Այս պահին ցեղասպանության հարցին վերջնական լուծում տալը գերտերության համար թույլության, հիմարության նշան կլինի: Առհասարակ ցանկացած սպառնալիք իրագործվելուց հետո վերանում է որպես գործիք աշխատելուց: Դրա համար էլ քաղաքականության մեջ աշխատում են հնարավորին չափ շատ ունենալ և վառ պահել ծխացող պրոբլեմները: Ցեղասպանությունը գերտերությունների համար իրար հետ խոսելու ասիմետրիկ լծակ է, յոկեր, գործիք: Պետք եղած պահին այն մտցնում են ցանկացած խաղի մեջ ու ասիմետրիկ խնդիր լուծում: Հիմա ԱՄՆ ցեղասպանությունը չի ընդունի որպես վերջնական եղրակացություն- որովհետև մեր պես դեբիլ չի:
Մենք իհարկե հեռու ենք նման բաներ հասկանալուց ու հաշվի առնելուց, առավել ևս քաղաքականության մեջ օգտագործելուց: Դա մենք ապացուցել ենք գործնականում:
Օրինակ 89 թվին հունիսին, երբ տղերքը ետ եկան մոսկովյան բանտերից, ղարաբաղի փոխարեն նաիրիտի հարցը սկսեցին առաջ տանել, որպես նպատակ: Մտածում էինք, թե կենտրոնին են շանտաժ անում, նաիրիտը որպես գործիք են օգտագործում, որ ղարաբաղի հարցում արդյունքի հասնեն: Պարզվեց որ չէ, գործիքի հարց չէ-իդիոտության հարց է:- Նաիրիտը իսկապես փակեցին, ու գործիքը դառավ սատկած էշ: Հետո արդեն սովետի քանդվելուց հետո պարզվեց, որ որևէ աշխատող գործարան հայաստանում այլևս գոյություն չունի:
Հիմա էլ, փոխարեն հասկանալու որ հայաստանում կան սպառնալի ներքին պրոբլեմներ ու արտաքին պրոբլեմներ: Ու որ արտաքին պրոբլեմների 99 տոկոսը գալիս է ներքին այլանդակություններից: Ու արդեն վաղուց ժամանակն է ներսը մի քիչ գոնե դզմզելու: Բայց ոչ, էշի ականջում քնած են- նոր-նոր Նիկոլ են նստացնում:
Մենք ուրիշն ենք:![]()
Էջանիշներ