Տրիբուն ջան, ես իհարկե պատմական իռռեդենցիզմի մոլի ջատագով չեմ, բայց ասեմ հետևյալը՝
1. Հողային հարցը կարելի է ասել, որ փակ է, բայց ցանկացած պահի կարող է բարձրացվել: Իհարկե քրդերի գործոնն է առկա: Կարծեմ Կարսի պայմանագրով պետք է հոդված մտցնեին, ըստ որի՝ Անին տրվելու էր Հայաստանին, որ հայ գիտնականները պեղումներ իրականացնեն: Բայց ստացվել է այնպես, որ այդ հոդվածի մասին մոռացել են: Վերջերս թուրքերը մի հարց էլ էին բարձրացրել, թե՝ մենք Հայաստանի՞ց ենք գրավել այդ հողերը, որ մեզնից եք պահանջում: Հասկացա՞ր՝ ինչ են ուզում ասել

Իբր Բյուզանդիայից ենք խլել, գնացեք Բյուզանդիայից էլ ձեր հողերը պահանջեք: Մեր սեմինարավարն էլ էնպիսի մի տրագիզմով ներկայացրեց այս փաստը, որ վերջ, էլի, մենք հակափաստարկ չունենք: Ես իհարկե ունեմ իմ հակափաստարկը, բայց քանի որ էդ մարդը հանրապետական է, գլուխ չդրեցի: Իսկ հակափաստարկն այն է, որ մեզ թող Կարսն ու Սուրմալուն տան, եթե էդպես է, որովհետև այդ հողերը Բյուզանդիայից չեն խլել: Ինչևէ:
2. Թուրքիայի պատմության հետ ո՞նց ես: Լսել ե՞ս ունևորության հարկի մասին /վարլըք վերգիսի/: Սա մտցրել է Իսմեթ Ինյոնյուն: Նա Քեմալից հետո է Թուրքիայի ղեկավարը եղել: Այդ հարկը ոչ մահմեդականներից գանձվում էր մոտ 10 անգամ ավել: Այդ ժամանակ թուրքերը ոչ միայն լուծում էին իրենց բյուջեն լցնելու հարցը, այլև՝ երկիրը ոչ մահմեդական գործարարներից, առևտրականներից... ազատելու խնդիրը: Էտատիզմի գաղափարները տիրապետող էին հենց այդ շրջանում՝ սկսած 30-ականներից: Ով չէր կարողանում հարկերը մուծել, ունեցվածքը բռնագրավում էին, այդ մարդկանց աքսորում: Իրավիճակը այնպիսին է, որ եթե Ցեղասպանությունը ճանաչվի, թուրքերը ստիպված պետք է լինեն նաև հայերի ունեցվածքի հարցի բարձրացման առջև կանգնել: Դա արդեն նշանակում է, որ վտանգվում են այսօրվա Անատոլիայի բուրժուաների դիրքերը: Համաձայնիր, որ Անատոլիայում հայերի հայտնվելը, այն էլ՝ սեփականության իրավունքով, թուրքերի համար մեղմ ասած՝ անցանկալի է:
Էջանիշներ