User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչպես եք վերաբերվում Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլուն

Քվեարկողներ
57. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լավ

    12 21.05%
  • Վատ

    25 43.86%
  • Անտարբեր եմ

    14 24.56%
  • Չեմ ճանաչում

    6 10.53%
Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

  1. #76
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլմո
    Փաստորեն էս աշխարհի ամենահիմար ազգը թուրքերն են, թե արևելյան թե արևմտյան
    Մեկը չի ուզում Ղարաբաղի պրոբլեմից ազատվի, մյուսն էլ չի ուզում Քրդստանից ազատվի, ամեն գնով ուզում են պահեն․․․․․

    հայի բախտ էլի, այսպիսի հիմար հարևաններ։
    Թուրքերը էնքան խելոք են, որ կարողացել են ուրշի հողը ձեռքից վերցնել ու վրան պետություն ստեղծել: Բայց կոնկրետ Հայաստանից վերցրած հատվածը գլխներին գլխացավանք ա դառել: Քրդերի ձեռը կրակն են ընկել, ու մեծ հաշվով իրանց էդ հողերը քրդերով լեցուն պետք էլ չի: Ձեռքները ճար լինի մի հատ էլ գենոցիդ կանեն:
    Վրաստանի դեպքում գենոցիդը մի քանի անգամ չստացվեց: Էս անգամ էլ կորցնելու բան չկար: Սահակաշվիլին գնացել էր կամ արագ գենոցիդ անելու, կամ պարտվելու ու հողերն էլ Օսերին էլ ռուսներին նվիրելու: Կգա ժամանակ ու ինքը էդ հողերը հետ կստանա, որովհետև միջազգային հանրությունը չի ճանաչում դրանք, որպես անկախ պետության տարածքներ: Իսկ էդ ժամանակը մինչև գա Սահակաշվիլին երկիր ա կառուցում: Ինչքան լավ երկիր կառուցի, էնքան արագ ու հեշտ էդ հողերը հետ կվերցնի:
    էսպես չի մնա

  2. #77
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանին պետք է կայուն, զարգացող Վրաստան:
    Արթ ուրեմն քեզ նորություն ասեմ, որը շատերի համար փաստ ա: Վրաստանը մեր համար Ադրբեջանից ավելի թշնամի պետություն ա: Եթե Ադրբեջանը բացահայտ թշնամի ա, Վրաստանը ցեցի պես անպատիժ ուտում ա Հայաստանի փողերը: Վրաստանից սրիկա քաղաքականություն մենակ Վրաստանն ա վարում: Մուսուլմանական Իրանից վատ են մեզ վերաբերվում: Ինչքան Վրաստանը տնտեսապես զարգանա, էնքան մեր բեռների հարկերը ավելի ա բարձրացնելու: Մի «գեղեցիկ» օր չեմ զարմանա, թե Սահակաշվիլին գալստուկը ուտի, ու որոշի, որ Հայաստանի վրա էմբարգո պետք ա դրվի:

    Իսկ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի պահով կասեմ, որ իրանք ռուսներից շատ չեն տարբերվում: պարզապես հիմա մի քիչ ավելի շահավետ ա իրանց հետևը մտնել, քան Ռուսաստանի: Վաղը լրիվ հակառակը կարող ա լինի:
    էսպես չի մնա

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (25.12.2009), h.s. (26.12.2009), ministr (24.12.2009), One_Way_Ticket (24.12.2009), REAL_ist (25.12.2009)

  4. #78
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե խոսքը գնումա պատերազմի ժամանակ ռմբակոծման մասին, ապա պատերազմում ամեն ինչ էլ հնարավորա: Մասնավորապես ռմբակոծվեցին ոչ միայն հարակից գյուղերը, այլ նաև Վրաստանի ռազմաբազաները, նավահանգիստները և այլն:
    Իսկ եթե խոսքը գնում ա մինչև պատերազմը ռմբակոծման մասին, ապա ստեղ ճիշտը գտնելը շատ դժվարա, որովհետև նման դեպքերում երկու կողմն էլ մեղադրում են իրար նախահարձակ լինելու մեջ: Թեկուզ հենց մեր ու Ադրբեջանի օրինակով նայենք: Նրանք էն կողմից են մեղադրում իրենց դիրքերը գնդակոծելու և մարդ սպանելու մեջ, մենք էլ մեր հերթին նրանց ենք մեղադրում: Եվ այդպես շարունակ: Հիմա եթե հաշվի առնենք, որ խաղաղապահները թեթև են զինված լինում, գումարած նրան, որ ռմբակոծելու դեպքում Սահակաշվիլին աշխարհով մեկ վայնասուն կբարձրացներ, պահանջելով ռուսներից հետ վերցնել խաղաղապահի մանդատը, և գոնե այդպիսով հիմք ստեղծելով իր հետագա գործողությունների համար, քիչ հավանական եմ համարում ռուսների կողմից ռմբակոծությունը:
    Բարի, քո դիրքորոշումը ինձ պարզ է: Եթե Ադրբեջանը ռմբակոծի Իջևանը, ապա հայերը նրանց մայրիկը կլացացնեն, իսկ երբ Ռուսաստանն է ռմբակոծում վրացակն գյուղերը, ապա նրանց հերն էլ անիծաց, թող չքվեն անհետք...
    Օգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին Վրաստանի կողմից ԲԱԶՄԱԹԻՎ փորձեր են եղել հանդիպելու այսպես կոչված խաղապահների խեկավարության հետ, ինչը չի ստացվել, փորձ է եղել կապնվել նրանց ղեկավար Պուծին ձյայի հետ, ինչը նույնպես հաջողությամբ չի ավարտվել: Այս ամենի մասին կան փաստեր, ՓԱՍՏԵՐ... Վրացական կողմը նույնիսկ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ հրադադար է հայտարարել, սակայն ռուսական կողմից շարունակվել է ռմբակոծումը: Կրկնում եմ, փաստեր այս ամենի կան, տեսա և ձայնա ֆայլերի, փաստաթղթերի տեսքով: Սահակաշվիլու վայնասուն վաղուց կար աշխարհով մեկ, բայց ոչ մեկ չէր հավատում... Մինչև որ իրական պատերազմ չսկսվեց ու հետո Սարկոզին պոժառ ընկած վազվզում էր Մոսկվայի ու Թբիլիսիի միջև:
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտգեո, ինչու՞ ես Հարավային Օսեթիան անվանում "այսպես կոչված": Իսկ ինչպե՞ս կոչել: Վրաստա՞ն: Ինչի՞ հիման վրա: Նրա հիման վրա, որ Ստալին ձաձան այդպես էր որոշե՞լ: Բայց չէ՞ որ Վրաստանը ԽՍՀՄ ժամանակաշրջանը հայտարարել է օկուպացիա, և դու այդ բնորոշմանը լրիվ համաձայն ես, ինչքան հասկանում եմ: Հարավային Օսեթիան նույնքան իրավունք ունի անկախ լինելու, որքան Լեռնային Ղարաբաղը: Թե՞ քո ՆԱՏՈ/ԵՄ եղբայրական կառույցներից սովորել ես կրկնակի ստանդարտներ կիրառել:

    P.S. Ես մի անգամ էլ քեզ այդ հարցը տվեցի, սրամիտ ձևով շրջանցեցիր:
    Չեմ հիշում որտեղ ես տվել և ինչպե՞ս եմ շրջանցել, բայց... Հարցը նրանում է, որ Հարավային Օսեթիա անվանումը արհեստականորեն ստեղծված անվանում է, որը առաջին անգամ օգտագործվել է ռուս զինված ուժերի կողմից 19-րդ դարասկզբին: Հետագայում այդպես են անվանել կրկին ռուսները Վրաստանը գրավելուց հետո 1922 թվականին նոր ստեղծված տարածքային միավորը:
    Ցխինվալի ռեգիոն:
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի պահով կասեմ, որ իրանք ռուսներից շատ չեն տարբերվում: պարզապես հիմա մի քիչ ավելի շահավետ ա իրանց հետևը մտնել, քան Ռուսաստանի: Վաղը լրիվ հակառակը կարող ա լինի:
    Հակառակը կլինի, ռուսների հետ կլինենք:

  5. #79
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկապես անտեղյակ ես, թե ուզում ես ոչ ցանկալի մասերը չնկատել?

    Աբխազիայում և Հարավային Օսեթիայում Վրաստանի կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի հիման վրա(1992 Սոչիի պայմանագիր, 1994թ. Մոսկվայի պայմանագիր) Ռուսաստանի Դաշնությունը տեղակայել էր խաղաղապահ ուժեր և խաղաղապահական մանդատ ուներ(ССПМ), որը ճանաչվել էր ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ԵԱՀԿ-ի կողմից: Եվ բնականաբար իր խաղաղապահների նկատմամբ հարձակման հետևանքով ՌԴ-ն ուներ ինքնապաշտպանության իրավունք, որը ամրագրվածա ՄԱԿ-ի կանոնադրությամբ:
    Կրկնում եմ, խաղապահները դադարում են խաղաղապահ լինելուց, երբ դառնում են զավթողական զորքի մաս:
    Ի դեպ
    В период с 6 по 8 августа позиции грузинских миротворцев постоянно подвергались минометным обстрелам, среди грузинских миротворцев были погибшие. Что сделали российские миротворцы, чтобы предотвратить это? Что было предпринято руководством миротворческого контингента в Южной Осетии и руководством России, чтобы не допустить гибели миротворцев? Мы просим дать юридическую оценку действиям командующего миротворческими силами генерала Кулахметова в период с 1 по 8 августа 2008 года включительно. Нет ли в его действиях признаков преступлений, предусмотренных ст. 283 УК РФ «Халатность», иных нарушений действующих норм и правил?
    http://rufront.msk.ru/georgiawar.htm
    http://aillarionov.livejournal.com/96879.html

  6. #80
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հիշում որտեղ ես տվել և ինչպե՞ս եմ շրջանցել, բայց... Հարցը նրանում է, որ Հարավային Օսեթիա անվանումը արհեստականորեն ստեղծված անվանում է, որը առաջին անգամ օգտագործվել է ռուս զինված ուժերի կողմից 19-րդ դարասկզբին: Հետագայում այդպես են անվանել կրկին ռուսները Վրաստանը գրավելուց հետո 1922 թվականին նոր ստեղծված տարածքային միավորը:
    Ցխինվալի ռեգիոն:
    Ռուսների կողմից 19-րդ դարասկզբին մտցված "Հարավային Օսեթիա" անվանումը սխալ է, իսկ ճիշտը 20-րդ դարի վերջում Շեվարնաձեի կողմից մտցված "Ցխինվալի ռեգիոն"-ն է: Ինչ ասեմ

    Ի դեպ, դու գլխավոր հարցին չպատասխանեցիր: Ինչի՞ հիման վրա պիտի Հարավային Օսեթիան կամ Աբխազիան Վրաստանի կազմում լինեն:

  7. #81
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրկնում եմ, խաղապահները դադարում են խաղաղապահ լինելուց, երբ դառնում են զավթողական զորքի մաս:
    Կրկնում եմ, որ խաղաղապահները առաջինն են ենթարկվել զինված հարձակման: Դա արդեն միջազգայնորեն ապացուցված փաստա:
    Իսկ մեջբերածդ ոչնչի մասինա, նույնիսկ խաղաղապահների կողմից իրենց պարտականությունները չկատարելը չի կարող հանգեցնել նրանց նկատմամբ ուժի կիրառման արդարացման:

    Պետքա ուղղակի ընդունել դառը իրականությունը, որ Սահակաշվիլին մեծ սխալա գործել խաղաղապահների վրա հարձակվելով, դրանով առիթա տվել Ռուսաստանին օգտագործել իրավիճակը ու վերջնականապես լուծել Օսեթիայի ու Աբխազիայի հարցերը:
    Սահակաշվիլին ներքին հոյակապ քաղաքականությունա իրականացնում, որի արդյունքում ակնհայտ զարգացումա ապրել Վրաստանը, ինչը չի կարելի ասել արտաքին քաղաքականության մասին, որտեղ սխալները բացահայտ են: Ընդհանրապես ձեռագիրը շատ նմանա ներքին դեմոկրատ և արտաքին ագրեսոր ԱՄՆ-ին:
    Վերջին խմբագրող՝ REAL_ist: 25.12.2009, 01:26:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  8. #82
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, դու գլխավոր հարցին չպատասխանեցիր: Ինչի՞ հիման վրա պիտի Հարավային Օսեթիան կամ Աբխազիան Վրաստանի կազմում լինեն:
    Բայց ցանկությունը պատճառ չունի: Որովհետև տենց են ուզում: Օրինակ ես 1 000 000 000 դոլլար փող եմ ուզում: Մի հարց ա ինչի՞ եմ ուզում, մի այլ հարց ա իսկ ինչի՞ պետք է իմ ձեռքում էդ փողը հայտնվի:

    Բայց սա էլ ոչնիչ: Ամենագլխավոր ճշմարտությունը Նժդեհի բառերով՝ «ուժն է ծնում իրավունք»: Ով ուժեղ ա նրա «ուզում եմ»-ն ա անցնում: Իսկ արդարության վրա վաղուց են տանկերով անցել:
    էսպես չի մնա

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (25.12.2009)

  10. #83
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսների կողմից 19-րդ դարասկզբին մտցված "Հարավային Օսեթիա" անվանումը սխալ է, իսկ ճիշտը 20-րդ դարի վերջում Շեվարնաձեի կողմից մտցված "Ցխինվալի ռեգիոն"-ն է: Ինչ ասեմ

    Ի դեպ, դու գլխավոր հարցին չպատասխանեցիր: Ինչի՞ հիման վրա պիտի Հարավային Օսեթիան կամ Աբխազիան Վրաստանի կազմում լինեն:
    Պատմական, իրավական, իմ անձնական ցանկության։
    http://ru.wikipedia.org/wiki/%D0%A8%...D0%B0%D0%B9%29
    http://ru.wikipedia.org/wiki/%D0%90%...B7%D0%B8%D1%8F

  11. #84
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմական, իրավական, իմ անձնական ցանկության։
    http://ru.wikipedia.org/wiki/%D0%A8%...D0%B0%D0%B9%29
    http://ru.wikipedia.org/wiki/%D0%90%...B7%D0%B8%D1%8F
    Տվածդ հղումներից առաջինում, ոչ պատմական, ոչ իրավական փաստարկ չկա: Երկրորդում պատմությունը սկսվում է 1992 թվականից
    Այնպես որ մնում է անձնական ցանկությունդ:

  12. #85
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մի հայ զինվորականի ասելով ռուսական զորքը կորցրել է մոտ հազար զինվոր, ոչ թե՝ 172, որն է հանդիսացել է հետագա որոշումների ընդունման պատճառը…

  13. #86
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Պիտի հիասթափեցնեմ Ձեզ, հարգելի Adriano, բայց Սաակաշվիլիին Վրաստանում սիրում են։ Եվ ավելի քան սիրում են։ Եթե Դուք նման տպավորություն եք ստացել արտերկրի մամուլի հրապարակումներից, ապա դրանց մոտեցումներն այնքան հակասական են, որ որ անհնար է թացը չորից զատել։ Իսկ եթե այդպես եք եզրակացրել Վրաստանում տեղի ունեցող «200000-անոց» ցույցերի կադրերից, ապա թույլ տվեք հիշեցնել, որ նրա իշխանության գալուց հետո ավելի քան 50000 մարդ հայտնվել է բանտում կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման, պետության փողերը յուրացնելու կամ անհիմն վատնելու և այլ նմանատիպ մեղադրանքներով։ Եվ հաստատ դրանց գերակշիռ մեծամասնությունը (եթե ոչ բոլորը) միանգամայն արդարացիորեն է այդ բախտին արժանացել։ Բնական է, որ յուրաքանչյուր բանտարկված գոնե 4 ազգական կարող է ունենալ, որոնք դուրս կգան նախագահի դեմ բողոքելու։
    Իսկ ինչ վերաբերում է նրա լեգիտիմությանը, ապա դա շա՜տ վիճահարույց հարց է. անձամբ ինձ համար մի բան է կարևոր. նայեք, թե ինչ վիճակում էր Վրաստանը և ինչքան էր զիջում Հայաստանին մինչև Սաակաշվիլիի իշխանության գալը, հետո էլ համեմատեք, թե այժմ ինչքան առաջ է մեզնից բոլոր ցուցանիշերով։
    Եվ երրորդ. Սաակաշվիլին վրացիների պես շովինիստ ազգին բավական հանդուրժողականություն է սովորեցրել. նա որևէ տեսակի ֆաշիստական գաղափարախոսություն չի հրահրում։ Եթե Սովետական Վրաստանի ժամանակներում և Շևարդնաձեի օրոք հայերը Թբիլիսիում իրենց 3-րդ տեսակի մարդ էին զգում, վախենում էին անգամ հայերեն խոսել, ապա այժմ ոչ մի հայ չի վախենում ազատ զբոսնել Թբիլիսիի փողոցներով։ Մարդիկ վստահ են, որ իրենց իրավունքների ցանկացած ոտնահարման դեպքում յուրաքանչյուր փողոցի անկյունում կանգնած ոստիկան կպաշտպանի իրենց՝ անկախ ազգային պատկանելությունից։ Վրաստանում մեկին ազգային պատկանելության համար վիրավորանք հասցնելը չափազանց խիստ է պատժվում։
    Եվ ի տարբերություն Հայաստանի՝ ԱՅՆՏԵՂ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ, ոչ թե մնում են թղթի վրա։
    Եթե տեսնեք, թե մարդիկ ինչ ցավով են մտածում, որ 2013-ին Սաակաշվիլիի պաշտոնավարման ժամկետը լրանում է, նման թյուրըմբռնում չեք ունենա։
    Գրառումս ներշնչված չէ մամուլի տեսություններից ու քաղաքագետների վերլուծություններից. այն կարելի է վերնագրել ԱԿԱՆԱՏԵՍԻ ԱՉՔԵՐՈՎ...
    Միանշանակ հավատում եմ, քանի որ նույնը լսել եմ իմ վրացի ընկերոջից։
    Իսկ հայկական ու ռուսական «անկախ» լրատվամիջոցների «սրսկած» կարծիքներով առաջնորդվողներին խորհուրդ կտամ ավելի բազմազան դարձնեն լրատվության աղբյուրները։

    Հ.Գ.Սակայն մնում եմ այն կարծիքին, որ իշխանությունը ցանկացած մարդու փոխում է։

  14. #87
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարի, քո դիրքորոշումը ինձ պարզ է: Եթե Ադրբեջանը ռմբակոծի Իջևանը, ապա հայերը նրանց մայրիկը կլացացնեն, իսկ երբ Ռուսաստանն է ռմբակոծում վրացակն գյուղերը, ապա նրանց հերն էլ անիծաց, թող չքվեն անհետք...
    Օգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին Վրաստանի կողմից ԲԱԶՄԱԹԻՎ փորձեր են եղել հանդիպելու այսպես կոչված խաղապահների խեկավարության հետ, ինչը չի ստացվել, փորձ է եղել կապնվել նրանց ղեկավար Պուծին ձյայի հետ, ինչը նույնպես հաջողությամբ չի ավարտվել: Այս ամենի մասին կան փաստեր, ՓԱՍՏԵՐ... Վրացական կողմը նույնիսկ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ հրադադար է հայտարարել, սակայն ռուսական կողմից շարունակվել է ռմբակոծումը: Կրկնում եմ, փաստեր այս ամենի կան, տեսա և ձայնա ֆայլերի, փաստաթղթերի տեսքով: Սահակաշվիլու վայնասուն վաղուց կար աշխարհով մեկ, բայց ոչ մեկ չէր հավատում... Մինչև որ իրական պատերազմ չսկսվեց ու հետո Սարկոզին պոժառ ընկած վազվզում էր Մոսկվայի ու Թբիլիսիի միջև:
    Էդ ռմբակոծելու հաշվով ես արդեն ասեցի Նույնիսկ եթե մի պահ ենթադրենք, որ ռուս խաղաղապահները ռմբակոծում էին վրացական գյուղերը, ապա կարելի էր օրինակ հեռահար կամ ավիացիայի հարվածներով լռեցնել... բայց արի ու տես որ վրացական բանակը` վարժեցված ամերիկացիների կողմից գրոհեց Ցխինվալ: Եթե պրոբլեմը ռուս խաղաղապահն է ապա Ցխինվալի և հարակից գյուղերի բնակչության հետ ինչ գործ ուներ? Եթե նման բան լիներ, ապա աշխարհի դիտորդներին կհավաքեր անմիջապես էդ գյուղերում, որ ցուցյ տար թե տեսեք մեզ ոնց են գնդակողծում: Էդ քո ասած միակողմանի հրադադարը արդեն պարտությունից հետո էր և Վրաստանը ուրիշ ճար չուներ էլ կրակը դադրեցնելուց բացի: Պուտինի հետ ուզեց խոսի երբ ռուսական զորքերը մտան Վրաստան, բայց էդ պահին ոչ ոք ցանկություն չուներ Սահակաշվիլու հետ խոսելու: Արի պատերազմից առաջն ու ընթացքումը մի խառնի իրար Հետո էլ որ գրում ես փաստ, ցանկալիա էդ փաստը ներկայացնես, որ պարզ լինի:

    Համ էլ այս հարցին չպատասխանեցիր

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի միջի այլոց նման մի պատմություն էլ Արցախումա: Մարդիկ ինքնորոշվել են ըստ ՕՐԵՆՔԻ, հիմա դու համարում ես Արցախը Ադրբեջանի մաս թե անկախ միավոր? Եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, ըստ քեզ որոնք պետք է լինեն Հայաստանի քայլերը?
    1. Լռի
    2. Դիմի միջազգային կառույցներին
    3. Վնասազերծի ռմբակոծողներին

    Սպասում եմ պատասխանիդ
    Վերջին խմբագրող՝ ministr: 25.12.2009, 09:21:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  15. #88
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ ռմբակոծելու հաշվով ես արդեն ասեցի Նույնիսկ եթե մի պահ ենթադրենք, որ ռուս խաղաղապահները ռմբակոծում էին վրացական գյուղերը, ապա կարելի էր օրինակ հեռահար կամ ավիացիայի հարվածներով լռեցնել...
    Մոտավորապես տենց էլ արել են՝ գրադով
    բայց արի ու տես որ վրացական բանակը` վարժեցված ամերիկացիների կողմից գրոհեց Ցխինվալ:
    Որտեղ բացի ռուզ, օս, կազակ զինվորներից գրեթե ոչ ոք չկար։ Խնդրում եմ ստախոս ռուսական ալիքների լացակումած կադրերը չբերել, որպես հակափաստարկ…
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի միջի այլոց նման մի պատմություն էլ Արցախումա: Մարդիկ ինքնորոշվել են ըստ ՕՐԵՆՔԻ, հիմա դու համարում ես Արցախը Ադրբեջանի մաս թե անկախ միավոր? Եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, ըստ քեզ որոնք պետք է լինեն Հայաստանի քայլերը?
    1. Լռի
    2. Դիմի միջազգային կառույցներին
    3. Վնասազերծի ռմբակոծողներին

    Սպասում եմ պատասխանիդ
    Արցախը դե ֆակտո անկախ/Հայաստանից կախյալ է, դե յուրե շարունակում է մնալ Ադրբեջանի մաս։
    Պեփք է ամեն ինչ անել, որ հարձակման գործը չհասնի։ Իսկ եթե հասավ, ապա առաջին կետը բացառվում է։ Երկրորդ ու երրորդը պիտի անի, միաժամանակ։ Վրաստանում մի քիչ ուշացավ երկրորդ կետը, բայց երրորդը գերազանց իրականացվեց։

  16. #89
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Տվածդ հղումներից առաջինում, ոչ պատմական, ոչ իրավական փաստարկ չկա: Երկրորդում պատմությունը սկսվում է 1992 թվականից
    Այնպես որ մնում է անձնական ցանկությունդ:
    Թեկուզ։ Հորեղբորս կինը օս է, ամեն Նոր Տարի Ցխինվալիի մոտակա գյուղում նրա օս մոր կողմից սարքած կարմիր գինի էր բերում, խմում էինք խաղաղության, եղբայրության, ուրախության կենացը։ Այսօր ես Պուծին ձյայի պատճառով զրկված եմ գինուց, իսկ հորեղբորս կինը արդեն տարի ու կես չի տեսել մորը, հիվանդ քրոջը… Ու քանի դեռ ռուս զինվորի սապոգը տրորում ա մեր սուրբ հողը, իսկ մենք կենդանի ենք՝ պայքարը ավարտված չէ։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 26.12.2009, 11:16:

  17. #90
    Javakhk Network Javakhk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Ջավախք
    Գրառումներ
    212
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն Սաակաշվիլին շատ հեռատես էր որ կարողացավ Վրաստանը ազատել այնպիսի ծանր բեռից ...

    ... աստված տա Ջավախքի պես ծանր խնդիրն էլ քցի Վրաստանի ուսերի վրայից խոստանում եմ որ Սաակաշվիլու նկարները կկպցնեմ սաղ տան պատերիս:
    Միայն պասիվ սպասելը քիչ է,պետք է օգնել պրն Սահակշվիլուն: Ի վերջ Հայաստանի պատվո շքանշանի ասպետ է...

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Նա իսկական գրող չէ...»
    Հեղինակ՝ impression, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 10.07.2013, 15:59
  2. Հայրենասեր Լուսինե ջան, ծնունդդ շնորհավոր
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 50
    Վերջինը: 30.09.2011, 19:09
  3. Իսկական մարդ...
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.05.2010, 12:55
  4. Իսկական տղեքի համար
    Հեղինակ՝ progressive, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.10.2009, 11:29
  5. Իսկական ընկերը
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 27.09.2008, 12:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •