Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Չեմ համաձայնվի այս մասի հետ, քանի որ Սահակաշվիլիի կերպարը «խիստ արդիական» դարձավ նախագահ ընտրվելուց նույնիսկ առաջ և այն «խիստ արդիական» մնաց ռուսական, եվրոպական, հայկական էլ չեմ ասում վրացական ԶԼՄ-ների և ֆորումների համար մինչ օրս և կասկածներ ունեմ, որ մինչև 2013 թվականը կմնա և ենթադրում եմ, որ դեռ հետո էլ կքննարկվի։ Կարող եմ թեկուզ հենց Ակումբի էջերից բազմաթիվ ու բազմապիսի թեմաների օրինակներ բերեմ Սահակաշվիլիի վերաբերյալ, բայց չեմ անի, հավես ու ժամանակ չկա: Իմհկ սա կարևոր չի:
Նախ թույլ տուր ես դատեմ և տեսնեմ թե իմ համար, որ թեման է արդիկական որը չէ, երկրորդ նման բան գրելուց առաջ գոնե մի 4 մեգաբայթի պիտի մտածես ու հասկանաս, որ կարողա նման թեմա ես առաջին անգամ եմ տեսնում ակումբում ու դա իմ համար նոր թեմա է: Ձեր գրածը լրիվ անհասկանալի է, ինչ եք ուզում ասել չեմ հասկանում:
Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Սրա հետ միասին պիտի նշվի, որ դիրքորոշումը խիստ ռուսական է:
Նախ եթե ես ըստ քեզ ռուսամետ եմ, ապա դու ըստ ինձ ամերիկամետ ես: Հասկանում ես պարոն Սահակաշվիլի մասին ես կարծիք եմ հայտնում իր իսկ կատարած գործերից: Իսկ Սահակաշվիլուց ինչ տեսանք պատերազմ, սպանություններ, հակառուսական հիստերիա, իսկ չի կարելի հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալ ինչ:
Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Եկեք տեսնենք: Նախկին նախագահը ՀՐԱԺԱՐԱԿԱՆ տվեց, ժողովրդի կողմից մի քանի շաբաթ տևող ցույցերի արդյունքում… Պառլամենտի խոսնակ Նինո Բուրջանաձեն, ըստ Վրաստանի ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 40 օր իրականացրեց նախագահի պարտականությունները, ինչից հետո Սահակաշվիլին ընտրվեց նախագահ ընտրություններում ձայների 96,27% ստանալով, ինչը անհրաժեշտ էր հետագա ցավոտ, սակայն անհրաժեշտ փոփոխությունների անցկացման համար: Հետագայում հենց այդ փոփոխությունների արդյունքում հասարակության մեծ մասը՝ չհարմարվելով նոր իրականությանը կրկին դուրս եկավ փողոց, արդյունքում Սահակաշվիլին հրաժարական տվեց և նոր ընտրություններ նշանակեց: Սահակաշվիլին ընտրվեց երկրորդ և վերջին անգամ 53,47% ձայնով 2008 թվականի հունվարին:
Հա սակայն մի բան մոռացար հերթով ահ ու սարսափ տարածելով ժողովդրի, ընդդիմադիր դաշտի գործիչների և մերձավոր շրջապատի սպանությունների գնով նա եկավ իշխանության:
Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Լուրջ խնդիր ա ապատեղեկատվությունը: Իսկ սեփական երկրում չսիրված լինելը... Նայած ում կողմից: Կրկին իմ համեստ կարծիքով նախագահը չպիտի սիրված լինի տարատեսակ կրիմինալների, օլիգարխների և խորհրդային մտածելակերպ ունեցող մարդկանց կողմից…
Նախ սիրված չլինելը ես ի նկատի ունեմ սեփական ժողովրդի տեսանկյունից: Իսկ այ հակառակը տեղի ա ունենում, պարոն Սահակաշվիլուն սիրում են այսպես կոչված օլիգարխները, հակառուսական գործիչները, և ինչ է նշանակում խորհրդային մտածելակերպ, սա դարձել է ինչ-որ անիմաստ արտահայտություն, ամոթ է չէ խորհրդային միությունն էլ լավ բաներ ունեցել է չէ: Ես կխնդրեմ տալ ինձ սահմանումը խորհրդային մտածելակերպի:
Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Սահակաշվիլու քաղաքականութունը անփոփոխ է: Նշանակետը Եվրոմիությունը, ՆԱՏՈ-ն: Հնարավորինս հեռու կրմինալ, հարբեցող, ստրկատիրական Ռուսաստանից: Ազատ ու ինքնավար հանրապետություն, լեգիտիմ իշխանությամբ: Ռուսաստանի «տակ» գտնվող երկու երկիր գիտեմ, երկուսում էլ իշխանությունները դրածո են:
Այո համաձայն եմ նորից ձգտել եվրոմիության, սակայն դու անմտություն ու ուտոպիա չես համարում մի քաղաքականություն, որը ենթադրում է Ռուսաստանի նման հարուստ երկրի հետ կապերի խզում հանուն միլիոնավոր կիլոմետրերի վրա գտնվող երկրի: Եվ վերջի վերջո կարելի է եվրոպային ընդգրկվել, սակայն նատոյի անդամ չդառնալ:
Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Ահա, մոռացար գրել Վրաստանում կազմակերպված ցեղասպանության մասին, ամբողջովին պատկերը ստանալու համար: Ճիշտ ես, նման բան միայն Հայաստանը կարող է անել Թուրքիայի նկատմամբ:
Խնդրում եմ ճշգրտել թե այդ ինչ ցեղասպանության մասին է խոսքը:
Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Նման միտք չի եղել, չկա ու չի լինի: Սրա մասին հազար անգամ եմ խոսել ու բազմաթիվ ապացույցներ եմ բերել: Պատերազմը Ռուսաստանին էր ձեռք տալիս: Միակ հարցը, որը իմ մոտ առաջանում է Սահակաշվիլու հանդեպ, դա պատերազմի անխուսափելիության վերաբերյալ է: Վստահ չեմ, որ պատերազմն անխուսափելի էր…
Հարց իսկ ինչու Շիվարդնադզեն չդիմեց այդ քայլին?: Իսկ վերջի վերջո ես պաշտպանում եմ այն տեսակետը, որ ոչ Աբխազիան և ոչ էլ Հարավային Օսեթիան պատմական Վրաստանի տարածքներ չեն եղել:
Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Արի ու տես, որ իրավիճակը մնաց կայուն, Վրաստանը շարունակեց
զարգանալ, մեծ ցնցումներ չեղան:
Էլ ինչ պիտի լիներ տարածքային կորուստներ, մարդկային կորուստներ, տնտեսական կորուստներ ու սոցիալական ցնցումներ: Հասկանում ես Վրաստանը զրկվավ իր բնական հարևանից, որը իր կողքին է և նրա հետ ունի մեծ դարավոր կապեր ամեն բնագավառում, արդյոք դա նորմալ երևույթ է:
Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Ուհու, 20-ականների անկախ Վրաստանի վերացումը, 30-ականների սպանդն ու տարածքների վերաբաժանումը, 40-ականների սովն ու պատերազմը, 50-60-70-ականների լճացումը, 80-ականների աննորմալությունները, որպես հետևանք 90-ականների պատերազմները, ճգնաժամերը, լեգիտիմ իշխանության տապալումն ու Շեվարդնաձեի նախագահության տարիները... Էնքան «լավ» բան ա եղել կարոտախտով տառապող կոմունիստների համար Խորհրդային միությունում...
Հա իհարկե Վրաստանը պիտի բաժանեին Հայաստանի,
Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
ԼօԼ... Նոր նկատեցի, որ ամենադժվարը դատարկ խոսքերի համար հակափաստարկներ բերելն ա Վրաստանի ներսում կարծեմ ամեն ինչ նորմալ ա, միակ խումբը, որ վերացել ա Վրաստանից, դա անօրինական օլիգարխներն են ու օրինական գողերը: Եթե դա ֆաշիզմ ա, ապա ես էլ եմ ֆաշիստ…
Ինչ վերաբերում է հարևաններին, ապա Վրաստանը հրաշալի հարաբերություններ ունի հարևան Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև Ուկրայինայի և Եվրոպայի այլ երկրների հետ:
Ադրբեջանի ու Թուրքիայի ու Ռուսաստանի միջև, որ գոհ ու շնորհակալ լինեիք:
Այս գրառումը ոչ մի հիմքեր չունի: Նախ կխնդրեմ իմ խոսքերը ստեղ չդարձնել ինչ-որ չգիտեմ ինչ: Այն որ պարոն Սահակաշվիլին վարում է ռադիկալ քաղաքականություն երկրի ներսում դա լավ երևում է: Իսկ ինչ վերաբերում է լավ հարաբերությունների հարևանների հետ, ապա դա ոչ թե բարիդրացիական են այլ հարկադրաբար է Վրաստանը պահպանում իր կապերը հարևանների հետ: Ռուսաստանը, եթե չփակեր Սահակաշվիլու ախորժակը, հիմա Լոռին էլ էր վերցրել երևի:
Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Աբխազիան և այսպես կոչված Հարավային Օսեթիան Շեվարդնաձեի իշխանության գալուց հետո փաստացի օկուպացված էին ՌԴ-ի կողմից: 2008 թվականի պատերազմից հետո փաստացի որևէ բան չի փոխվել, փոխվեց միայն ԴԵ ՅՈՒՐե, այն էլ Ռուսաստանի նման իզգոյ երկրների (Նիկարագուա, Վենեսուելա, Կուբա, Նաուրու ) և ՀԱՄԱՍ տեռռոիրիստական շարժումը… Ի՞նչ ասեմ, լավ շայկայա, Աստված իրանց հետ:
Ինչ վերաբերում է բարեկամների միջև կապին, ապա Ռուսաստանն է փակել Վրաստանի հետ սահմանը 2008 թվականի օգոստոսի 8-ին: Պուծին ձյային ասա, թող բացի:
Կխնդրեմ նման կարգի գրառումներ այլևս չանեք, ես այստեղ ուղղակի իմ կարծիքն եմ հայտնել, եթե դա ձեզ դուր չի գալիս ապա ասեք ձեր ասելիքը, ոչ թե ինձ ինչ-որ նազիր վեզիրի տեղը դնելով գնա սրան ասա նրան ասա, քո կարծիքով ես քո համար նամակ տանող բերող եմ:
Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Կոնկրետ փաստեր, թե Ե՞ՐԲ, Ո՞ՒՄ և ԻՆՉՊԵ՞Ս է դավաճանել:
Արդյոք չեք կարծում, որ մերձավոր շրջապատի սպանությունը դավաճանություն չէ, խեղճ վրացի ժողովրդին ինչ-որ բան պարտադրելը դավաճանություն չէ, արդյոք մոտիկ բազմադարյան ռուսական կապերը խզելը դավաճանություն չէ: նորից կրկնեմ ՌԴ-ն դեմ է նատօյին քանի որ վերջինս ռազմական բլոկ է, սակայն դեմ չէ Վրատանի բազմաբևեռ զարգացմանը, ոչ ռազմական կողմերով:
Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Օպա… Վրաստանը ինքնավար, ազատ, անկախ երկիր է, որտեղ նախագահին ընտրում է Վրաստանի ժողովուրդը ազատ ու ժողովրդավար ընտրություններով: Ստացվում է, որ դու ֆաշիստ, անօրինական, ոչ սահմանադրական տարր ես, որը կողմ է Վրաստանում ռազմական հեղաշրջում իրականացնելուն և վերևում գրված մեղադրանքները Սահակաշվիլու հասցեին ընդամենը փոշի են, քո նպատակները թաքցնելու համար:
Նորից ոչ հարգալից գառում, ես նախ և առաջ հետևում եմ մեր երկրի շահերին, մեզ համար կայուն Վրաստան է անհրաժեշտ, մեզ Նատօ պետք չէ Վրաստանում: Ես հասկանում եմ ձեր համար պարոն Սահակաշվիլին կյանքից թանկա, խնդիր չկա ես հարգում եմ ցանկացած տեսակետ, սակայն տեսակետներ արտահայտելիս կխնդրեմ անձնական հողի վրա չտանել: Ես այստեղ նպատակ չունեմ Սահակաշվիլուն փնովելու, սակայն այս մարդուց ես այս տարածաշրջանում լավ բան չեմ տեսել, ինչու նման բաներ չեղավ Ադրբեջանում, Վրաստանի նախկին նախագահի ժամանակ: Խնդիրները միայն լուծվում են փոխադարձ ուժերով և աբխազ ու օսեթ ժողվրդի վրա քայլելով ստեղծած պետությունը ինչպես ցույց է տալիս պատմությունը ամուր չէ: Ադրբեջան Ղարաբաղ քեզ օրինակ: