Փոքր ժամանակ կալեյդոսկոպ ունեի. ժամերով խաղում էի դրանով: Մի գունավոր անպետք ապակու կտոր էիր գցում մեջը, ու հիանում հեքիաթով: Հետո ոգևորված թե ինչ սիրուն պատկեր եմ տեսնում, տալիս էի ուրիշներն էլ նայեն, բայց դե իմ տեսածն էլ ոչ մեկ չէր տեսնի, որովհետև թեթև շարժում, ու գալիս էր հեքիաթի հաջորդ կադրը: Չեմ էլ հիշում ոնց, բայց կորավ կալեյդոսկոպս: Ձմեռ պապի ջան, կարաս գտնես?