Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
Թուրքիան երկու տարբերակ ունի, կամ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնի ու էդ գործընթացը առաջ տանի՝ դրանով խուսափելով ԱՄՆ կողմից ցեղասպանության պաշտոնական ճանաչումից, կամ էլ Ադրբեջանի կապրիզնիություններին ենթարկվելով արձանագրությունները չվավերացնի ու սենց հա ձգձգի, արդյունքում ստանա ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչումը: Կարծում եմ այնուամենայնիվ Թուրքիան կվավերացնի արձանագրությունները ու կխուսափի ցեղասպանության ճանաչումից: Համաձայն եմ Ռեալիստի հետ՝ սա ընդամենը խաղեր են, որ ստիպեն Թուրքիային վավերացնել արձանագրությունները:
ԱՄՆ -ը պարզապես Թուրքիային ստիպում ա ներվայնանալ ու անել այն, ինչ իրեն ասում են: Էլի հերթական(երորդ) անգամ էսպիսի բանաձև ա անցնում հասնում լիագումար նիստ ու քննարկման չի դրվում: Չգիտեսմ էս անգամ ուր կհասնի, բայց ոնց որ էս անգամ իրավիճակը կարա նենց լինի, որ բանաձևը ստորագրվի պրեզիդենտի կողմից:

Բայց դա չի նշանակում, որ Թուրքիան կճանաչի ցեղասպանությունը: Էդքան հզորագույն երկրներ են ճանաչել, բայց Թուրքիայի հեչ յաթաղանին էլ չի, էդ ինչի՞ պիտի ԱՄՆ-ից հետո սկսի ճանաչել: Կարա ԱՄՆ չճանաչի, մենակ Թուրքիան ճանաչի ու հարցը համարենք լուծված: