Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
Չարաչար սխալվում եք, գենոցիդը հանցագործությունա եղել նաև Հայոց ցեղասպանության ժամանակ: Այն հանդիսանում էր մարդկությամ դեմ կատարված հանցագործություն, իչպես դեռ 1915թ. հայտարարել էին Անտանտի պետությունները: Հետագայում պարզապես հասկանալով այս հանցագործության առավել վտանգավորությունը այն առանձնացվելա մարդկության դեմ ուղղված հանցագործություններից և ինքնուրույն տերմինա ստացել: Հակառակ դեպքում պնդելով, թե գենոցիդ տերմինի առաջացման հետ մեկտեղա այն դարձել հանցագործություն կասկածի տակ է դրվում Նյունբերգյան դատավարությունների օրինականությունը, քանի որ դրանք պատասխանատվության ենթարկելով Գերմանիային չէին օգտագործում գենոցիդ տերմինը, քանի որ այն դեռևս չէր մտել շրջանառության մեջ:
Վան, <<Գենոցիդ>> եզրույթը առաջին անգամ օգտագործվել կամ կարելի է ասել, որ գտնվել է 1944-ին: Իսկ մինչ այդ՝ 1933-ին, երբ նկարագրվել է այդ հանցագործությունը, չունենալով համապատասխան բնորոշում, առաջարկվել է կիրառել <<բարբարոսային հանցագործություն>>-ը /delicta juris gentium/.