User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Տղամարդկանց և կանանց հիմնական պահանջմունքները

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տղամարդկանց և կանանց հիմնական պահանջմունքները

    Ամերիկացի հոգեբան Ու. Ֆ. Հարլին առանձնացնում է տղամարդկանց և կանանց հինգական հիմնական պահանջմունքներ, որոնց բավարարումն ապահովում է ամուսնության կայունությունը, իսկ անբավարարվածությունը հանգեցնում է կոնֆլիկտի` ընդհուպ ամուսնալուծության:
    Տղամարդկանց հինգ հիմնական պահանջմունքներն ամուսնության ոլորտում.
    1) սեռական բավարարվածություն, 2) հանգստի ուղեկից, 3) հմայիչ կին, 4) տնային տնտեսության վարում, 5) հիացմունք:
    Կանանց հինգ հիմնական պահանջմունքներն ամուսնության ոլորտում.
    1) քնքշություն, 2)խոսելու, զրուցելու հնարավորություն, 3) ազնվություն և անկեղծություն, 4)ֆինանսական աջակցություն, 5) ընտանիքին նվիրվածություն:
    Ամուսնության ոլորտում վերոնշյալ պահանջմունքներից ձեզ համար որն է առաջնային?
    Ես անձամբ կարևորում եմ քնքշությունը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (25.12.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տղամարդկանց և կանանց հիմնական պահանջմունքները

    Մեջբերում dire-ի խոսքերից Նայել գրառումը
    Կանանց հինգ հիմնական պահանջմունքներն ամուսնության ոլորտում.
    1) քնքշություն, 2)խոսելու, զրուցելու հնարավորություն, 3) ազնվություն և անկեղծություն, 4)ֆինանսական աջակցություն, 5) ընտանիքին նվիրվածություն:
    Ո՞նց Կանանց սեռական բավարարվածությունը չի հետաքրքրու՞մ

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (25.12.2009), Jarre (26.12.2009), Tig (26.12.2009), Ungrateful (25.12.2009), Yellow Raven (25.12.2009), Դեկադա (27.12.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տղամարդկանց և կանանց հիմնական պահանջմունքները

    Խաբելա, կամ էլ լավ չի ուսումնասիրել բնականաբար կանանց
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (26.12.2009), Tig (26.12.2009), Արիացի (25.12.2009), Դեկադա (27.12.2009), Մենուա (25.12.2009)

  7. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2009
    Գրառումներ
    52
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տղամարդկանց և կանանց հիմնական պահանջմունքները

    Ամեն մի հոգեբան, ինչպես և ամեն մի մարդ, իր պատուհանից է նայում աշխարհին, բայց ընդհանուր առմամբ կարելի է համաձայնվել հոգեբանի հետ։ Իմ պահանջմունքների մեջ, հատկապես երբ խոսքը վերաբերում է ամուսնությանը, ես կարևորում եմ հավատարմությունը, ու իմ կարծիքով կանայք էլ կարևորում են վեհանձնությունը, բառի լայն իմաստով։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Annushka (25.12.2009)

  9. #5
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տղամարդկանց և կանանց հիմնական պահանջմունքները

    Կանայք և տղամարդիկ ունեն մեկ ընդհանուր պահանջմունք, և այդ պահանջմունքի անունն է... Այո, գարեջուր

    Հոգեբանը լավ ա ասել, բայց ընդամենը այդքանը, ամբողջական պատկեր չի

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (25.12.2009), One_Way_Ticket (25.12.2009), Yellow Raven (25.12.2009)

  11. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տղամարդկանց և կանանց հիմնական պահանջմունքները

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞նց Կանանց սեռական բավարարվածությունը չի հետաքրքրու՞մ
    +1..... էդ ոնց կարող ա տենց լինի??? էն էլ ազգային, ազատագրական կեկսը??? չեմ հավատում

  12. #7
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տղամարդկանց և կանանց հիմնական պահանջմունքները

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞նց Կանանց սեռական բավարարվածությունը չի հետաքրքրու՞մ
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    +1..... էդ ոնց կարող ա տենց լինի??? էն էլ ազգային, ազատագրական կեկսը??? չեմ հավատում
    Դե կարողա իրենց մոտ տենց չի ամերիկացիներն էլ են բայց հետաքրքիր ժողովուրդ
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  13. #8
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տղամարդկանց և կանանց հիմնական պահանջմունքները

    Ես ոնց հասկացա, ինքը քնքշություն ասելով սեռական բավարարվածություննա նկատի ունեցել

  14. #9
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տղամարդկանց և կանանց հիմնական պահանջմունքները

    Չէ:
    Ինքը ճիշտ ա ասել: Ուղղակի կանանց համար էդ վեցերորդ տեղում ա:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  15. #10
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,465
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տղամարդկանց և կանանց հիմնական պահանջմունքները

    Մեջբերում dire-ի խոսքերից Նայել գրառումը
    3) ազնվություն և անկեղծություն
    +10000000000000000000000000
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. #11
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տղամարդկանց և կանանց հիմնական պահանջմունքները

    Մեջբերում dire-ի խոսքերից Նայել գրառումը
    Կանանց հինգ հիմնական պահանջմունքներն ամուսնության ոլորտում.
    1) քնքշություն, 2)խոսելու, զրուցելու հնարավորություն, 3) ազնվություն և անկեղծություն, 4)ֆինանսական աջակցություն, 5) ընտանիքին նվիրվածություն:
    Մարդի՛կ, կանանց սեռական բավարարվածությունն ինքնըստինքյան վրա է հասնում միայն վերոնշյալ 5 պայմանները իրագործելուց հետո: Ապրի հոգեբանը: ))
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    NetX (26.12.2009)

  18. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,420
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տղամարդկանց և կանանց հիմնական պահանջմունքները

    Կնոջ հիմնական պահանջմունքներն են. ուշադրություն, քնքշություն, լավ զրուցակից լինելու հատկություն, ֆինանսապես ապահովվածություն, զգացմունքայնություն, ընտանիքին նվիրվածություն, որ խոհանոցում տղամարդն իրեն տեր ու տիրակալ զգա, որ մասսաժ անել իմանա, որ անկողնում սուրճ մատուցի, որ միայն իր կնոջը սիրի, որ երեխաներին սիրի, որ փիսիկներին սիրի, որ շունիկներին սիրի, որ խամյաչոկներին սիրի, որ զոքանչին սիրի, որ կարողանա պահարանը օրը քսան անգամ տեղից տեղ քարշ տալ, որ աշխատավարձը ճիշտ ծախսի, որ սիրուն լինի, հմայիչ լինի, լսել իմանա, սրամիտ ու հումորով լինի, ճաշակով հագնվի, ռոմանտիկ անակնկալներ մատուցի, ջենտլմեն լինի, բացի մեքենայի դուռը կնոջ համար, անկողնում լինի աստված, կարողանա նորոգել ջրի ծորակն ու շտեպսելը, չխմի, չծխի, նվագի առնվազն մեկ երաժշտական գործիք, կնոջն ավելի շատ սիրի, քան ֆուտբոլը, կարողանա պեդիկյուրը տարբերել կուտիկուլայից, նկատի կնոջ մազերի մեկ միլիմիկրոն փոփոխությունը, երբ վերջինս վերադառնում է վարսավիրանոցից, կարդացած լինի «Ջեյն Էյրը», չխռռացնի, չչամռվի, հարուցի կնոջ բոլոր ընկերուհիների թունդ նախանձը, ներկայանալի լինի, պարբերաբար ծաղիկներ նվիրի ու հրավիրի ընթրիքի, հավատա, որ կնոջ գլուխը ցավում է, իմանա, թե երբ է հարկավոր խոսել, իսկ երբ՝ աղե արձան ձևանալ, տաք ձեռքեր ունենա, շուկայում ծանր տոպրակը կնոջ ձեռքից վերցնի, հասարակական վայրում Գայուշիկի ինադու կրքոտ համբուրի կնոջը, փողկապ կապել իմանա, գնահատի ու հասկանա ֆենշույ, իկեբանա, կամասուտրա, տանտրա, չակրա, անընդհատ ասի, որ սիրում է կնոջը, անընդհատ զանգի կամ անբովանդակ sms-ներ գրի, լավ տուն ունենա, կնոջ հետ գոնե մեկ անգամ նայած լինի «Քամուց քշվածները», լինի կենսուրախ, նպատակասլաց, համեստ, տաղանդավոր, սառնարյուն, մի քիչ խանդոտ, տակտի զգացումով, գեղեցիկ ձայնով, խարիզմատիկ, ճշտապահ, նախաձեռնող, հարուստ, ուշադիր, նրբանկատ, էմոցիոնալ, անկեղծ և այլն:

    Տղամարդու հիմնական պահանջն է. սեքս:
    DIXI
    carpe noctem

  19. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (26.12.2009), AniwaR (26.12.2009), boooooooom (28.12.2009), Farfalla (26.12.2009), REAL_ist (25.12.2009), Tig (26.12.2009), Yellow Raven (26.12.2009), Yevuk (26.12.2009), Zangezur (26.12.2009), Արիացի (25.12.2009), Բարեկամ (26.12.2009), Դեկադա (27.12.2009), Լուսաբեր (25.12.2009), Նարե (26.12.2009), Սերխիո (25.12.2009), Տրիբուն (26.12.2009), Ֆոտոն (26.12.2009)

  20. #13
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տղամարդկանց և կանանց հիմնական պահանջմունքները

    դե արի էսքան նախադասությունները փոխի չորս տառի հետ

  21. #14
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,763
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տղամարդկանց և կանանց հիմնական պահանջմունքները

    էտ 4 տառն էլ որ չլինի, էլ տղամարդը որնա? կնիկը որնա? որտեղից են եկել? ուր են գնում?

  22. #15
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,817
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տղամարդկանց և կանանց հիմնական պահանջմունքները

    Հերթական թաքնված դիսկրիմինացիոն թեմաներից

    Մեջբերում dire-ի խոսքերից Նայել գրառումը
    Տղամարդկանց հինգ հիմնական պահանջմունքներն ամուսնության ոլորտում.
    1) սեռական բավարարվածություն, 2) հանգստի ուղեկից, 3) հմայիչ կին, 4) տնային տնտեսության վարում, 5) հիացմունք:
    Կանանց հինգ հիմնական պահանջմունքներն ամուսնության ոլորտում.
    Փաստորեն տղամարդը 1) սեքսին կարոտ, 2) էգոիստ, 3) մակերեսային, 4) իրական արժեքները չգնահատող, 5) միայն իր մասին մտածող, անասունից մի քիչ բարձր էակ է։

    Իսկ կինը...
    Մեջբերում dire-ի խոսքերից Նայել գրառումը
    Կանանց հինգ հիմնական պահանջմունքներն ամուսնության ոլորտում.
    1) քնքշություն, 2)խոսելու, զրուցելու հնարավորություն, 3) ազնվություն և անկեղծություն, 4)ֆինանսական աջակցություն, 5) ընտանիքին նվիրվածություն:
    1) Աշխարհի քնքուշ, 2) ինտելեկտուալ, 3) ազնիվ ու անկեղծ, 4) փողասեր ու շահամոլ (տենաս, էս ոնցա եղել, որ էս կետը մտցրել է ), և 5) նվիրված էակն է։

    Ժողովուրդ ջան, մի փորձեք մարդկությանը կաղապարել բան չհասկացող ու կաղապարներ սիրող մարդկանց հորինած շրջանակներում։

    Տղամարդն էլ, կինն էլ ունեն իրենց աննման գեղեցիկ հատկությունները, ինչով լրացնում են միմյանց։

    Իսկ եթե այս սկզբունքով նայենք, կարող եմ բազմաթիվ կանանց ցույց տալ, որոնք մարմնավորում են լկտիություն, սեռական քաղց, բացարձակ էգոիզմ, նվիրվածության, ազնվության ու անկեղծության բացարձակ պակաս։ Նույն ձև էլ նմանատիպ բազմաթիվ տղամարդիկ կան։

  23. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (26.12.2009), AniwaR (26.12.2009), Farfalla (26.12.2009), Grieg (26.12.2009), Kita (26.12.2009), Philosopher (26.12.2009), Tig (26.12.2009), Yellow Raven (26.12.2009), Yevuk (26.12.2009), Դատարկություն (26.12.2009), Դեկադա (27.12.2009), Լուսաբեր (26.12.2009), Ուլուանա (26.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օրգազմային բացակը կանանց և տղամարդկանց միջև
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Սեռական կյանք, ինտիմ անկյուն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 13.03.2017, 16:19
  2. Գրառումներ: 115
    Վերջինը: 11.02.2014, 13:44
  3. Տղամարդկանց հիասթափությունները
    Հեղինակ՝ գյումրեցի աղջիկ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 193
    Վերջինը: 29.11.2012, 18:04
  4. Ո՞րն է ձեր հիմնական մեյլ սերվիսը
    Հեղինակ՝ weber, բաժին` Վեբ
    Գրառումներ: 75
    Վերջինը: 20.01.2009, 23:31
  5. Ինչպե՞ս հասկանալ տղամարդկանց
    Հեղինակ՝ Dr. M, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 11.10.2008, 23:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •