Բիձա ջան, թուրքերը դրա համար էլ մանեվրելու տեղ ունեն: Բայց կարդալով կոնվենցիան "Ցեղասպանության հանցագործության կանխելու և դրա համար պատժելու" մասին, մասնավորապես նախաբանը, որտեղ նշվածա. "Ընդունելով, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը", պարզա դառնում, որ գենոցիդ տերմինը կիրառելիա նաև անցյալում կատարված ցեղասպանությունների նկատմամբ:
Բացի դրանից, եթե նայենք հենց ցեղասպանության իրագործման ժամանակաշրջանը, ապա դրա ընթացքում բազմիցս միջազգային հանրությունը ամենաբարձր մակարդակնելով հաստատելա, որ կատարվածը միջազգային հանցագործությունա, մարդկության դեմ կատարված հանցագործություն: Այսինք այն իր ժամանակվա միջազգային իրավունքի տեսակետից ևս հանդիսանում էր միջազգային հանցագործություն ու իրավական սկզբունքը "չկա օրենք, չկա հանցագործություն" ստեղ բնականաբար չի կարող գործել: Նման ճանաչումներից ամենահեղինակավորն էլ Անտանտի 3 պետությունների համատեղ դեկլարացիայով թուրքիայում կատարվող գործողությունները միջազգային հանցագործություն ճանաչելն էր: 2-րդ համաշխարհայինը հաղթաց պետությունների կողմից ընդունած նմանատիպ դեկլարացիան հիմք հանդիսացավ նացիստների պատասխանատվության համար: Նույն կերպ էլ առաջին դեկլարացիան է մինչ օրս հիմք հանդիսանում Թուրքիայի պատասխանատվության համար, քանի որ ինչպես գիտենք մարդկության դեմ կատարվող հանցագործությունների համար վաղեմության ժամկետը չի կիրառվում:
Էջանիշներ