ՄԿՆԱԿԱՆՋ, գ. (Բուս.) Խոտատերևների կարգին պատկանող բոյս՝ երկայն նշտարաձև տերևներով, որոնք ծածկված են խիտ մազով, բարձր՝ անկիւնաւոր ցօղունով, գեղեցիկ երկնագոյն կապոյտ մանց ծաղիկներով, որ բուսնում են միակողմանի ջրուանդի վրայ. բուսնում է ջրալից մարգագետինների վրայ, առուակների մօտ. նրանից փնջեր են կապում, խոտը և ծաղիկները գործ են ածում թէյի պէս՝ քրտինք բերելու համար. խարշած տերևների ջուրը գործ են ածում իբրև աչքացաւի դեղ: Մկնականջին ուրիշ լեզուներով ասում են՝ անմոռուկ, ինձ չմոռանաս: Մկնականջի զանազան տեսակներ կան, Բազմագունեան, Խոտակերպ, Միջակ, Անմոռուկ ևն:
Հայերէն Բացատրական Բառարան. Ստեփան Մալխասեանց
ՄԿՆԱԿԱՆՋ, գ. (բսբ) 1. Բզրուկ, ալսուս, տզրուկ, անմոռուկ, տզրկախոտ, սամուխ, անճուք: || Անմոռուկ [ճահճային]:
Հայոց լեզվի հոմանիշների բառարան. Աշոտ Սուքիասյան
![]()
Էջանիշներ