_DEATH_ ջան, իսկ դու գիտե՞ս, որ Թալեաթից հետո էլ սկսվել է քեմալականների պայքարը՝ ազգային փոքրամասնությունների դեմ: Ըստ քեզ դա Ցեղասպանությու՞ն է, թե՞ ոչ: Ու Քեմալին էլ հայերը չեն սպանել, իսկ այլ երկրներ էլ, այդ թվում, բնականաբար, Թուրքիան, նրան չեն դատապարտել... այս դեպքու՞մ ինչ կասես:
Շատ իզուր, որ քեզ հանգիստ ես զգում, որ մեր փոխարեն ուրիշներն են որոշումներ կայացնում, իսկ մեզ ստիպում են ի կատար ածել դրանք: Կներես, որ այս դեպքի վրա եմ օրինակ բերում, բայց այս մտածելակերպը շատ ու շաաատ հայերի մոտ կա: Ինչու՞ եք կարծում, որ մենք անընդունակ ենք որոշում կայացնել ու մեր բախտի տերը լինել: Հետո՞ ինչ, որ իշխանության գլուխ այն մարդիկ չեն, որ անհրաժեշտ են:
Էջանիշներ