Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
Ես ուղակի ցանկանում եմ որ ինչպես աշխարհով մեկ հրեական ճարդը անվանվում է Հոլոքոստ այնպես էլ հայկականը անվանվի Եղեռն եւ ինչ-որ մեկ այլազգ խոսելուց վերաբերյալ դրա օգտագործի այս բառը։
Հրեաներին առանձնապես չի հետաքրքրում թե ինչ անուն կտաս իրենց ցեղասպանությանը, կասես հոլոքոսթ, շոա, թե ընդանրապես ապոկալիպսիս։
Որովհետև հրեաները առնվազն տարեկան գերմանական իշխանություններից տարեկան մի 100 անգամ ներողություն են լսում ու մի քանի միլլիարդ էլ ստանում տարբեր կանալներով որպես տուժվածներ։

Դե հիմա եթե Թուրքիան էլ սկսի ֆինանսապես ու բարոյապես վերացնել իր կատարած հանցանքի հետևանքները ինչ ուզում ես անունը դիր։

Ի վերջո սպանությունը կարելի է անվանել ինչպես սպանություն այնպես էլ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների դիտավորյալ հասցնում, հիմա եթե ուզում ես որ քո տրագեդիան հատուկ լինի դիր մի այդպիսի անուն որ քեզ դուր է գալիս, բայց դա անիմաստ է եթե չկա որևէ իրավական-քաղաքական հետևանք։