User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 318 հատից

Թեմա: Հայոց ցեղասպանության ճանաչումը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ցեղակրոն-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՊԱՀԱՆՋԱԳԻՐԸ

    ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

    Արևմտյան Հայաստանի Հայերի Իրավունքների պաշտպանության համար


    Տեղեկագիր. RAR 24.04.2010 24 ապրիլի 2010 թվական


    Թուրքիայի հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին

    Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի միջնորդությամբ


    Պարոն դեսպան,


    Այս տարի՝ 2010 թվականին, Արևմտյան Հայաստանի Հայերի Համագումարը և Հայոց Ազգային Խորհուրդը հրապարակայնորեն հայտարարում են, որ 1894 թ.-ից մինչև 1923 թ.-ը հայ ժողովուրդը Արևմտյան Հայաստանում (Թրքահայաստան կոչված) թուրքական իրար հաջորդող կառավարությունների կողմից ենթարկվել է ցեղասպանության, որի ժխտումը շարունակվում է մինչև օրս:


    Հայ բնիկ ժողովրդի, որ Օսմանյան Կայսրության կողմից գրավված իր իսկ երկրամասում գտնվում էր վերջինիս ենթակայության տակ, ցեղասպանությունը աշխարհի տարբեր երկրների և Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից հաստատված փաստ է:


    Այդ իսկ պատճառով, հիմք ունենալով 1895 թվականի մայիսի 11-ին ընդունված Արևմտյան Հայաստանի (Թրքահայաստան կոչված) տեղաբնիկ հայերին վերաբերող բարեփոխումները, 2007 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունված "Բնիկ Ժողովուրդների Հռչակագիրը", 1907 թվականի Հաագայի համաձայնագիրը, 1915 թվականի մայիսի 26-ին ընդունված Եռյակ Միության (Անտանտի) հայտարարությունը և համաձայն Միացյալ Ազգերի Կազմակերպության կանոնադրության և միջազգային պայմանագրերի, Արևմտյան Հայաստանի Հայերի Համագումարը և Հայոց Ազգային Խորհուրդն իրենց դիմումն են հղում Թուրքիայի ներկայիս Հանրապետության նախագահին` պահանջելով վերջ տալ բնիկ հայ ժողովրդի ոչնչացումը, ճանաչել վերջինիս պաշտոնական գոյությունը, ընդունել ցեղասպանության իրողությունը, որին զոհ գնաց այդ ժողովուրդը, և վերականգնել հայերի նախնյաց հողերը ի օգուտ նրանց իրավահաջորդների` ներկայացված Հայոց Ազգային Խորհրդի կողմից:


    Արդարության վերականգնումը և իր անցյալի հետ հաշտվելը մի շարք երկրների օրինակով, նույնիսկ եթե այդ անցյալը շատ ծանր է, որպես համաշխարհային խղճի (կամ գիտակցության) արտահայտություն, մեծ ազգերի քաղաքակրթության չափանիշներից է, որն արժանի է միջազգային մեծարանքի:


    Այս պահանջը համայն մարդկությանը վկայում է մեր ժողովրդի գոյությունը և միջազգային իրավունքների սկզբունքներով արդարությունը վերականգելու նրա կամքը:


    Արմենակ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

    Հայոց Ազգային Խորհրդի հիմնադիր անդամ
    Ստորագրեք պահանջը-Signer la petition
    Կներեք, իհարկե, բայց շատ անգրագետ ձևակերպված դիմում է: Անգամ հարկ չեմ համարում խոսել թուրքերի կազմակերպած դատավարությունից, որով իրենք ընդունեցին դա: Միայն այն, որ Անտանտը անվանվում է Եռյակ միություն, արդեն կասկածում եմ սա գրողի գիտելիքների վրա:

    հ.գ. ոչ ոք իրավունք չունի նմանատիպ անորակ փաստաթղթերով մեզ խայտառակ անելու:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 25.04.2010, 00:24:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (25.04.2010), Վիշապ (27.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արցախի անկախության ճանաչումը ՀՀ-ի կողմից
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 07.04.2016, 00:16
  2. Նոր ցեղասպանության վտանգ
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 01.04.2010, 10:04
  3. Հարցում ցեղասպանության վերաբերյալ!!!
    Հեղինակ՝ Killer, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.10.2007, 13:55
  4. Միացեք Հայոց Ցեղասպանության Վիռտուալ Պռոպագանդային.
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.06.2007, 23:57
  5. Գրառումներ: 20
    Վերջինը: 18.03.2007, 04:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •