Հիմնականում քիչ մարդիկ են հավաքում, հետո համակարգչային գրաֆիկան իր գործն անում ա:
Բայց Չինական կինոներում հաստատ համոզված եղեք, որ մասսայական տեսարաններում ինչքան մարդ կա, էնքանին էլ հրավիրել են նկարահանման ժամանակԻրանք պրոբլեմ չունեն:
Հիմնականում քիչ մարդիկ են հավաքում, հետո համակարգչային գրաֆիկան իր գործն անում ա:
Բայց Չինական կինոներում հաստատ համոզված եղեք, որ մասսայական տեսարաններում ինչքան մարդ կա, էնքանին էլ հրավիրել են նկարահանման ժամանակԻրանք պրոբլեմ չունեն:
էսպես չի մնա
King Arthur-ի մեջ մասսայական տեսարանները իսկական են, ավելին՝ նկարահանումների ժամանակ մի քանի օպերատոր ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց![]()
http://torrents.ru/forum/viewtopic.php?t=917348
torrents-ի որոնման համակարգից օգտվի այսպիսի դեպքերում
Ապե Ջան (27.12.2009)
տեխնիկապես... ռեժիսորները ունեն ասիստենտներ, ովքեր իրենց մեջ բաժանում են մասսայական դերասաններին որոշակի խմբերի, որոնք ընդհանուր առմամբ նույնն գործողություններն են կատարելու, ու տնօրինում են. բացատրում են անելիքը, տեր են կանգնում նկարահանման հրապարակում, էնպես որ ռեժիսորը մենակով բոլորի հետևից չի ընկնում ու լուրջ կինոներում շատ հաճախ չի էլ գնում անձամբ մտնում մարդկանց մեջ. իր գործը հրաման տալն ու արդյունք ստանալն է![]()
սա իդեալական սխեման է, բայց դե ես էլ իսկապես չեմ պատկերացնում... նայեք 20--ական թվականների սովետական ֆիլմերը՝ "Զրահանավ "Պոտյոմկին"-ը 25թիվ, կամ Դեյվիդ Գրիֆֆիտի համր ֆիլմերը՝ "Անհանդուրժողականություն", "Ազգի ծնունդը". կինոն դեռ նոր է ծնվել, իսկ նրանք էնպիսի ՀԶՈՐ մասսայական տեսարաններ ունեն՝ էնպես կազմակերպված, ազդեցիկ, մարդ շշմում է… օրինակ վերջերս, որ Ոսկե Ծիրանի դպրոցոմ Պարֆյումերն էինք նայում՝ որպես ուսումնական նյութ, նկատեցինք, որ էնտեղ մեկ էլ էդ գիժ, իրար խառնված մասսայական տեսարանում՝ մարդիկ էքստազի մեջ իրար վրա են մագլցում, մեկը ապուշի պես նայում է տեսախցիկի մեջիսկ էդ հին ֆիլմերում էդպիսի բան ոչ մի անգամ չեմ տեսել: Էնպես որ՝ տեխնոլոգիաները - տեխնոլոգիաներ, բայց իսկական կինոն դրանցում չի՝ ռեժիսորի ուժեղ կամքի, կազմակերպվածության ու իդեայի մեջ է
![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Մի երկու բան պատմեմ Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» չորս մասանոց գլուխգործոցի մասին, որը նաև հայտնի է իր աննախադեպ մասսայական տեսարաններով: Ֆիլմը նկարահանվել է ԽՍՀՄ ՊՆ-ի աջակցությամբ. Կարմիր բանակը նկարահանումների համար հատկացրել էր ամբողջական զինվորական ստորաբաժանումներ: Օրինակ՝ նկարահանումների ընթացքում ձևավորվել էր առանձին կինեմատոգրաֆիական հեծելազոր, որի կազմի մեջ մտնում էին մոտ 1500 հեծյալներ՝ լիակատար սպառազինությամբ: Իսկ Բորոդինոյի ճակատամարտի մոնումենտալ կադրերի նկարահանմանը մասնակցել են... 15000 մարդ՝ երկու թշնամի բանակները պատկերելու համար: Ընդ որում՝ նրանցից յուրաքանչյուրին տրված էր զենք ու պատմական հագուստ: Ճակատամարտի բեմադրությամ ժամանակ օգտագործվել է 23 տոննա պայթուցիկ նյութ ու 40 000 լիտր կերոսին:
Ի դեպ՝ ֆիլմը, ի թիվս այլ մրցանակների, 1968 թվին արժանացել է Օսկարի, իսկ 1969-ին՝ Ոսկե գլոբուսի, իսկ Բոնդարչուկը նկարահանումների ընթացքում երկու անգամ կլինիկական մահ է տարել:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 27.12.2009, 02:04:
DIXIcarpe noctem
Մի հատ անեկդոտ հիշեցի էս թեմայով
Ուրեմն ֆիլմ են նկարում, ճակատամարտի տեսարանա, հազարավոր մարդիկ են ներգրավված.. մեկ էլ ֆիլմի պրոդյուսերնա գալիս տեսնում ու քիչա մնում ինֆարկտ ստանա.. կանչումա ռեժիսորին, ասումա արա էսքան մարդ որ բերել ես.. ես սրանց փողը տամ կսնանկանամ.. էս ռեժիսորն էլ ասում ա չմտածես, պատրոններն ասել եմ բաեվոյ են դրել![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ