Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Դու հավատու՞մ ես, որ Քեմալը կթողներ, որպեսզի Թալեաթը խոսե՞ր: Թուրքիայում միայն ղեկավարողների անուններն էին փոխվել, ռեժիմը նույնն էր: Ու բնավ պետք էլ չէր, որ Թալեաթը խոսեր. այնքան փաստաթղթեր կային, որ ավելի քան խոսուն էին: Բացի այդ, խոսեր-չխոսեր...
Թալեաթի բերանը բացելը ժամանակի հարց էր, իսկ այ փաստաթղթերը ընդամենը թուղթ են, ոչ մի ձև չի կարելի համեմատել կենդանի ապացույցի հետ:

այնպիսի իրադրություն էր, որ թելադրողը Թուրքիան էր՝ չնայած պատերազմում պարտվող կողմ էր:

Այն փաստերը, որոնցով քեզ ապացուցել են, էստեղ կներկայացնե՞ս:
Իսկ քո կարծիքով ոնց էր Թուրքիային հաջողվել թելադրող մնալ?
Եթե հայերն էլ թուրքերի նման գործեին, գոնե մի քիչ քաղաքագետ լինեին, ամեն ինչ ուրիշ ձև կլիներ:

Դրա փոխարեն, առանց մտածելու շահերի մասին վրեժխնդիր են լինում Թալեաթ-մալեաթ սպանելով: Ժողովուրդ էլ շատ պետք ա հասկանա, ուրախանում են որ Թալեաթին սպանել են:

Իսկ փաստերը պարզ են,
1) Թալեաթը և մնացած բոլորը էտ ժամանակ ռոզիսկի տակ էին թուրքերի կողմից: Թուրքական ռազմական դատարանի որոշումը, 1919 թ.
2) գերմանական դատարանը Թեհլերյանին անմեղ ա ճանաչում, ավելի շատ հրաշքի ա նման կամ հեքիաթի
3) Նեմեսիս գործողությունը: Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործելու էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը:
Մի քիչ մանրամասն ուսումնասիրեք Շահան Նաթալինի կյանքը, համոզված եմ որ կհիասթափվեք:
............
Փաստերը շատ-շատ են, լրիվ գրել ուղակի անհնար ա: