Լեռնցի-ի խոսքերից
Իսկ ցեղասպանութիւնը շարունկւում է ...
Մէնք այսօր ամբողջ աշխարհում աղաղակում ենք, որ ճանաչեն Հայոց ցեղասպանութիւնը, իսկ աշխարհում ոչ միայն լռում են, կամ լկտիաբար շահարկում այն, այլ նաեւ շարունակում էն այդ ցեղասպանութիւնն այլ ոլորտներուն, որը, բնականաբար, պետք է ունենա իր տրամաբանական աւարտը:
Այո, դա այդպես է: Նախ առաջինը, այսօր այն դեռեւս չի դատապարտուել աշխարհում: Սա արդեն խայտառակութիւն է: Ու պետք է լինի սթափեցման ազդակ հայութեանը:
Երկրորդ: Աշխարհում շարունակւում է Հայոց մշակութային ցեղասպանութիւնը:
Երրորդ: «Հայ» արմատը ամեն կերպ հանւում է միջազգային գիտական տերմինաբանութիւնից:
Օրինակները բազմաթիւ են: Արեւելյան Անատլիա, Հիւսիսային Միջագետք: Պատմական նոր հրատարակութիւններից շատ նրբորեն հետզհետե հանւում են հայերի մասին յիշատակող էջերն ու տողերը:
Սա ե՛ւ ռուսական, ե՛ւ թուրքական, ե՛ւ եվրոպական հրատարակութիւններում:
Իսկ մենք շարունակում ենք պահանջել աշխարհից…
Ցեղասպանության մասին ցանկացած, նյութ, ստեղծագործություն, հոդված, ֆիլմ և կամ թեմա չափից դուրս զգացմունքայնորեն եմ ընդունում: Գուցե Ճիշտ թեմա չեմ ընտրել գրառումս կատարելու համար, բայց չգրել (ավելի ճիշտ մեջբերել) չեմ կարող.
Եվ ես, որ եղա տարաբախտ վկան լացիդ ու կոծիդ,
Ու տառապանքիդ անոթը դարձա,
Կործված անոթը,
Ես ասում եմ ՔԵԶ պատվիրանի պես,
Դու, որ վաղուց ես կոչվում ժողովուրդ
Թեպետ ակամա դեռ ժողովված չես,
Տակավին ցիր ես, ցան ես և սփյուռք
Դու այսուհետև ժողովվես պիտի,
Նախ ինքդ քո մեջ և ապա քո շուրջ,
Հիշելով որ այս ջարդ-կոտորածը, նախճիր-եղեռնը
Երեկ չսկսվեց, երեկ չսկսվեց,
5 000 տարվա, 500 տարվա և 100 տարվա
Պատմություն ունի այս ջարդ-սպանդը, նախճիր-եղեռնը,
Որ չի ավարտվել ու չի ավարտվում.
Կարմիր էր, հիմա ճերմակ է դարձել,
Եվ հիմա արդեն նա գանգ չի հատում այլ գրավում է,
Չի կտրում ձեռքեր այլ վարձում ընդմիշտ,
Չի առևանգում, այլ հմայում է,
Չի հեղում արյուն, այլ ծախ է առնում,
Եվ միացնելով երակ երակի
Իր ամենակուլ արյանն է խառնում:
Ու կրկնում եմ ես ահազանգի պես,
Այս ջարդ-սպանդը երեկ չսկսվեց,
Եվ ոչ էլ վաղն է նա ավարտվելու:
Ոստի վախեցեք սպանդից ճերմակ ավելի
Քան թե եղեռնից կարմիր:
Ուստի կրկնեցեք ինձ հետ միասին,
Ինչպես երդումի խոսքերն են կրկնում
-Բռնի ձուլվելիս թունավորում են ձուլողին արյամբ,
Ինքնին ձուլվելիս, թունավորվում են իրենք արյունով:
Ուստի թող գործեն ձեր հին զենքերը,
Ձեր ատամները ու ձեր ոտքերը.
Ձեր ատամները կռվելու համար ու պաշտպանվելու,
Կամ ժողովվելու ինքներդ ձեր մեջ,
Իսկ ձեր ոտքերը վերադառնալու, տուն գալու համար,
Կամ ժողովվելու ինքներդ ձեր շուրջ...
Պ. Սևակ (հատված Եռաձայն պատարագ-ից)
Էջանիշներ