Ոնց էի մռացել
Ուզում եմ Canon PowerShot S5 IS
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Ungrateful (25.12.2009)
Պապուշ չգիտեմ ում ոնց, բայց իմ համար ուզես թե չէ մի հատ գործ պիտի գտնես, թե չէ սենց չի լինի, մեռանք պարապությունիցէնքան պարապ եմ, որ ուզում եմ լյոտչիկ դառնամ
հա մեկ էլ չմոռանաս կարգին աշխատավարձի մասին մնացածը ես մի ձև, մի բան կանեմ
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
A.r.p.i. (25.12.2009)
Ձմեռ պապի ջան, ինձ փող բեր: Մնացածը ես կառնեմ...
Ժող գիտե՞ք. անցած տարի ակումբի միջոցով Պապիին ենենց բան խնրեցի, որ արեն վեց տարի պատեհ-անպատեհ ցանկացած հնարավորության կամ առիթի դեպքում խնդրում էի, բայց չէր լինում, ու եղավ, բերեց:
էս տարվա համար ուզում եմ, որ ամռանը սպասվող կյանքումս շատ կարևոր օրը լինի հասուն, գիտակցված ու անմոռանալի: Համ էլ այդ օրը ուզում եմ, որ ռաբիզ նվերներ չստանամ ու իմ ճաշակով լինեն
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Ձմել պապի ջաաան ասում եմ՝ ես միշտ խելոք եմ եղել, մամայիս պապայիս լսել եմ, համ էլ միշտ քեզանից պուճուր բաներ եմ ուզել, արդեն ժամանակն ա որ մի հատ կարգին բան ուզեմ,չէ՞ Ուրեմն ինձ շատ չէ, մի քիչ... չէ՜, հաստատ քիչ ա ես հո ծանր բան չեմ ուզի, որ մեքդ բռնվի... Հա ինչ էի ասում՝ մի 2 մեշոկ եվրո բեր էլի մնացածը ես կառնեմ, չէէէ, էդքանը ծանր կլինի, չես կարա շալակես դու ինձ փողը բեր ես սաղ կառնեմ, հա՞, Պապ ջան, ուտե՜մ
Դե էն գաղտնի երազանքներս գիտես, հետդ արդեն կիսվել եմ
Ընկերուհուս 4 տարեկան տղեն նամակ ա գրել Ձմեռ պապին.
" Սիրելի Ձմեռ պապ
Հեծանիվ"
Սա էլ թող լինի իմ նամակը.
Սիրելի Ձմեռ պապ
Խելք
հ.գ. Տեսնես Ձմեռ պապը Ակումբ մտնում ա՞
Ձմեռ պապի ջան շատ բան չեմ ուզում, մենակ ուզում եմ
ներդաշնակություն,
հետաքրքիր օրեր
ու սեր...
Նախապես շնորհակալություն սիրով ու հավատով սպասում եմ....
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
A.r.p.i. (25.12.2009), Claudia Mori (23.11.2011), VisTolog (26.12.2009), Yeghoyan (25.12.2009), Ֆրեյա (25.12.2009)
Հարգելի Ձմեռ Պապ, շատ մտածեցի, թե ինչ ուզեմ ու որոշեցի կետերով գրեմ իմ ցանկությունները`
1. Ուզում եմ, գոնե մեկ ամսով գնամ ԽՍՀՄ-ի ծաղկման ժամանակաշրջանում ապրեմ ու եթե դուրս գա, էնտեղ հավերժ մնամ:
2. Ուզում եմ, Շվեդիա գնամ, տեսնեմ էնտեղ ինչ կա որ շատ եմ ուզում էնտեղ լինել: Եթե դուրս գա գնամ Շվեդիայում ապրեմ:
3. Ուզում եմ, էն պահը գնամ, որ ինտերնետ չկար ու ամառային քաղցր մորու համն եմ ուզում զգամ
4. Ուզում եմ, երազանքներիս քանակը մի քանիսով ավելանան:
5. Ուզում եմ, անցյալում մի քանի բան փոխեմ /էս կետի վրա մի քիչ շատ ուշադրություն դարձրու, լսել եմ, որ անցյալ կարողանում ես մարդկանց տանել/:
6. Եթե գոնե 5րդ կետը հնարավոր չէ, ուզում եմ, որ ամեն բան էսպես չեղներ ինչպես որ կա:
7. Ուզում եմ, գարուն շատ լինի, իսկ ցուրտը քիչ, ու ուզում եմ, որ եսել հիանամ գարունով:
8. Ուզում եմ, մի քանի մարդու մոռանամ, ու եթե 5 ու 6 կետերը հնարավոր չեն, մոռանամ նաև մի քանի բան, որ հիշում եմ:
9. Ուզում եմ, ինձ ավելի շատ երջանիկ զգամ քան կամ, կամ բարձրացրու իմ երջանկության չափման սանդղակը ավելի վեր, որ թվա թե երջանկությունը ավելի վեր է:
10. եթե 1-9րդ կետերը իրականացնելը բարդություն է, ոչինչ մի անհանգստացիր, ասում եմ շատ լավ կեղներ, որ էդ միակ ցանկությունը, որ ամեն բան իրենից հետո կփոխի, կատարես: Չէ էսքան շուտ չեմ ուզում, էդպես մի 7-10 տարուց, բայց աշխատի շատ չուշացնես, լա՞վ: Սա էլ էդպես մի բարդություն չի ու եթե էն ժամանակ չցանկանամ էդ ցանկության կատարումը, դու, այնուամենայնիվ կատարի, լա՞վ:
A.r.p.i. (25.12.2009), Agni (25.12.2009), Quyr Qery (27.11.2011), Smokie (04.11.2010), VisTolog (04.12.2011), Yeghoyan (25.12.2009), Yevuk (25.12.2009), _Հրաչ_ (27.12.2009), Աբելյան (25.12.2009), Երկնային (25.12.2009), Լեո (25.12.2009), Կաթիլ (26.12.2009), Մանոն (25.12.2009), Մանուլ (25.12.2009), Նարե (25.12.2009), Շինարար (25.12.2009)
Ձմեռ պապ, ուզում եմ, որ Դատարկության բոլոր ցանկությունները կատարես, որովհետև ինքը շատ բարի ու լավ տղա է:
A.r.p.i. (25.12.2009), Agni (25.12.2009), Farfalla (25.12.2009), Legolas (25.12.2009), Smokie (04.11.2010), VisTolog (04.12.2011), Yeghoyan (25.12.2009), Yevuk (25.12.2009), _Հրաչ_ (27.12.2009), Աբելյան (25.12.2009), Դատարկություն (25.12.2009), Երկնային (25.12.2009), Լուսաբեր (25.12.2009), Կաթիլ (26.12.2009), Մանուլ (25.12.2009), Շինարար (25.12.2009)
Ձմեռ Պապի ինձ համար մի հատ Փարիզի տոմս բեր, մեկ էլ լիքը փող
Ձմեռ պապ` կարող ես վերադարձնել ինձ շատ հարազատ 3 մարդու:
Արևհատիկ (25.12.2009)
Ես ոչ մի բան էլ չեմ խնդրի,Ձմեռ պապը մեր տուն չի գալիս 1990թիվն էր, քուրիկս նամակ գրեց Ձմեռ պապուն ու ապերիկ խնդրեց, Ձմեռ պապն էլ 31ի գիշերը քրոջս բարձի տակ ինձ դրեց(ինչ-որ նման չեմ ապերիկի);Ինչ երկարացնեմ,տնեցիք բոլորը ջղայինացած էին, Ձմեռ պապուն էին ման գալիս,որ ինձ հետ տան;Ինքն էլ ինչ-որ տեղից իմացավ էդ մասին ու էլ մերոնց աչքին չի երևում...մեր տուն չի գալիս
Դատարկություն (27.12.2009), Մանոն (26.12.2009), Մանուլ (25.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ