Ընդհանուր վիճակագրական տվյալներով ստեղ ինչ գրել եմ իրականացելա...ինձ թվումա հավատնել կապ ունի...ինչևէ
Ձմեռ պապիիիի էս տարի իրա հետ եմ ուզում նոր տարին նշել....կլինի չէ՞...այ սենց կողքս կանգնած..նայեմ ու չհավատամ, որ կողքսա
Ընդհանուր վիճակագրական տվյալներով ստեղ ինչ գրել եմ իրականացելա...ինձ թվումա հավատնել կապ ունի...ինչևէ
Ձմեռ պապիիիի էս տարի իրա հետ եմ ուզում նոր տարին նշել....կլինի չէ՞...այ սենց կողքս կանգնած..նայեմ ու չհավատամ, որ կողքսա
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Բարև սիրելի Ձմեռ Պապ:Գիտես ուզում էի օրագրումս գրել, բայց ավելի լավ կլինի էս թեման էլ ակտիվանա: Դու իրականացրեցիր նախորդ տարվա վերջերին բանավոր կերպով հայտնածս ցանկությունը: Անչափ ուրախ եմ և շնորհակալ եմ քեզանից, իսկ եթե այս տարեվերջին էլ նմանատիպ բան եմ ուզել` խնդրում եմ մոռացիր դա, հիմա ես ավելի ճիշտ և օգտակար ցանկություն ունեմ:
Փոխիր ինձ սիրելի Ձմեռ Պապ: Այնպես արա, որ հաջորդ տարի կորի իմ եսակենտրոնությունն ու եսասիրությունը: Թող ոչ կամա, ոչ էլ ակամա չցավեցնեմ մարդկանց, հանիր իմ միջից բոլոր բացասական մտքերն ու լիցքերը: Թող ինքս չզայրանամ մանրուքներից և չլինեմ այսքան ալարկոտ: Եթե ես ինքս չեմ կարող ու կարծես չեմ ուզում փոխվել` թող դա տեղի ունենա հրաշքով: Եւ թող արդյունքում ոչ ես դժգոհ լինեմ, ոչ էլ դիմացինը ցավ զգա: Թող չուզենամ վերադարձնել հիմիկվա եսին: Այս պահին ես սրտանց հավատում եմ, որ դու կիրականացնես երազանքս:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ձմեռ Պապ ջան, առողջություն ու պայծառություն եմ ուզում, մնացածից ինքս գլուխ կհանեմ։
Դու էլ լավ եղի :*
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ձմեռ պապ ջան, ես մի տեսակ ոչ մի բան չեմ ուզում քեզանից էս տարի` ոչ կախարդական բաժակ, ոչ կախարդական փայտիկ, ոչ ատոմային ռումբ, ոչ էլ Ակունամատատայի ուղեգիր։ Ես ոնց որ թե ամեն ինչ ունեմ։
Cassiopeia (31.12.2016), Smokie (01.01.2017), Մուշու (31.12.2016)
Հիշում եմ, 20-երի սկզբում մի օնլայն կայք էի գտել ու էնտեղ ամեն տարի նամակ էի գրում ձմեռ պապին: Էն հարցին, թե ինչ եմ ուզում իրենից ստանալ, միշտ նույն բառն էի գրում: Տարիներ շարունակ:
Էդ նամակները ոնց որ թե վերջը հասան իրեն, բայց երբ արդեն երեսուններում էի: Ու ոնց որ թե մի բան էն չէր հասկացել... Սխալ էր էլի մի բառ գրելը՝ առանց բացատրության:
Christmas experiment gone wrong շարքից:
Մի խոսքով, էլ նամակներ չեմ գրում էդ տարօրինակ պապիկին:
Բայց եթե գրողներ կան, դրեք էստեղ, հետաքրքիր կլինի կարդալ, թեման էլ կթարմացնենք:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ