարող է լինել: Ահա հարցը հետևյալն է, ինչպես եք կարծում այս հետաքրքրիր և իմ կարծիքով օգտակար առաջարկը, որ արվել է Ադամի կողմից, ինչ մեխանիզմով պետք է գործի, որպեսզի խուսափենք վերը նշված թերություններից?
    Ինձ թվում է dvgray-ի գրառումը ամեն ինչ ասեց: Ավելացնելու ոչինչ չունեմ:

  8. #6
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. S.O.S. Հոգեբանական օգնություն ակումբցիների մասնակցությամբ

    Ամեն դեպքում, վատ չէր լինի , եթե մեր քննարկումը վարեր որևէ հոգեբան...

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (28.12.2009), Adriano (28.12.2009), Mariam1556 (28.12.2009)

  10. #7
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. S.O.S. Հոգեբանական օգնություն ակումբցիների մասնակցությամբ

    Հոգեբանությունն ու հոգեբանի աշխատանքը նման չէ մաթեմատիկային ու մաթեմատիկոսի աշխատանքին, ուր տրվում է խնդիրն, գտնվում լուծումն ու ստացվում պատասխանը / Հաճախ միայն այցելուի ենթագիտակցականում եղող խնդիրը հասկանալու համար բավական երկար ժամանակ ու ջանքեր է պետք լինում վատնել ու հազար ու մի հարցերով պարզել, քան դրա լուծման համար, իսկ դրա բացահայտման համար հարկավոր է հոգեբան-այցելու միասնական աշխատանք մի դաշտում ու բացի դա շատ կարևոր է հոգեբանի զգալն այցելուից եկող ազդակն, այսինքն հետադարձ կապի առկայությունն, ինչը նման դեպքում տեխնիկապես կարծում եմ ցավոք հնարավոր չէ - ցավոք, որովհետև թեման բացողի գաղափարը լավն է, իսկ ինչպես իրագործել- չգիտեմ: Չէ կարելի է ասենք գրել- այ այս ու այս պրոբլեմներն ունեմ ու մի քանիսն էլ ասեն սա, սա, սա արա լավ կլինի, բայց որքանով իր պրոբլեմների մասին գրողն ճիշտ կգտնի այն, ինչը իրոք հանդիսանում է պրոբլեմի հիմքն ու զուտ դրա հիման վրա խորհուրդ տվողն էլ կգտնի ճիշտ ու ճիշտ այդ պրոբլեմի լուծումն ինձ համար անհավանակալի է թվում նաև թեկուզ հենց նրա համար, որ մի պրոբլեմն կարող է ունենալ հազարավոր նրան ծնող պատճառներ ու այդ պատճառներն հասկանալու համար պետք է հետադարձ կապ: Կրկնվեմ- գաղափարը լավն է, լուծումը չեմ գտնում:
    Վերջին խմբագրող՝ ihusik: 02.01.2010, 17:52:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (02.01.2010), Adriano (02.01.2010), Agni (04.01.2010), Դեկադա (02.01.2010)

  12. #8
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. S.O.S. Հոգեբանական օգնություն ակումբցիների մասնակցությամբ

    Այստեղ լուծումը կարելի է գտնել միայն փորձի միջոցով: Այսպես հա կխոսանք, սակայն դեռ չենք տեսնում մեկին, որը իր պրոբլեմի մասին խոսա, խնդրեմ ասեք տեսնենք ինչ արդյունք կունենանք:

  13. #9
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. S.O.S. Հոգեբանական օգնություն ակումբցիների մասնակցությամբ

    «S.O.S.» նախագծին մասնակցելու պայմաններն են.

    1. Գրվող նամակը պետք է լինի հայատառ: Ցանկացած տրանսլիտով նամակ չի ընդունվի և չի տեղադրվի թեմայում:
    2. Նամակը պետք է գրված լինի կոռեկտ՝ արտահայտելով հստակ միտք, առաջադրելով հստակ խնդիր: Ոչ լակոնիկ նամակներ չեն ընդունվի:
    3. Նամակը պետք է լինի ոչ ավել քան 35 տող:


    Քննարկումներին մասնակցողների և կարծիք հայտնողների համար գոյություն ունեն հետևյալ կանոնները.

    1. Արգելվում է կատարել գրառում, որը կարող է տվյալ անհայտ անձնավորությանը դրդել ինքնասպանության:
    Ակումբի կանոնադրության մեջ կա նման կետ, սակայն հատուկ այս թեմայի համար ցանկանում եմ բոլորիդ ուշադրությունը էլ ավելի շատ հրավիրել այս կետին:
    Մասնավորապես արգելվում են նման արտահայտություններ. - «ես քո տեղը լինեի կքցվեի...» , «դու ապրելու իրավունք չունես» , «քո պես մարդիկ ավելի լավ ա չլինեն» և այլ,
    նմանատիպ արտահայտություններ՝ վերաբերող սույն կոնտեքստին: Բնականաբար, արգելվում են նաև վատ ենթատեքստ պարունակող գրառումները:
    2. Արգելվում է կատարել նմանատիպ գրառում. «ես ոնց որ թե ջոկեցի թե ով ա»:
    Հետևապես, արգելվում է տալ նաև ինչ-որ անուն:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևհատիկ (13.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեբանական օգնություն նոր ծննդաբերած մայրիկներին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 07.06.2012, 12:23
  2. Ծեծկռտուք քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 27.01.2011, 23:47
  3. Գրառումներ: 14
    Վերջինը: 01.04.2010, 19:48
  4. Հոգեբանական Խորհրդատվություն
    Հեղինակ՝ rainbow, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.11.2008, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •