User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 318 հատից

Թեմա: Հայոց ցեղասպանության ճանաչումը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ թշվառ կարծիքով հայերս բավականին անհեթեթ վիճակում ենք։
    1. Ամեն տարի սկսած մարտ ամսից մինչև ապրիլի վերջը ողջ հայ ժողովդրի օրվա թեման, միտքը, գիտակցությունը ցեղասպանության թեման է, որտեղ միահամուռ հիշում ենք որ մեզ սպանդի են ենթարկել (բոլոր մանրամասներով), գուշակում ենք Օբամայի շուրթերի շարժումները, մտածում ենք թե է՞լ ով կարա ճանաչի ցեղասպանությունը, սաղ ազգով գնում ենք Ծիծեռնակաբերդ սգալու։ Ապրիլի 24–ին ալամ հեռուստաընկերությունները բուռն կերպով ցուցադրում են այդ ողջը մանրուքների աստիճանի, ուրիշ թեմա չի նայվում։ Այս ամենը կազմակերպվում է պետական մակարդակով։
    2. Մեզ մոտ ձևավորվել է մի կուռ սովորույթ, նույնիսկ դարձել է մշակույթ՝ մի ուրիշ ձևի հիշել մեռելներին։ Սկսած տարբեր գերեզմանային ծիսական արարողություններից վերջացրած պետականորեն մեռելոցները ոչ աշխատանքային օր սարքելը, ու դրա փոխարեն շաբաթ օրը աշխատելը։ Մեր առաջնորդներն ու հերոսները, որոնց մենք ընդունում ենք, միայն մեռելների տեսքով են, մենք իրար մեռած ավելի ենք սիրում, քան կենդանի։ Մարդիկ արդեն իրենց մեռած հարազատներին ավելի են սիրում, քան կենդանիներին։ Փաստեր գիտեմ, նույնիսկ ամոթ է բերելը։ Մեռելապաշտ ժողովուրդ ենք։
    3. Մեր ամենասիրելի գործիքը դուդուկն է, ուրիշ ոչ մի գործիքով նման ողբերգական երանգներ ու հնչյուններ հնարավոր չի ստանալ։ Մենք ազգովի հաճույքով լսում ու մղկտում ենք։
    Եթե փորձենք ամփոփել, ապա կստացվի, որ մենք գումարային առումով հետ ենք նայում, ու անընդհատ կառչած ենք մեր անցյալից։ Առանց մեր անցյալի մենք ապագան չենք պատկերացնում, դրա համար էլ այն չունենք։ Մեռնել սիրող ու մեռնել պատրաստվող ազգ ենք դարձել։ Առանց էն էլ մի դուխ չունենք ու արհեստականորեն եղած դուխն էլ ենք կոտրում։ Սթափվեք հայեր։ Առաջ նայեք։ Ցեղասպանությունը դարձել է ընհամենը քաղաքական կոզրի տասնոց, հիմա ով որ ճանաչում, կամ չի ճանաչում ցեղասպանությունը, լրիվ կախված է իր շահերից, ոչ մի բարոյական բան էլ չկա դրա մեջ, իսկ մենք ընդհամենը գործիք ենք ծառայում սրա նրա շահերի համար, ուրիշ ոչինչ։ Մի պարզ բան հիշեք. Սաղ մեզ վրա թքած ունեն։ Մենք ոչ մեկի աչքի լույսը չենք։ Մենք պիտի առաջ նայենք, փոխենք մեր փտած մտածելակերպը, տարբեր ելքեր ու հնարներ գտնենք զարգանալու, փորձենք ապացուցել, որ մենք կարող ենք երբեվիցե ինքնուրույն ժողովուրդ լինել ու ունենալ մեր ինքնուրույն պետությունը, ոչ թե մենակ Տիգրան Մեծին հիշել ու հպարտանալ փուչ պատմական դրվագներով։ Այ էն ժամանակ, երբ մեր դեմը դնելու բան չլինի, նոր կգան, ձեռքներս կսեղմեն ու կասեն՝ կներեք, ղալաթ ենք արել։ Թե չէ հիմա մուրացկանների պես ընկել ենք խնդրում ենք ճանաչել ցեղասպանությունը, բացել սահմանը, օգնել խաղաղությամբ լուծել Ղարաբաղի հարցը, արդար գնահատել Հայաստանի վիճակը, մեկը լեգիտիմություն է խնդրում, մյուսը խնդրում է չճանաչել էդ լեգիտիմությունը... Միջազգային ուժեր, միջազգային հանրություն... բլա բլա բլա... ԱՄՈ՛Թ մեզ։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 27.04.2010, 10:08:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (27.04.2010), Ariadna (27.04.2010), Askalaf (07.05.2010), Արևածագ (18.06.2010), Մաեստրո (14.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արցախի անկախության ճանաչումը ՀՀ-ի կողմից
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 07.04.2016, 00:16
  2. Նոր ցեղասպանության վտանգ
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 01.04.2010, 10:04
  3. Հարցում ցեղասպանության վերաբերյալ!!!
    Հեղինակ՝ Killer, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.10.2007, 13:55
  4. Միացեք Հայոց Ցեղասպանության Վիռտուալ Պռոպագանդային.
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.06.2007, 23:57
  5. Գրառումներ: 20
    Վերջինը: 18.03.2007, 04:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •