Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Ես քեզ հստակ ասում եմ, որ այնքա՜ն փաստաթուղթ ու ապացույց կա՝ թուրքերի ոճրագործության վերաբերյալ, որ անգամ հարկավոր չէ այդ ջարդերը իրականացրած քրդերի հարություն առնելը: Ճիշտ ես միամտության պահով, դրա համար էլ ես դաշնակներին մեղադրում եմ՝ երիտթուրքերի հետ համագործակցելու համար, որովհետև եթե դու քաղ ինստիտուտ ես, այս դեպքում՝ կուսակցություն, դու պետք է քո ազգի լավն ու վատը իմանաս ու նրան առաջնորդես, իսկ նրանք հայ ազգը առաջնորդեցին դեպի Ցեղասպանություն: Դու սխալ պատկերացում ունես մեր այսօրվա դրության մասին. ԱՄՆ-ը, ՌԴ-ն չլինեին, մեր այսօրվա իշխանության մտքով չէր էլ անցնի թուրքերի հետ հարաբերությունները բարելավել: Ոչ թե դա նրանց շահերից չի բխում, այլ չունեն հարաբերություններ կարգավորելու մշակույթ: Նախապայմանի տակ էլ չեն ստորագրի, եթե ԱՄՆ-ը և ՌԴ-ն չպահանջեն:
Ինչքան փաստաթուղթ ուզում ա լինի, մեկա Թալեաթին սպանելը լրիվ անիմաստ էր, եթե վնաս չէր, մեկա արդեն իրա գործը արել պրծել էր, նենց չէր որ հանկարծ մի օր ավել ողջ մնար ցեղասպանությունը շարունակվելու էր…
Այսօրվա դրությունը լրիվ նորմալ ա, տենց էլ Հայաստանը երկիր չդարձաց, դրա համար ինձ ավելի հանգիստ եմ զգում սենց, որ էտ կարգի հարցերը ՌԴ, ԱՄՆ են որոշում, քան թե ինչ որ լտպ, Քոչարյան, Սերժ, …