Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
Փաստորեն Սաակաշվիլին շատ հեռատես էր որ կարողացավ Վրաստանը ազատել այնպիսի ծանր բեռից ինչպիսին էին Աբխազիան ու Օսեթիան:
Բա պահում էր ի՞նչ աներ: Ռեհան է՞ր ցանելու էդ հողի վրա: Էդ հողի վրա ապրող ժողովուրդը չի ուզում Վրաստանի կազմում լինի, Ռուսաստանն էլ պատրվակ ա գտել խաղաղապահներ լցնելու համար:
Պատկերացրա Ղարաբաղցիները չեն ուզում Հայաստանի կազմում ապրեն, Թուրքիան էլ խաղապահներ ա լցրել Ղարաբաղ, որ խաղաղություն ապահովի: Ձեռի հետ էլ մեզ բզբզում են: Էդ դեպքում ամենաճիշտ գործողությունը պատերազմ սկսելն ու ամբողջ ուժով բարձր գոռալն ա, որ եքա Թուրքիան հարձակվել ա խեղճ ու կրակ Հայաստանի վրա: Ի միջայլոց պատերազմը պետք ա սկսել էնպիսի ժամանակ, երբ աշխարհի գլուխը խան ա: Օրինակ՝ Օլիմպիադայի:
Էդքանով ազատվում ես պրոբլեմատիկ տարածքից, մեջի ժողովրդին էլ նվիրում ես Թուրքերին: Մի քանի տարի հետո մեջի ժողովուրդը լացուկոծը դնում ա, ու փոշմանում ա իրա արածի համար: Դու էլ որպես տարածքային կոնֆլիկտներ չունեցող երկիր, հանգիստ քո երկիրն ես ղեկավարում: