User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 115 հատից

Թեմա: "Հին կտակարան"-ում Հիսուսի ծննդի մասին մարգարեություն չկա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #16
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. "Հին կտակարան"-ում Հիսուսի ծննդի մասին մարգարեություն չկա

    Մեջբերում Հայ Արիադավան-ի խոսքերից Նայել գրառումը
    [B]Համաձայն եմ մի պայմանով.
    1. Թող "հայ" առաքելական եկեղեցին շպրտի բիբլիա կոչվածը կամ նորը գրի:
    2. թող դադարի արգելք հանդիսանալ որ Օգոստոսի 11- ը հռչակվի ինքնության տոն: ԱԺ-ում միաձայնությամբ ընդունվելու էր այդ օրենքը եթե եկեղեցին չմիջամտեր: թող ոչ ոք չփոռձի հակառակը ապացուցել:
    3. թող դուրս գան էքումենիք շարժումից որ հայ ազգի շահերից չբխում այլ կառավարվում է մի այլ ազգի կողմից ընդդեմ հայազգի շահերին...
    2001թ. "հայ" եկեղեցին ստորագրեց մի աննախադեպ փաստաթուղթ, որտեղ ի միջի այլոց նշվում է.

    -...Մենք պախարակում ենք եւ դատապարտում հակասեմականության բոլոր արտահայտությունները, ինչպես ատելության պոռթկումները ու հալածանքները: Քրիստոնեական հակահրեականության համար հայցում ենք աստծուց ներողամտություն, իսկ մեր հրեա քույր-եղբայրներից՝ հաշտություն:
    Թող առաջի հերթին բարի ըլլան ներողություն խնդրել Հայ ազգից...
    - Պարտավորվում ենք մերժել եկեղեցու եւ հասարակության մեջ հակասեմական եւ հակահրեական բոլոր ձեւերը:
    - Կրոնն ու եկեղեցին ցեղամոլ, ազգայնամոլ նպատակների համար շահագործելու ամեն տեսակի փորձ մերժել:

    Ուրեմն, ստացվում է, որ ըստ "հայ" առաքելական եկեղեցու, բոլոր նրանք, ովքեր պայքարում են արդարության համար, ցեղամոլ ու ազգայնամոլ են` բացի թուրք-մոնղոլական ծագում ունեցող ինքնակոչ հրեաներից:
    Հարգելի Հայ Արիադավան, ես անհատ եմ ու չեմ ներկայացնում որևէ կառույց կամ ինստիտուտ։ Հետևաբար եթե ինչ որ մեկին ասելու բան ունեք, դիմեք իրենց։



    Մեջբերում Հայ Արիադավան-ի խոսքերից Նայել գրառումը
    ա. Եսայու հավաստիացումը որ 2 թագավորները պիտի ձախողվեն պայմանավոևված չէր Ահազի հավատալով կամ չհավատալով (երբ Ահազն ասեց "չեմ խնդրի չեմ փորձի", եսային ասեց ուրեմն Տերը քեզ ցույց տալու է մի նշան: ինձ թվում է պարզ է :
    Քանի որ ձեր այս գրածը անմիջականորեն կապված է ձեր ներկայացրած «գ» հարցի հետ, տեսե՛ք այդ հարցի իմ պատասխանը։



    Մեջբերում Հայ Արիադավան-ի խոսքերից Նայել գրառումը
    բ. Ինչից էք ենթադրում որ "չեմ խնդրի չեմ փորձի" նշանակում էր չընդունել, Հիսուս նույն բանը ասեց երբ սատանան փոռձեց Հիսուսին փոռձության ենթարկել "քո Տեր Աստծուն չփորձես" որ իրականում ոչ թե չենդունել էր այլ ուղիղ հակառակը...
    Այո՛, շատ ճիշտ եք։ Իրոք Հիսուսն էլ ասել է այդպիսի խոսքեր մեջբերում անելով Բ Օրինաց գրքի 6–րդ գլխի 16 համարից. «Ձեր Եհովայ Աստուծուն չ’փորձէք, ինչպէս որ Մասսայի մէջ փորձեցիք»։

    Բայց Հիսուսի և Աքազի պարագաները համասեռ չեն՝ չի կարելի դրանք նույնացնել, քանի որ բացարձակապես տարբեր իրավիճակներ էին։ Հիսուսը այդ խոսքերը ասաց Սատանային։ Սատանան դրդում էր Հիսուսին ապացուցել իրեն որ ինքը Աստծու որդի է (Մատթեոս 4-րդ գլուխ, 5-7 համարներ)։

    Իսկ այստեղ հենց Աստված է հրավիրում Աքազին համոզվել իր ասածի ճշմարտացիության մեջ։ Այս խոսքերով Աստված ցանկանում է Աքազին ետ վերադարձնել դեպի ճշմարիտ երկրպագություն, իսկ Աքազը մերժում է, քանի որ երես է թեքում Աստծուց և հույսը դնում է Ասորեստանի հետ դաշինքի վրա (Դ Թագավորաց 16 գլուխ, 7 և 8 խոսքեր)։ Կարծում եմ տարբերությունը ակնհայտ է և իմաստը պարզ։

    Ու դուք իրո՞ք կարծում եք, որ Աքազը երես է թեքել Աստծուց, բայց այստեղ այս մի համեմատական փոքր օրենքը ցանկանում է պահե՞լ։ Ո՞րն է տրամաբանությունը։



    Մեջբերում Հայ Արիադավան-ի խոսքերից Նայել գրառումը
    գ. Երեխայի ծնելը նշան էր լինելու որ 2 թագավորները պիտի ձախողվեն , ոնց կարող էր մարգարեություն լինել որ ահազը պիտի կործանվի...
    8-րդ գլխում մի անգամ էլ կրկնում է Եսային որ 2 թագավորները պիտի կործանին 4քանզի մինչ մանուկը կը սովորի հայր կամ մայր ասել, Դամասկոսի հարստութիւնը եւ Սամարիայի աւարը կը բերուեն Ասորեստանի թագաւորի առաջ»։ 5Ապա Տէրը նորից խօսեց ինձ հետ եւ ասաց. 6«Քանի որ այդ ժողովուրդը արհամարհեց Սելովայի հանդարտահոս ջուրը եւ ուզեց իր համար թագաւոր ընտրել Ռասիմին եւ Ռոմելայի որդուն, 7դրա համար էլ Տէրը ձեզ վրայ պիտի թափի յորդ ու հզօր գետի ջուրը՝ Ասորեստանի արքային ու նրա զօրութիւնը։ Նա պիտի գայ հասնի ձեր բոլոր ձորերը եւ շարժուի ձեր պարիսպների վրայով.
    Խնդրում եմ ուշադիր լինենք - Եսային հավաստիացնում է որ ասորեստանը Եհովայի գործիքը պիտի դառնա և թագավորները պիտի ձախողվեն այս նույնիսկ չիրականացավ:
    Բա Դ Թագավորաց 16 գլխի 5-9 համարնե՞րը. «5 Այն ժամանակ վեր եկան Ասորիների Ռասին թագաւորը եւ Իսրայէլի թագաւորը՝ Ռովմելայի որդի Փակէէն Երուսաղէմի վերայ պատերազմի, եւ պաշարեցին Աքազին բայց չ’կարողացան նորան յաղթել։ 6 Այն ժամանակ Ասորիների Ռասին թագաւորը ետ դարձրեց Ելաթը Ասորիներին՝ եւ Յուդայեաններին դուրս արաւ Ելաթից. եւ Ասորիներն եկան Ելաթ եւ բնակուեցան այնտեղ մինչեւ այսօր։ 7 Եւ Աքազը պատգամաւորներ ուղարկեց Ասորեստանի Թագղաթ–փաղասար թագաւորի մօտ ասելով. Ես քո ծառան եւ քո որդին եմ, եկ եւ ինձ ազատիր Ասորիների թագաւորի ձեռքից եւ Իսրայէլի թագաւորի ձեռքից, որ վեր են կացել ինձ վերայ։ 8 Եւ Աքազը վեր առաւ այն արծաթը եւ այն ոսկին, որ գտնվում էր Տիրոջ տանը եւ թագաւորի տան գանձարաններումը, եւ ընծայ ուղարկեց Ասորեստանի թագաւորի համար։ 9 Եւ Ասորեստանի թագաւորը նորան լսեց, եւ Ասորեստանի թագաւորը վեր գնաց Դամասկոսի վերայ, եւ նորան առաւ եւ նորան գերի տարաւ Կիր, եւ Ռասինին մեռցրեց»։

    Դուք ոչ թե ապացուցում եք, որ Հիսուսի մասին այս մարգարեությունը սուտ է, այլ փորձում եք բացատրել մարգարեությունը, բայց հաշվի չեք առնում դեպքերի ժամանակը, հերթականությունը և թե որ դեպքը որից հետո եղավ։



    Մեջբերում Հայ Արիադավան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս գալով քո մեջբերած հատվածին Եսայա 7:17-25 այդ աբսուրդի գագաթնակետն է: Եսային եկել էր Ահազի մոտ մարգարեանալու որ 2 թագավորները պիտի ձախողվեն: Անմիջապես հետո ասում է ձեր ասածը եսայու 7:17-ը: Գիտեք ինչ է ասում "Ահազ Ջան Սիրիան և Իսրայելը չեն կարողանալու հաղթել քեզ, բայց Ասորեստանը պիտի կարողանա". Այս ինչ սքանչելի մխիթարանք է: Պատկերացնում էք, մեզ վտանգ է սպառնում Թուրքիայից , մի հատ մարգարե գալիս է և ասում " մի վախեցեք թուրքիան չկարողանալու ձեզ հաղթել , դուք տապալվելու էք Վրաստանի կողմից"
    Արդեն անցնում եք հարձակման հաջորդ մեթոդին՝ ծաղրանքին։ Ի՜նչ լավ է, որ ես էլ ձեր բնավորությունը չունեմ, թե չէ այս թեման կտեղափոխեին հումորի բաժին ։

    Իսկ հիմա անցնենք թեմային։

    1) Աքազը մերժեց հույսը դնել Աստծու վրա (Եսայա 7։13)
    2) Աստծուն վստահելու փոխարեն վստահեց Ասորեստանի հետ դաշինքին (Դ Թագավորաց 16։7,8)
    3) Աստված էլ կայացրեց իր դատավճիռը՝ «Տէրը քեզ վերայ եւ քո ժողովրդի վերայ եւ քո հօր տանը վերայ այնպիսի օրեր է բերելու, որ չեն եկած Եփրեմը Յուդայից հեռանալու օրից հետէ. այսինքն Ասորեստանի թագաւորին» (Եսայա 7։17)։

    Ու վերջում էլի կրկնում եմ.
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    պետք չի մոռանալ, որ Հուդայի մասին մարգարեությունը կատարվեց և ոչ մեկին [ներառյալ այդ երկու թագավորներին] չհաջողվեց ոչնչացնել Հուդան և Երուսաղեմը մինչև Հիսուսի ծնվելը, քանի որ Հիսուսը ծնվեց հենց Հուդայի Բեթլեհեմ քաղաքում՝ Դավթի սերնդից։


    Մեջբերում Հայ Արիադավան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կան հիմքեր հավատալու որ առաջին քրիստոնեաները, մերժում էին “կույսից ծնվեց” գաղափարը: 1 Տիմոթէոս 3_4-ում կարդում ենք 3Ինչպէս խնդրեցի քեզ, երբ գնում էի Մակեդոնիա, մնա՛ Եփեսոսում, որպէսզի պատուէր տաս, որ ոմանք օտար ուսմունք չուսուցանեն 4եւ չկապուեն առասպելներին ու անվերջանալի տոհմաբանութիւններին, որոնք մանաւանդ պատճառ կը լինեն վէճերի, բայց չեն ծառայում Աստծու ծրագրերին, որոնք հաւատի վրայ են հիմնուած.
    1) Եթե ուզում եք լավ հասկանալ Պողոսի խոսքերի բուն իմաստը, ապա հարկավոր է պարզել, թե ինչու կարիք առաջացավ, որ նա գրի այդ խոսքերը։ Այդ ժամանակ հրեաների մոտ տարածված էր ծայրահեղ վերաբերմունք տոհմաբանության հանդեպ ընդհանրապես։ Նույնիսկ մինչև այսօր հրեաների համար իրենց սեփական տոհմաբանությունը անչափ կարևոր է։ Նրանց համար մեծ նշանակություն ուներ յուրաքանչյուրի տոհմաբանությունը և նրանք շատ երկար ժամանակ էին ծախսում նման փնտրտուքներ կատարելու և վիճաբանությունների վրա։

    Դրա վերաբերյալ Բաբելոնյան Թալմուդում (Փեշայիմ 62բ) գրված է. ««Եսելի» և «Եսելի» միջև (Ա Մնացորդաց 8։38-9։44) ընկած սերնդաբանության մասին այնքան շատ մեկնաբանություններ կան, որ դրանք կարելի է տանել չորս հարյուր ուղտերի վրա»։ Հետևաբար սա կարող էր լինել Պողոսի մտահոգության առարկան։ Խնդրում եմ ներկայացրեք ծանրակշիռ ապացույց, որ խոսքը գնում է Հիսուսի սերնդաբանության կասկածի մասին։

    2) Պողոսը և բոլոր քրիստոնյաները պարտավորություն ունեին յուրաքանչյուրին օգնելու հասկանալ այն հարցերի պատասխանները, որոնք կապված էին այն ժամանակ գոյություն ունեցող Աստվածաշնչի գրքերի հետ։ «Եւ Պօղոսը սովրութեանը պես մտաւ նորանց մոտ, եւ երեք շաբաթ օրեր նորանց հետ խօսեց գրքերիցը։ Բաց էր անում՝ և առաջներին դնում, թե պետք էր Քրիստոսը չարչարուէր՝ և մեռելներիցը յարութիւն առնէր. եւ թէ Քրիստոսը այս Յիսուսն է որ ես պատմում եմ ձեզ»։ (Գործք Առաքելոց 17:2, 3); «...միշտ պատրաստ եղեք հեզութեամբ և երկիւղածությամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մէջ եղած յոյսի համար պատճառ հարցնէ» (Ա Պետրոս 3:15)։

    Հետևաբար Պողոսը չէր կարող հորդորել չխոսել Հիսուսի սերնդաբանությանը վերաբերվող թեմայից։

    3) Իսկ եթե կարծում եք, թե Պողոսն էր կասկածում, ապա եթե ձեր մեջբերած 1 Տիմոթէոս 1 գլխի 3 և 4 համարները կարդալուց առաջ կարդաք համատեքստը՝ ընդամենը երկու խոսք վերև, ապա կհանդիպեք այսպիսի խոսքերի. «1Պօղոս Յիսուս Քրիստոսի առաքեալ մեր Փրկիչ Աստուծոյ եւ Յիսուս Քրիստոսի՝ մեր յոյսին հրամանովը. 2 Տիմոթէոս՝ սիրելի որդուս՝ հաւատքով, շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն լինի Աստուած մեր Հօրիցը եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսիցը»։

    Իսկ Հռոմեացիներ 1 գլխի 2–րդ և 3–րդ համարներում Պողոսը հստակ նշում է. «2 Այն որ առաջուց խոստացաւ իր մարգարէների ձեռովը սուրբ գրքերումը, 3 Իր Որդու համար, ու մարմնի կողմանէ Դաւիթի զաւակիցն եղաւ»։

    Ի՞նչ հիմնավորմամբ եք ենթադրում, որ 1 Տիմոթէոս 1–ի 3_4-ում նա նկատի ուներ Հիսուսի սերնդաբանությունը։



    Մեջբերում Հայ Արիադավան-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին “ավետարան”_ը որ կոչվում է ըստ մարկոս_ի չնշում Հիսուս քրիստոսի ազգաբանությունը ինչպես նաեւ վերջինը որ կոչվում է “ավետարան “ ըստ հովհաննու և նրանք չեն նշում ‘կույսի’ պատմությունը:
    Այս փաստը հիմք ընդունելով կարելի է եզրակացնել որ ազգաբանությունը և կույսից ծնվելը իրար հետ ուղիղ առնչված են և հիշատակվում են մատթեոսի և ղուկասի գրքերում:
    Ավելի կոնկրետ կարելի՞ է։ Եթե Մարկոսն ու Հովհաննեսը (ի դեպ, անունները մեծատառով են գրվում ) չեն նշել, դրանից ի՞նչ։ Ի՞նչ է դա ցույց տալիս։

    Նաև մի բան էլ, առաջին ավետարանը Մարկոսը չի, այլ Մատթեոսն է, որի գրվելը ավարտվել է մ.թ. 41 թ.–ին, իսկ Մարկսը գրվել է մ.թ. 60-65 թթ.։

    Կարո՞ղ եք գոնե մի փաստ բերել, որ Մարկոսն ու Հովհաննեսը կասկածներ են ունեցել, կամ չեն հավատացել, որ Հիսուսը կույսից է ծնվել։

    Ու այստեղ ձեր կողմից մի բացթողում էլ կա, քանի որ Հովհաննեսը իր ավետարանի 7–րդ գլխի 42 համարում ցույց է տալիս, որ առաջին դարի Հրեաները համոզված էին, որ Քրիստոսը պետք է գար Դավթի սերնդից. «Չէ՞ որ գիրքն ասում է, Քրիստոսը Դաւիթի սերունդիցը եւ Բեթլէհէմ գիւղիցը կ’գայ, որտեղ Դաւիթն էր»։

    Եթե հաշվի առնեք Աստվածաշնչի կոնտեքստը, ապա կնկատեք, որ բոլոր առաքյալները՝ այդ թվում Մարկոսն ու Հովհաննեսը միաբան են եղել միմյանց հետ և նրանց միջև ուսմունքային հարցերի վերաբերյալ ոչ մի տարաձայնություններ չեն եղել։

    Դուք կարո՞ղ եք ցույց տալ հակառակը։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (30.01.2010), յոգի (28.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  2. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  3. "Rock Aid Armenia - The Earthquake album" ալբոմի մասին
    Հեղինակ՝ ArmSOAD, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 07.11.2009, 18:31
  4. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •