Թուրքիան մեծապես հետաքրքրված է Նախիջևանի ապագայով. Ահմեթ Դավութօղլու
Թուրքիան միշտ հետաքրքրվել է և շարունակելու է հետաքրքրվել Նախիջևանի ապագայով: Այս մասին, թուրքական Cumhuriyet օրաթերթի փոխանցմամբ, Անակարայում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
«Թուրքիայի և Նախիջևանի միջև առկա սերտ կապի պատճառով Թուրքիան միշտ հետաքրքրվել է և շարունակելու է հետաքրքրվել Նախիջևանի ապագայով: Նախիջևանի անվտանգությունն ու բարեկեցությունը մեր անվտանգությունն ու բարեկեցությունն է»,- հայտարարել է Դավութօղլուն:
Ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե Հայաստանի հետ արձանագրային գործընթացում ինչպիսին է լինելու Կարսի պայմանագրի ճակատագիրը, Դավութօղլուն հայտարարել է, որ ոչ մի կասկած չունի պայմանագրի` իրավական ուժ ունենալու առնչությամբ:
tert.am
Էջանիշներ