յոգի-ի խոսքերից
Հա Գայլ ախպեր համոզված եմ, հրաշքներ գործել, ջրի վրայով քայլել, իրեն Ալֆա Օմեգա համարել, կամ ««աստված»» ««աստծո որդի»» համարել միշտ էլ եղել են, սովորական յոգերը Հիմալայներում ջրի վրա էլ են քայլում, կրակի մեջ էլ են մտնում չեն վառվում, օդով էլ են թռնում, էլ ինչ հրաշքներ ասես չեն անում, բայց նրանք չեն հիշատակվում վեդաներում, իսկ Հիսուսը (Իշա Պուտրա-Աստծո որդի, Իշա-Իսա-Հիսուս-Եշուա և այլը) միյայն Քրիստոսն է, որտեղ ասվում է, որ Նա պետք է գա և տարածի Աստծո Սերը մլեչխների-մարդկանցից ցածրագույնը մեջ...
Ցանկացած Հեթանոսական Կիսաաստված կարող է հայտնվել հրաշքներ ցույց տալ, անունն էլ դնի աշխարհի փրկիչ...
Տասներկու աշակերտ ունեցել է միյայն Հիսուսը, մնացածը հորինվածքներ են և ոչ մի ապացույց չկա...
Իսկ Աստծո որդի անվանումը շատ սխալ եմ համարում, որովհետև Աստծո որդին դա ընտրյալ չէ, կամ միյայն մի քանիսը չեն, այլ բոլոր ապրող էակներն էլ համարվում են Աստծո որդիները... պարզապես այն Այտծո որդիները որոց Աստված ուղարկել է քարոզելու Նրանք չեն պատկանում այս մոլորակին, այլ ուղղարկված են ընկածներին օգնելու համար...
Քրիստոսը մեղավոր չե մարդկության տգիտության համար, Նա մաքուր անձնավորություն է և բոլորի բարորության մասին է մտածել, բայց մարդ արարածը չարաշահելով և շահագործելով Նրա անունը ստեղծել է հազար տեսակի ««քրիստոնեություն»», որոնք իրար հակասում են և իրար թշնամի են, ին՞չն է պատճառը, նյութական ՇԱՀԸ... Եթե Քրիստոնյան դեմ է Հեթանոսին կամ Արևապաշտին կամ հակառակը դա նրանց տգիտությունն է և բխում է անձնական շահադիտական տեսանկյունից... որովհետև երկուսն էլ իրենց սկզբնական և մաքուր վիճակում գտնվում են Առաքինության մեջ, իսկ երկու առաքինի չեն կարող իրար հակասել... պատճառը՞ անհատական շահն է...
Ո՞վ է իշխելու...
Ես կասեի ՈՉ ՈՔ... Մահն է իշխում բոլոր նրանց ովքեր չեն հասկանում իրական Հոգևոր Արժանիքները...
Հպարտանալու ոչինչ չկա, լինի Քրիստոնյա, Հեթանոս և այլը, Գիտելիքով անձը նման է բերքատու ծառի, որը իր պտղից խոնարհվել է, իսկ հպարտը նման է դատարկ անպտուղ ծառի, որը քիթը տնկած հպարտ կանգնած է...
Խոնարհությունը դա Գիտելիք է...
Հարգանքներս...
Էջանիշներ