հարգելի հեղինակ
Լավ ծանոթ եք Աստվածաշնչին, չեմ զարմանա եթե ասեք, որ լեզվաբան եք ուսունմասիրել եք Աստվածաշունչը հենց բնագրով, բայց այստեղ մի տեսակ բառախաղի նման մի բանավեճ է առաջադրված որտեղ կասկածի տակ եք առել Աստծու տված խոստումը, իսկ մարգարեությունները չեն սահմանափակվում հին կտակարանում, Հովաննեսի Հայտնությունը ձեր տված հարցերին որոշ պատասխաններ կավելացնի;
Տարբեր կրոններում, ինչպես նախորդ պատասխաններում ասված էր, եղել են մարդիք ովքեր եկել են և Աստծո կամքն են հայտնել աշխարհին, նույնիսկ օվկիանոսից այն կողմ, Ամերիկա աշխարհամասի բնիկների կրոններում սպասում են մեկին ՈՎ կագա ու կդատի աշխարհը, իսկ Նրա գալստյան մասին նկարագրված է Հովհաննեսի Հայտնության մեջ, ինչ վերաբերվում է Աստվածաշնչում Ձեր հայտնաբերած հակասություններին, համոզված եմ, ամեն անգամ երբ ուշադիր կարդաք այն մի նոր բան կավելացնեք ձեր իմացությանը, և հավատացեք կարևորը ոչ թե իմացությունն է, այլ հավատը առ Աստված, հավատալ ոչ թե Աստծո գոյությանը, այլ Աստծո խոսքին;